Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նախիջեւանի եւ Արցախի հայաթափումը «իրական» Հայաստանը «պատմական» Հայաստան դարձնելու օրինակն է

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքամետ քարոզչության շռայլությունն ու բացարձակապես հակահայկական նարատիվների տարափը Հայաստանի խորհրդարանում նոն-ստոպ ռեժիմով շարունակվել է երկու օր։ 
Այսօր «պատմական» և «իրական» Հայաստանի միջև իբր հակամարտության մասին, ըստ էության, աննորմալ դիսկուրսի համատեքստում հերթական թեզ է հնչեցվել, թե մեր խնդիրն այն է՝ ընդունո՞ւմ ենք արդյոք, որ Խոր Վիրապից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Թուրքիան։ Եվ անմիջապես հրճվանքով ասվել է, որ ներկայիս Հայաստանի իշխանություններն ընդունում են, որ Խոր Վիրապի «առջև» Թուրքիան է։ 

Դե, Նախ անհասկանալի է հենց «Թուրքիայի տարածքների ճանաչման» մասին հարցադրումը, քանի որ հայկական կողմից ոչ ոք երբևէ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես կասկածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և այստեղ «Թուրքիայի ճանաչման» փաստի հիացական արձանագրումը հերթական «խաղն» է, որը նախատեսված է քաղաքական անցուդարձերում անփորձ ժողովրդի համար։

Սակայն էությունը նույնիսկ դա չէ, այլ այն, որ հայ ժողովրդի աղետների ու արհավիրքների «մեղքը» դրվում է հենց հայ ժողովրդի վրա, ավելի ճիշտ ՝ հայերի էթնո֊պատմական ծագման վրա։

Աբսո՞ւրդ․ ոչ, իշխանության միանգամայն մտածված փորձ իր թուրքամետ, իսկ ըստ էության՝ հակահայկական քաղաքականությունը հիմնավորելու համար «հպարտ քաղաքացիների» առջև։

Այսինքն՝ իրականում ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս հայաստանյան իշխանությունը քողարկված արձանագրում է, որ հայերի միակ մեղքը միայն մեկ գործոն է՝ այն, որ հայերը հայ են։

Այս քարոզչական նարատիվը, ի դեպ, բառ առ բառ, ամբողջությամբ կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ազգային գաղափարական տեսլականը։
Բայց իրավիճակն այնպիսին է, որ «պատմական» և «իրական» Հայաստանի մտացածին հակամարտության մասին դիսկուրսը առաջ տանելով ՝ ներկայիս հայկական իշխանությունը գիտակցաբար մոռանում է հետևյալ փաստերը։
Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք չեն հավակնել այնպիսի տարածքների, որոնք քաղաքական կամ պատմականորեն իրենց չեն պատկանել։  

Այսինքն՝ «պատմական» Հայաստանը հետևանք է այն բանի, որ եկվոր էթնո-քաղաքական տարրերը (տվյալ դեպքում՝ տարաբնույթ թյուրքերի քոչվոր ցեղերը) ոչնչացնելով «իրական» Հայաստանն ու «իրական» հայերին՝ ձևավորում էին «պատմական» Հայաստանը։

Հենց հիշողությունը, կամ պարզ ասած՝ «պատմական» Հայաստանը մշտապես սպառնալիք է հանդիսացել հայկական էթնոսին թշնամական տարրերի համար։

Հայոց ցեղասպանության օրինակը, Նախիջևանում և Արցախում տեղի ունեցած հայաթափումն ամենաակնհայտ օրինակն է, թե ինչպես էին իրական «Հայաստանը դարձնում «պատմական»:

Այսինքն՝ «պատմական» և «իրական» Հայաստանի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի, այլ կա «իրական» Հայաստանի համակարգված ոչնչացում։

Ավելի հակիրճ լինելու համար պարզապես պետք է ինքներս մեզ հարցնենք, եթե մենք (ինչպես ասում է ներկայիս հայկական իշխանությունը) ընդունում ենք «իրական» Հայաստանի գերակայությունը և ճանաչում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի իրավունքը «պատմական» Հայաստանի նկատմամբ, Ինչու այդ թուրք-ադրբեջանական տանդեմը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի ճանաչում «իրական» Հայաստանի գոյության իրավունքը և հայերի ֆիզիկական ապրելու իրավունքը։ 

Գուցե այն պատճառով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես ոչ մի «իրական» Հայաստան չի տեսնում։ 
Մի խոսքով արձանագրենք, որ հայկական «պատմության և իրողությունների» միջև հակամարտության մասին կեղծ դրույթների լցոնմամբ իր թուրքամետ  քաղաքականությունը հիմնավորելու հայկական ներկայիս իշխանության փորձը ջախջախիչ պարտություն է կրել։ Եվ սա շրջադարձային փուլ է «իրական» հայ ժողովրդի կողմից երկրում թավշյա իշխանության քաղաքականության ընկալման իմաստով։

Արման Աբովյան

 

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback