Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է: Դա, կարծես, իրեն ստիպում էր ամեն հարցում լինել առաջինը: Ամեն ինչ պետք է ամենալավ ձևով աներ, եթե լավ չէր ստացվելու, ուրեմն պետք է ընդհանրապես չաներ: Ակտիվ էր ու աշխույժ, հիմա այդպիսին իր քույրիկն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Բագրատը:

Հայրիկի խոսքով, որդին այնքան կշռադատված էր, խելոք, որ դպրոցում սովորելու տարիներին իրեն միայն մեկ անգամ են դպրոց «կանչել»: «Այն էլ՝ ինքը ոչինչ չէր արել, ուղղակի, քանի որ ակտիվ էր ու աշխույժ, ուսուցիչը որոշել էր, որ տնակը նա է կոտրել: Դավիթն ինձ ասաց, որ մեղավոր չէ: Եթե անգամ ցածր գնահատական էր ստանում, կանգնում էր դիմացս, նայում աչքերիս մեջ ու ասում՝ պա՛պ, «2» եմ ստացել, վաղը կուղղեմ: Դպրոցում սովորելու տարիներին երբեք որևէ ուսուցչի մոտ լրացուցիչ պարապմունքների չի հաճախել, ինքն իր ուժերով սովորում էր, հաղթահարում ամեն ինչ: Առաջին դասարանում սկսեց կարատեի հաճախել, 2010 թ.-ից՝ ֆուտբոլի, հաջողություններ ունեցավ իր թիմի՝ «Փյունիկի» կազմում, հետո մի պահ ասաց, որ էլ չի ուզում ֆուտբոլի հաճախել, անարդարությունների էր հանդիպել: «Երազում եմ, որ ֆուտբոլիստ լինես, Դա՛վ ջան»,-ասացի, բայց Դավիթը հակադարձեց՝ պա՛պ, ուզում եմ սովորել, ու թեման փակեցինք»:

Դպրոցից հետո քոլեջ, քոլեջն ավարտելուց հետո էլ Ամերիկյան համալսարան ընդունվեց Դավիթը: «Երեք ամիս խորացված տարբերակով մաթեմատիկա պարապելուց հետո ընդունվեց համալսարանի Բիզնեսի բաժինը: Մեկ տարի գերազանց սովորել է, հետո զորակոչվել ծառայության: Համալսարանին մոտ ենք ապրում, դասը սկսվելուց տասը րոպե շուտ էր դուրս գալիս տանից, ասում էր՝ էլ ո՞վ ունի նման հնարավորություն: Մեքենա վարել շատ էր սիրում. «Պա՛պ, մեքենայով գնամ համալսարան, դու հետո արի, մեքենան վերցրու»: Իր ընկերների մեջ առաջինը սկսեց մեքենա վարել: Շատ մեծ ընկերական շրջապատ ունի Դավոս, մինչ օրս էլ իրենք մեր տուն են գալիս, լավ ընկերներ ունի»: Բանակ զորակոչվելուց հինգ օր առաջ ավտովթար է տեղի ունենում, Դավիթին զինկոմիսարիատում ասում են, որ կոտրվածքով իրեն բանակ չեն տանի, բայց Դավիթը համառում է՝ չէ, պետք է գնամ ծառայելու: 2019 թ.-ի հուլիսն էր:

«Աջակցեցի իր այդ որոշմանը, ինչի համար ինձ ներել չեմ կարողանում: Նախարարություն դիմում գրեցինք, և իրեն կոտրվածքով զորակոչեցին: Հավաքակայանից իրեն տարան Մուրացանի հիվանդանոց, մեկ ամիս այնտեղ պառկեց, վիճակահանությամբ ընտրել էր Արցախը, այնտեղ պետք է որոշվեր, թե որ զորամասում է ծառայելու: Այնտեղ վիճակահանություն չէին արել և Դավիթին ամենահեռու զորամասն էին ուղարկել, չգիտեմ էլ՝ կարծել էին՝ փախել է ծառայությունից, թե ինչ: Իր հետևից գնացի Արցախ, մեկ օր մնաց հոսպիտալում ու տեղափոխեցին Եղնիկներ: Գնացի նաև Եղնիկներ, ճանապարհը բավականին բարդ էր, բայց սիրտս չտարավ: Եղնիկների զորամասը խոր ձորի մեջ է, չորս կողմը՝ անտառ, հարուստ տարբեր ծառերով. աշուն էր, բազմազան գույներ, կարծես դրախտում լինես: Այդ օրը, երբ պետք է արդեն վերադառնայի, զրուցում էինք. «Դա՛վ ջան, խոստանում եմ, որ մեկ ամսվա մեջ քեզ կտեղափոխեմ»:

Իրոք, արդար չէր իրեն այնտեղ ուղարկելն առանց վիճակահանության: Երկրորդ՝ իրեն ուղարկել էին որպես իբր «չեպե» արած զինվոր, բայց հակառակը՝ ինքնակամ դիմում էր գրել ու մեկնել ծառայության: Արձագանքեց. «Պապ, էս բնությանը նայի, սար ու ձորին նայի, սա թողնեմ, գնամ ասֆալտի վրա ծառայե՞մ»: Հայրիկը պատմում է՝ տարբերակներ կային, որ որդին տեղափոխվի Ստեփանակերտում ծառայելու, բայց Դավիթը կտրականապես դեմ է արտահայտվել: Իսկ հետո 44-օրյա պատերազմն էր: Սեպտեմբերի 26-ին հայրիկը Դավիթի մոտ էր: «Ծնողներս, քույրս արտասահմանում էին, եկել էին Հայաստան, երկու մեքենայով, մոտ 12-14 հոգով գնացինք Դավթին տեսնելու: Տանտերը, որի տանը պետք է մնայինք, մեզ տեսնելով՝ զարմացավ. «Պատերազմի վտանգ կա, վիճակը լարված է»: Հետո մի զինվորի եմ հանդիպում, հարց ու փորձ անում, նա էլ ասաց, որ դիրքերում շարժ կա: Դավիթի սպան էլ ինձ հետ զրույցում հաստատեց, որ լարվածություն կա, բայց Դավիթը մեզ հանգստացրեց ու ճանապարհեց տուն: Երբ նստեց մեքենան, սկսեցի իրեն նկարել, անընդհատ կադրեր էի անում, սիրտս մի տեսակ դրմփաց, երբ վերջին կադրն արեցի. Դավիթս մեզ հրաժեշտ տվեց, նստեց մեքենան ու էլի ձեռքը դուրս հանեց ու կրկին հրաժեշտ տվեց»:

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 1-ին: Այդ օրերին ընտանիքը որդու հետ կապ չի ունեցել: «Դավիթի զոհվելուց տասն օր հետո իմացա բոթը: Այդ օրը նկարագրելու չէ: Բարկացել էի, որ ուշ էին հայտնել լուրը, բայց քույրս ասաց՝ մի բարկացիր, Դավիթը քո կյանքը տասն օրով երկարացրեց: Սեպտեմբերի 27-ին Դավիթը եղել է Մռավ լեռան ամենավերջին դիրքում: Թուրքերն առաջինը Դավիթիս դիրքին են մոտեցել, այն էլ՝ անսպասելի կողմից: Յաշմայի 60-65 հոգանոց հատուկ ջոկատ է եղել: Մոտենում են դիրքի տնակին, Դավիթը տեսնում է, որ տղերքին վտանգ է սպառնում, մտնում է խրամատը ու մի քանի նռնակ գցում թուրքերի վրա: Ընկերն է պատմում, որ «բլիժնիյ բոյ» են տալիս, մեկ էլ տեսնում են, որ դրանք «օդերով թռան»: Հարձակումը դադարում է: Այդ դիրքը թուրքերը շատ են ցանկացել գրավել, բայց չեն կարողացել:

Իր այս սխրանքի համար Դավիթս «Մարտական խաչի» է արժանանում: Դավիթը մեզ մի նկար էր ուղարկել, կարծես ամպերից վերև լիներ, իսկ ամպերն՝ իր ոտքերի տակ: Մայրիկն ասաց՝ ինչ բարձր տեղում ես կանգնած, Դավիթն էլ արձագանքեց, որ դրանից ավելի բարձր տեղ կա: Մայրիկը խնդրել էր այնտեղ կանգնել ու նկարվել: Հետո այդ քարը տեսա. անգամ մեկ մետր կվախենայի մոտենալ: Ընկերը պատմում է՝ Դավիթը դեռ պատերազմից առաջ մի օր դիրքից իջնելուց հետո բարձրանում է այդ քարի վրա ու մայրիկին խոստացած նկարն են ստանում: Այդ նկարն իր հեռախոսի մեջ էր, մեզ չէր ուղարկել, իսկ հետո հեռախոսը պատերազմի ժամանակ անհետացավ: Դավիթի զոհվելուց 1,5 տարի հետո որոշում էինք, թե ինչ նկար ընտրել իր քարի համար ու չէինք կողմնորոշվում, այսպես ասեմ՝ երկուշաբթի օրը պետք է նկարը փոխանցեինք շինարարներին, երկու օր առաջ՝ շաբաթ օրը, զանգում են մեզ, որ Դավիթի հեռախոսը գտել են: Այդ նկարը պատկերված է իր քարի վրա»: Դավիթն իրենից ավագ եղբայր և փոքր քույր ունի: Նրանք վստահաբար ընտանիքին ապրելու ուժ տվողներն են, հայրիկն ասում է՝ ուժ է տալիս նաև Դավիթի երազանքը:

«2016 թ.-ի ապրիլի 24-ն էր, տղաներիս՝ Հրանտին ու Դավիթին ասացի, որ միասին պետք է մի ֆիլմ դիտենք: Երեքով «Մայրիկ» ֆիլմը դիտեցինք: Մի պահ իրենց էմոցիաներին կողքից դիտողի դերում էի, զգում էի, որ հուզմունքը հազիվ են զսպում, այդ պահն աչքիս առաջ է: Հաջորդ առավոտյան Դավիթը մայրիկին ասաց. «Մա՛մ, հենց հարստանամ, քեզ համար «Մայրիկ» ֆիլմի մեջի այգին եմ սարքելու»: Պետությունից ստացած գումարը ներդրեցի Դավիթիս երազանքն իրականացնելու համար: Հիմա այդ այգին հիմնվում է: Անցած տարի Դավիթիս ծառը բերք տվեց: Պտղատու ծառերն անվանական են՝ մեր հերոս տղաների անունով, Ամերիկյանը իր համալսարանի հերոսների անունով դեկորատիվ ծառերի տունկ կազմակերպեց, կա նաև ծաղկանոցի հատված: «Դադիտունը» պատրաստ է հյուրընկալել բոլորին: Ավագ եղբայրն է հենց առաջին օրվանից եղբորը Դադի կոչել, հիմա էլ այգին կրում է այդ անունը»:

Հ. Գ. - Դավիթ Ուզունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի