Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի պատրաստած «Աղդամի իսլամական ժառանգությունը՝ ջնջված էջեր» տեսանյութում կեղծ, տարակուսելի և հակագիտական կողմնակալ հայտարարություններ են հնչեցվել Խաչենի (Խաչեն-Դորբաթլու) իսլամական դամբարանի մասին։

Ադրբեջանական հերթական կեղծ տեղեկատվությանն անդրադարձել է Ացախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

«Դամբարանին անդրադարձած բոլոր հետազոտողները փաստել են նրա ճարտարապետության և արտաքին տեսքի, հարդարանքի առնչությունները Անդրկովկասի քրիստոնեական ճարտարապետության հետ՝ ներկայացնելով դամբարանը որպես իսլամական և քրիստոնեական արվեստների, ոճերի յուրահատուկ մի խաչաձևում: Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն անդրադարձել է դամբարանի ճարտարապետությանը և քանդակներին, ակնհայտ նմանություն է տեսնում այս դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի-դամբարանի միջև: Այս նմանությունը առաջինը նկատել էր արվեստաբան Տ. Ա. Իզմայլովան՚

Դամբարանը գիտական հանրությանը հայտնի դարձավ միայն խորհրդային տարիներին: Հուշարձանը բազմիցս հետազոտվել է, նրա մասին կան բազմաթիվ գիտական հոդվածներ, վերլուծություններ, որտեղ հուշարձանը բազմակողմանի վերլուծության է ենթարկվել: Հատկապես կարևոր է, որ այդ աշխատանքների զգալի մասը արվել են Խորհրդային Ադրբեջանի ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների կողմից և հրատարակվել են ռուսերենով: Հուշարձանի անդրադարձել են նաև ականավոր խորհրդային արվեստաբաններ, ճարտարապետներ: Կան հուշարձանի բազմաթիվ լուսանկարներ:

Ակնհայտ համարելով Խաչենի իսլամական դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկղեցու ճարտարապետական լուծումների և հատկապես քանդակային հորինվածքների նմանությունները և դամբարանի արաբերեն արձանագրության մեջ հիշատակվող ճարտարապետի անունը, ավելի քան հավանական է, որ այն կոռուցվելէ Շահիկ վարդպետի կողմից։

Դամբարանի կառուցման արձանագրությունը գտնվում է   մուտքից անմիջապես վերև: Այն թեև բազմիցս հրատարակվել է, սակայն գրեթե բոլոր հրատարակություններում կան տարընթերցումներ՝ կապված դամբարանի ճարտարապետի և պատվիրատուի անունների հետ: Այս փաստը մատնանշում էին խորհրդային տարիներին դամբարանը հետազոտած մասնագետները: Տարընթերցումների պատճառը, ինչպես նշում է Լ. Բրետանիցկին, այն է, որ այն փորագրվել է ոչ մասնագետ կամ էլ ոչ վարժ փորագրող վարպետի կողմից: Խորհրդային տարիներին հրատարակված աշխատանքներում դամբարանի ճարտարապետի անունը կարդացել են որպես Շահբենզեր, Շախենզի, անգամ Շախբեգոզար: Նույն խնդիրը առկա է նաև պատվիրատուի հարցում, որի անունը կարդացվում է որպես Մուսա խոջայի որդի Կութլու, Մուսայի որդի Կատավա խոջա, Մուսայի որդի Կութլու Խվաջա: Հստակ է կառուցման տարեթիվը՝ 1314 թվական: Տարակուսելի է, որ չգիտես ինչու դամբարանի պատվիրատուի տվյալները ադրբեջանական այս հողորդուման մեջ  ներկայացվում են ադրբեջանական ազգանվան ձևով՝ օղլու վերջավորությամբ:

Տարօրինակ է, որ հայտարարվում է, թե հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի և գտնվում է վատ վիճակում: Այնինչ հուշարձանի որևիցե լուսանկարի վրա հնարավոր չէ գտնել միտումնավոր ավերման, վնասման որևէ վկայություն: Դա շատ լավ երևում է ոչ միայն վերջին 20 տարիներին արված լուսանկարներում, այլ նաև հենց ադրբեջանցիների կողմից 2020 թվականից հետո արված լուսանկարներում: Միակ բանը, ինչն աչքի է ընկնում, դա հուշարձանի պատերին և ներսում դեռևս խորհրդային տարիներին արված տասնյակ գրություններն են՝ կիրիլատառ ադրբեջաներենով: Անվնաս է դամբարանի շուրջը գտնվող մահմեդական գերեզմանոցը, տապանաքարերը: Ցանկության դեպքում կարելի էր դա նկարահանել: Առավել զարմանք է առաջացնում Րիզվանովի այն հայտարությունը, որ իբր հայերը վնասել են հուշարձանի կառուցման մասին արձանագրությունը: Այնինչ մուտքի անմիջապես վերևում այն իր տեղում է և միանգամայն անվնաս: Ավելին, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հուշարձանի մոտ տեղադրվել է ցուցանակ, տարածքը հաճախ բարեկարգվել է: Միակ վնասված և ջարդվածն այստեղ հայերեն ցուցանակն է:

Խոսելով Խաչենի իսլամական դամբարանի կառուցման հանգամանքների, պատմական միջավայրի մասին՝ Հուսեյնովը 13-14-րդ դարերում տարածաշրջանում իշխող մոնղոլական խանական տոհմերը հայտարարում է թյուրքական, իսկ երկրամասի պատմությունը ներկայացնելիս այն կտրում է իր պատմական միջավայրից: Այնինչ, վրացական, պարսկական, արաբական բազմաթիվ սկզբնաղբյուրները շատ հստակ են: 13-14-րդ դարերի պարսկական աղբյուրները մանրամասն վկայում են Կուր և Արաքս գետերի միջև գտնվող ընդարձակ հարթավայրում մոնղոլական զորքերի տեղաշարժի, մոնղոլական և նրա հետ կապված ազնվական տոհմերի հանգստի, կառուցումների մասին: Խորհուրդ կտայինք հեղինակին ուշադիր կարդալ Համդուլահ Ղազվինու, Ռաշիդ ադ-Դինի աշխատանքները, ովքեր լինելով իր կողմից վկայակոչվող մոնղոլական վերնախավի պաշտոնյաները, լավագույնս են ներկայացրել ժամանակաշրջանը և բավականին հստակ տարածաշրջանը, երկրամասերը, բնակչության էթնիկ կազմը: Ցանկալի կլինի նաև կարդալ Ի. Պետրուշևսկու, Վ. Բարտոլդի հետազոտոթյունները:

Խաչենի իսլամական դամբարանը նկարագրած մասնագետները այս կառույցում կապ են տեսել իսլամական և քրիստոնեական մշակույթների մեջ: Հեղինակներից և ոչ մեկը չի փորձել պրիմիտիվացնել սելջուկյան մշակույթ, մոնղոլական շրջանի մշակույթ եզրերը, ինչպես անում է Հուսեյնովը: Այս տերմինները դիտարկվել են 11-14-րդ դարերի մշակութային, պատմական իրողությունների ներքո: Բոլորն ակնհայտ զուգահեռներ են տեսել հայկական հուշարձանների, այդ թվում և Արցախի քրիստոնեական հուշարձնների հետ: Այս աշխատանքները հրատարակված են, հատուկ հաղորդավարի համար կտեղադրենք դրանց հղումները:

Հաղորդման մեջ նշվում է, որ Աղդամի շրջանում գտնվող իսլամական դամբարանների մեծ մասը վնասված է և քանդված: Այնինչ դրանց զգալի մասը իրենց տեղում են, ինչի վկայությունը հենց ադրբեջանական կողմի լուսանկարներն են 2020 թվականից հետո»:

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն ՌուբինյանՕդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները Պարի միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով Ռուս տնտեսագետը բացատրել է, թե ինչու դոլարն այլևս նախկին արժեքին չի վերադառնա Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Օր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորում 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Չի կարելի կտտանքների ենթարկել Կիրանցի բնակիչներին․ Գեղամ Նազարյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ո՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ) Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Ջուր չի լինի