Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մի կողմից տեսնում ենք իշխանության ներկայացուցիչների անպատժելիություն, մյուս կողմից` անպաշտպան ժողովուրդ. Իշխանյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». կա վիրավոր

Ավան վարչական շրջանի ղեկավարը ահազանգել է իրավապահներին. տղամարդու են կյանքից զրկել

 Ավազակային հարձակում՝ Երևանում. «Hyundai Sonata»-ից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի և 6 մլն դոլար

Սպանություն և ինքնասպանություն՝ Դիլիջանում

Սրանք նախորդ օրվա քրեական քրոնիկոնից առանձնացված մի քանի վերնագրերն են, ընդ որում` բոլորի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը առերևույթ արձանագրում է, որ նման դեպքեր իրականում եղել են։ Իհարկե, այստեղ կարևոր է նաև անմեղության կանխավարկածը, որը պարզապես չենք դիտարկում։ Երբ քաղաքացին ինքն իր մեթոդներով է խնդիրները հարթում, դա արդեն իսկ խոսում է իրավապահներին չվստահելու մասին։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023 թ. արդյունքների ամփոփմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում, հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1 %-ով կամ 3054 դեպքով: Գրանցված` 40666 հանցագործությունների գերակշիռ մասը` 80,8 %-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:

Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։

Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ` 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հաշվետու ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1159 միավոր հրազեն: Բացահայտման տոկոսում հաշվվող` 40598 հանցագործության դեպքերից 26469-ով կամ 65,2 %-ով հայտնի է հանցանք կատարած անձը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը 1or.am-ին ասաց, որ հանցագործությունների աճի հիմնական գործոնը իրավապահ համակարգի ոչ կոմպետենտ աշխատանքն է:

«Հավանաբար, հանցագործություններն այնքան են շատացել, որ դրանք անհնար է թաքցնել։ Հանցագործությունների աճը, իմ համոզմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի իրավապահ մարմինները ոչ թե զբաղված են իրենց անմիջական պարտավորություններով, այն է՝ կանխարգելել և բացահայտել հանցագործությունները, այլ կատարում են վարչապետ կոչեցյալի քմահաճույքները։ Նկատի ունեմ, շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրանքների առաջադրումն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, նրանց դաժանորեն, ցուցադրական ձերբակալումները։ Հայաստանի ողջ իրավապահ համակարգը՝ ՆԳՆ, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, վերածվել են իշխանությանը սպասարկող կառույցների։ Հավանաբար, քրեական աշխարհը զգում է, որ իրավապահ մարմինները զբաղված են ոչ իրենց անմիջական գործառույթներով և ակտիվացել են։ Չեմ բացառում նաև, որ չբացահայտված հանցագործությունների դեպքում` գործում է վենդետան։

Ցանկացած երկրում, տվյալ երկրի քաղաքական վիճակից ուղղակիորեն կախված է հանցագործությունների քանակն ու աճի միտումը։ Հայաստանը վերածվել է մի գավառական բռնապետական երկրի, որտեղ մի կողմից տեսնում ենք իշխանության ներկայացուցիչների անպատժելիություն, մյուս կողմից` անպաշտպան ժողովուրդ։ Դրա վառ ապացույցներից է 2022 թվականին Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, որը կոծկվեց նույն իրավապահ համակարգի կողմից»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը։

Հայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը