Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից դուրս է բերում իր խաղաղապահ զորախումբը։ Երեկ անսպասելի տեղեկություն հայտնվեց ադրբեջանական լրատվամիջոցներում, որ ռուսները լքել են իրենց դիտակետը Քարվաճառի Դադիվանքի մոտ և վանքի «պաշտպանությունը» հանձնել ադրբեջանական ոստիկանությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկություն տարածեցին, թե ռուսական զորախումբը փուլային տարբերակով լքում է Լեռնային Ղարաբաղը, Դաղստանի սահմանով ընդհանրապես հեռանում է Ադրբեջանից։

Տեղեկությունը կարճ ժամանակ անց հաստատեց թե՛ Կրեմլը՝ Դմիտրի Պեսկովի բերանով, և թե՛ Ադրբեջանը՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի շուրթերով։ Ըստ Հաջիևի՝ երկու երկրների ղեկավարությունները որոշում են կայացրել Ադրբեջանի տարածքից ՌԴ խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին, գործընթացն արդեն սկսվել է։

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն և այդ տարածքում պետք է մնային մինչև 2025 թվականը։ Ո՞րն է այս հապճեպության պատճառը, և ինչո՞ւ Ռուսաստանը դուրս է գալիս առանց առնվազն իր իրավունքների մասին բարձրաձայնելու։

Խաղաղապահ զորախմբի դուրսբերումը մեկնաբանել է Ռուսաստանի դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է։ «Ուժով սիրելի չես դառնա»,- պնդել է Կարասինը. «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով Ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում, և խաղաղապահների փուլառփուլ դուրս բերման մասին որոշում կայացվեց»։

Արևմտյան լրատվամիջոցներն էլ փորձագիտական կարծիք են հայտնում, թե Արևմուտքն է կանգնած Լեռնային Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի թիկունքում, որպեսզի համոզված լինի, որ Հայաստանն առնվազն չի հետապնդում Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի խնդիր։ Ըստ էության՝ համոզիչ են թվում, թե՛ Գրիգորի Կարասինի, թե՛ մյուս ռուս փորձագետների ու քաղաքական գործիչների գնահատականները։ Չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն առաջիկայում դնեն նաև 102-րդ ռուսական ռազմակայանի՝ Հայաստանի տարածքից հեռանալու հարցը, առավել ևս, որ Փաշինյանը պահանջել է ռուս սահմանապահներին օգոստոսի 1-ից արդեն դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից, և ամեն ինչ անում է ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում զրոյի հավասարեցնելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Հայաստանի հետ հաշվի են նստում միայն այն բանի համար, որ մեր երկրում է գտնվում ռուսական զորախումբը, իսկ դրա դուրս բերումից հետո այլևս Հայաստանը որևէ մեկին, այդ թվում իր արևմտյան նոր հովանավորներին, պետք չի գալու, ընդամենն այսօր հարկավոր է ավելի ամրապնդել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը։

Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Էլեկտրական շչակների գործարկում Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրերում Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբԱրմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հրդեհ` Ալավերդիում, այրվել է ավտոմեքենա Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրվածԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Լույս չի լինելու Երևանում և մարզերումԻնպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերինԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրումՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականիԱռեղծվածային դեպք․ դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան