Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած ֆարշ՝ աղացած միս, ձուկ կամ բանջարեղեն, որը մանրակրկիտ կերպով փաթաթված է խմորի բարակ շերտի մեջ, ավանդական կերակուր է մի շարք ազգերի ազգային խոհանոցներում: Պելմենիի այնպիսի անալոգները, ինչպիսիք են խինկալին, կոլդունները, մանթիները, ցզյաո ցզիները և այլն, վաղուց են հայտնի համաշխարհային խոհարարության մեջ: Այնուամենայնիվ, որտեղի՞ց են առաջացել դրանք: Ո՞ր ժողովրդին է պատկանում դրանց առաջին «հեղինակային իրավունքը»: Այս զարմանալի և այդքան սիրված կերակուրի պատմությունը մնում է մութ և անհասկանալի: Ռուսական և սիբիրյան խոհանոցները վաղուց արդեն պելմենին ճանաչում են որպես իրենցը: Բայց պետք է խոստովանել, որ այդ ուտեստն ի սկզբանե չինական արմատներ ունի: Չինական խոհանոցը իր հինգ հազարամյակի պատմությամբ գրեթե յուրաքանչյուր ժամանակակից ուտեստի անալոգներն ունի:

Պելմենիի պատմությունը հասնում է շատ հեռավոր անցյալ: Չինական պելմենիի խմորը ավանդաբար հունցվել է ալ յուրով և ջրով, իսկ որպես միջուկ ընտրվել են շատ տարբեր մթերքներ՝ միս, բանջարեղեն, ձու, բանջարեղենով միս և այլն: Չինաստանում ամենահայտնի պելմենին է «լոտոսը ջրի մեջ», որը վերաբերում է ամենաբարդ տեսակին, ունի 13 անցք և թխվում է ձեռքով, կամ՝ «կայսրուհի մայրիկը», որը լցոնվում է հավամսով և այնքան փոքր է, որ հիշեցնում է մարգարիտ: Պլատոնի «Խնջույք» տրակտատում (մ.թ.ա. 385-380) նկարագրվում է մի կերակրատեսակ, որը չափազանց հիշեցնում է պելմենին՝ լապշայի մեջ փաթաթված մսի կտորներ: Այդ կերակրատեսակի մասին գրել է նաև հին հռոմեացի Պետրոնիուսը: Իսկ Պլատոնի ժամանակակից Արիստոֆանեսի կատակերգության մեջ ասվում է, որ մի խնջույքի ժամանակ ազնվականությանը հյուրասիրել են տապակած խմորի տոպրակներով, որոնք լցոնված են այլ մթերքով:

Նշենք, որ խոհարարության պատմաբանները համաձայն են, որ հենց Չինաստանն է «լցոնել» Եվրոպան պելմենիներով: Մոնղոլները այն ցեղերն են, որոնք ձիերով շրջել են ողջ հարավային Սիբիրում, Ուրալում, Ասիայում, իհարկե՝ նաև Չինաստանում, և կապել են բոլոր ժողովուրդներին նաև խոհարարության տեսակետից: Քոչվորների համար պելմենին դարձել է հիանալի կիսաֆաբրիկատ, որն իսկական փրկություն է եղել երկարատև արշավների ժամանակ: Մոնղոլները ներկայում էլ շատ կզարմանան, եթե ինչ-որ մեկն ասի, որ պելմենին ուրիշի ազգային ուտեստն է: Այնպես որ, անհնար է ճշգրտորեն ասել, թե ով է հորինել պելմենին: Միսը խմորով փաթաթելու գաղափարը այնքան ակնհայտ է, որ ցանկացած մարդ կարող էր դա իրականացնել՝ չինացին՝ Չինաստանում, ռուսը՝ Ռուսաստանում, հույնը՝ Հունաստանում, մոնղոլը՝ Մոնղոլիայում և անգամ գերմանացին՝ Գերմանիայում:

Ի դեպ, վերջիններս համոզված են, որ պելմենիի հեղինակները բողոքական վանականներ են, և այդ ուտեստը պաշարված բերդերում թույլ է տվել մարդկանց գոյատևել: Ըստ Նախաուրալում բնակվող ֆինն-ուգրական ժողովուրդների, պելմենին իրենց հայտնագործությունն է, և դրա ամենակարևոր ապացույցը «պելմենի» բառն է, որը թարգմանվում է որպես «հաց- ականջ»: Եվ իրոք, պելմենին կարծես ականջ լինի, հիանալի պահվում է սովորական տոպրակի մեջ ձմռանը, եթե մնա ցրտին, նկուղում կամ միջանցքում, պատրաստելն էլ շատ հեշտ է: Ռուսական հողում ևս պելմենիի առաջացման բազմաթիվ վարկածներ կան: Չնայած ռուսները համարում են, որ պելմենին «իսկոննի» ռուսական կերակրատեսակ է, այդուամենայնիվ, մինչ 1820-ական թվականները ռուսական խոհարարական որևէ գրքում պելմենիի մասին հիշատակում չկա: Կարելի է երկար վիճել այն մասին, թե արդյո՞ք պելմենին ավանդական ռուսական ուտեստ է, թե՞ ոչ: Ինչքան մարդ, այնքան կարծիք: Բայց այն փաստը, որ ռուսի համար պելմենին իսկական տոն է, անվիճելի է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ Պլանային անջատումներ՝ մի քանի րոպեից Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ինԶովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը