Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նախիջեւանի եւ Արցախի հայաթափումը «իրական» Հայաստանը «պատմական» Հայաստան դարձնելու օրինակն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքամետ քարոզչության շռայլությունն ու բացարձակապես հակահայկական նարատիվների տարափը Հայաստանի խորհրդարանում նոն-ստոպ ռեժիմով շարունակվել է երկու օր։ 
Այսօր «պատմական» և «իրական» Հայաստանի միջև իբր հակամարտության մասին, ըստ էության, աննորմալ դիսկուրսի համատեքստում հերթական թեզ է հնչեցվել, թե մեր խնդիրն այն է՝ ընդունո՞ւմ ենք արդյոք, որ Խոր Վիրապից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Թուրքիան։ Եվ անմիջապես հրճվանքով ասվել է, որ ներկայիս Հայաստանի իշխանություններն ընդունում են, որ Խոր Վիրապի «առջև» Թուրքիան է։ 

Դե, Նախ անհասկանալի է հենց «Թուրքիայի տարածքների ճանաչման» մասին հարցադրումը, քանի որ հայկական կողմից ոչ ոք երբևէ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես կասկածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և այստեղ «Թուրքիայի ճանաչման» փաստի հիացական արձանագրումը հերթական «խաղն» է, որը նախատեսված է քաղաքական անցուդարձերում անփորձ ժողովրդի համար։

Սակայն էությունը նույնիսկ դա չէ, այլ այն, որ հայ ժողովրդի աղետների ու արհավիրքների «մեղքը» դրվում է հենց հայ ժողովրդի վրա, ավելի ճիշտ ՝ հայերի էթնո֊պատմական ծագման վրա։

Աբսո՞ւրդ․ ոչ, իշխանության միանգամայն մտածված փորձ իր թուրքամետ, իսկ ըստ էության՝ հակահայկական քաղաքականությունը հիմնավորելու համար «հպարտ քաղաքացիների» առջև։

Այսինքն՝ իրականում ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս հայաստանյան իշխանությունը քողարկված արձանագրում է, որ հայերի միակ մեղքը միայն մեկ գործոն է՝ այն, որ հայերը հայ են։

Այս քարոզչական նարատիվը, ի դեպ, բառ առ բառ, ամբողջությամբ կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ազգային գաղափարական տեսլականը։
Բայց իրավիճակն այնպիսին է, որ «պատմական» և «իրական» Հայաստանի մտացածին հակամարտության մասին դիսկուրսը առաջ տանելով ՝ ներկայիս հայկական իշխանությունը գիտակցաբար մոռանում է հետևյալ փաստերը։
Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք չեն հավակնել այնպիսի տարածքների, որոնք քաղաքական կամ պատմականորեն իրենց չեն պատկանել։  

Այսինքն՝ «պատմական» Հայաստանը հետևանք է այն բանի, որ եկվոր էթնո-քաղաքական տարրերը (տվյալ դեպքում՝ տարաբնույթ թյուրքերի քոչվոր ցեղերը) ոչնչացնելով «իրական» Հայաստանն ու «իրական» հայերին՝ ձևավորում էին «պատմական» Հայաստանը։

Հենց հիշողությունը, կամ պարզ ասած՝ «պատմական» Հայաստանը մշտապես սպառնալիք է հանդիսացել հայկական էթնոսին թշնամական տարրերի համար։

Հայոց ցեղասպանության օրինակը, Նախիջևանում և Արցախում տեղի ունեցած հայաթափումն ամենաակնհայտ օրինակն է, թե ինչպես էին իրական «Հայաստանը դարձնում «պատմական»:

Այսինքն՝ «պատմական» և «իրական» Հայաստանի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի, այլ կա «իրական» Հայաստանի համակարգված ոչնչացում։

Ավելի հակիրճ լինելու համար պարզապես պետք է ինքներս մեզ հարցնենք, եթե մենք (ինչպես ասում է ներկայիս հայկական իշխանությունը) ընդունում ենք «իրական» Հայաստանի գերակայությունը և ճանաչում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի իրավունքը «պատմական» Հայաստանի նկատմամբ, Ինչու այդ թուրք-ադրբեջանական տանդեմը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի ճանաչում «իրական» Հայաստանի գոյության իրավունքը և հայերի ֆիզիկական ապրելու իրավունքը։ 

Գուցե այն պատճառով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես ոչ մի «իրական» Հայաստան չի տեսնում։ 
Մի խոսքով արձանագրենք, որ հայկական «պատմության և իրողությունների» միջև հակամարտության մասին կեղծ դրույթների լցոնմամբ իր թուրքամետ  քաղաքականությունը հիմնավորելու հայկական ներկայիս իշխանության փորձը ջախջախիչ պարտություն է կրել։ Եվ սա շրջադարձային փուլ է «իրական» հայ ժողովրդի կողմից երկրում թավշյա իշխանության քաղաքականության ընկալման իմաստով։

Արման Աբովյան

 

Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում