Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն ու Եվրամիությունը «բացատրվե՞լ» են Մոսկվայի հետ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն գրում է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանակցությունները սենսացիոն արդյունքների կամ սկանդալային հայտարարությունների չեն հանգեցրել, բայց Ռուսաստանի և Ադրբեջանի արձագանքները դեռևս բավականին կոշտ են, և հիմա Երևանն ու նրա արևմտյան գործընկերները պետք է արդարանան Մոսկվայի և Բաքվի առաջ։ Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հանդես են եկել հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ Բացի այդ, Բրյուսելը խոստացել է Հայաստանին 270 մլն եվրո հատկացնել սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Վաշինգտոնը հանրապետությանը կտրամադրի 65 մլն դոլար պետական կառավարման բարելավման համար։

«Մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Հանդիպումից հետո հայտարարության մեջ հստակ ուրվագծվեցին ոլորտները, որոնք չափազանց կարևոր են մեզ համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա, սակայն, նաև ընդգծել է, որ կողմերը անվտանգության հարցեր չեն քննարկել։ Այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները իրենց առջև խնդիր չեն դրել Երևան բերել ՆԱՏՕ-ի զորքերը։ Միրզոյանը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները և, համապատասխանաբար, չի կարող հստակեցնել իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում։ ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Փիթեր Ստանոն էլ ասել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը վկայում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին։

Ի թիվս այլ բաների, վիզային ռեժիմի ազատականացումն է գնալով ավելի հավանական դառնում, սակայն ասոցիացիայի բոլոր անդամները պետք է համաձայնեն դրան։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա ըստ Ստանոյի, Բրյուսելը չի կարող դատավորի դեր խաղալ: «Մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, քանի որ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքին համապատասխանությանը: Մենք չենք օգտագործում լծակներ կամ պարտադրանք ինչ-որ մեկին ինչ-որ բան ստիպելու համար, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել: Եվս մեկ անգամ կընդգծեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պայմանավորվեն»,- ասել է դիվանագետը։ Միաժամանակ, ԵՄ-ն դեմ չէ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը, եթե այն չխախտի հակառուսական պատժամիջոցները։

«Եթե ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում, որ եթե մեզանից ավելին եք ուզում, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- վստահեցրել է նա: Հայկական և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչների հայտարարությունները յուրօրինակ պատասխան են եղել ռուսական և ադրբեջանական քննադատություններին։ Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ հակառակ ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին, ինքը կարծում է, որ Բրյուսելում բանակցություններն ուղղված են եղել իր պետության դեմ։ «Դա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- վստահ է Ալիևը։ Միևնույն ժամանակ, նա Արևմուտքին զգուշացրել է՝ Հայաստանը Հարավային Կովկասում իր զինված հենակետը չդարձնել։ Նրա խոսքով, դա ապագայում կարող է ավարտվել մեծ աղետով։ Այդ առումով Ալիևը կարևոր է համարում Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնության ամրապնդումը։

Հատկանշական է, որ Բրյուսելում հանդիպման ավարտից հետո առաջին իսկ գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին կրակոցներ են սկսվել։ Իր հերթին, Ռուսաստանի իշխանությունները Բրյուսելի բանակցությունները դիտարկել են որպես հավաքական Արևմուտքի հերթական փորձ՝ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ։ «Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը Հարավային Կովկասի գործերին կարող է հանգեցնել տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը սպառնացող ամենաբացասական հետևանքների»,- հայտարարել են Մոսկվայում։

Բացի այդ, նշվել է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Այդ ֆոնին Ռուսաստանի իշխանությունները կոչ են անում Երևանին՝ չհետևել ԱՄՆ-ի և ԵՄ-ի խորհուրդներին, քանի որ այդ ճանապարհը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։ Հարևան պետություններից, որոնք կարող են լրջորեն օգնել կամ, հակառակը, վնասել Հայաստանին, բանակցություններին չի արձագանքել միայն Իրանը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ, ընդհանուր առմամբ, շատ լավ հարաբերություններ ունեն այդ երկրի հետ, և թյուրիմացություններ չկան։ «Իրանի իշխանությունները միշտ ասում են, որ տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն միայն տարածքի երկրները, իսկ օտար պետությունների միջամտությունն անընդունելի է։ Սակայն Նիկոլ Փաշինյանի բրյուսել յան հանդիպումից հետո համապատասխան հայտարարություն չեղավ։

Ընդհակառակը, Երևանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Փարիզն ու Թեհրանը նույն դիրքորոշումն ունեն Հայաստանի հարցում։ Միգուցե Հայաստանը խոշոր երկրների փորձադաշտի վերածելը համապատասխանո՞ւմ է Իրանի շահերին, քանի որ նա նույնպես ակնկալում է ստանալ իր մասնաբաժինը»,ng.ru-ին ասել է Քաղաքական հետազոտությունների ադրբեջանական «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ Հակառակ կարծիքին է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ադրբեջանը նյարդայնանում է Հայաստանի՝ իր դիրքերն ինչ-որ կերպ ամրապնդելու ցանկացած փորձից։ Ռուսաստանն իր հերթին անհանգստանում է իր շահերի ոլորտում Արևմուտքի ցանկացած միջամտությունից։ Դա Մոսկվայի համար հատկապես ցավալի է այսօր՝ հաշվի առնելով այն էկզիստենցիալ հակամարտությունը, որում ներգրավված են նա, ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Իրանը նման խնդիրներ չունի և չի հավատում, որ Երևանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի հենակետ Հարավային Կովկասում»,- պարզաբանել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար