Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆեյսբուքյան հետևորդների թվով Արմեն Աշոտյանն ունի մրցակից՝ ի դեմս Նազենի Հովհաննիսյանի. ուսումնասիրություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փետրվարի 4-ին լրացավ «Ֆեյսբուքի» 12 տարին: Այս կարճ ժամանակահատվածու սոցցանցը հասցրել է ամրապնդել դիրքերն ու վերածվել է մեդիահսկայի, որի օգտատերերի թիվը հասնում է մոտավորապես 1.6 միլիարդի:

Սա ավելին է, քան Հնդկաստանի բնակչությունը, ավելին է, քան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Գերմանիայի բնակիչների թիվը միասին վերցրած: Եթե համեմատենք մյուս սոցիալական ցանցերի օգտատերերի թվի հետ, կտեսնենք, որ «Ֆեյսբուքը» ոչ միայն առաջատարն է իր օգտատերերի քանակով, այլև մնացած սոցկայքերը դեռ բավական «երկար ճանապարհ» ունեն անցնելու, որպեսզի հասնեն վերջինիս:

Գաղտնիք չէ, որ աշխարհում կան բազմաթիվ սոցիալական կայքեր, որոնք պարունակում են գործիքակազմի ոչ պակաս հետաքրքիր նրբություններ, որտեղ ժամանակն անցնում է ավելի արագ և ավելի բովանդակալից, սակայն այս մեկը հասցրել է դառնալ շատ շատերի ապրելակերպն ու «բնակավայրը»:

Շեղվելով թեմայից՝ կուզենայի ներկայացնել «Ֆեյսբուքի» հետ կապված մի քանի պատմություն, որոնք հնարավոր է՝ շատերը կհիշեն: Տարիներ առաջ Նիդեռլանդներից մի աղջիկ իր ձեռքի վրա դաջել էր իր 152 ֆեյսբուքյան ընկերների նկարները: Համբուրգեր արտադրող ամերիկյան մի կազմակերպություն էլ հայտարարել էր, որ անվճար համբուրգեր կստանա նա, ով ֆեյսբուքյան ընկերների ցուցակից կհեռացնի 10 ընկերոջ: Պայմանին համաձայնել էր 55 հազար մարդ: Բոլորովին վերջերս էլ սոցցանցն արգելափակել էր մի աղջկա օգտահաշիվ, ում անունը ISIS էր՝ ենթադրելով, որ նա հայտնի ահաբեկչական խմբի կեղծ օգտատերերից է:

Միայն անձնագիր և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետ «Ֆեյսբուքն» ակտիվացրեց աղջկա օգտահաշիվը: Նման պատմությունները շատ են, սակայն կուզենայի վերադառնալ հայկական տիրույթ: «Ֆեյսբուք» սոցիալական կայքը «ծանրաբեռնվել է» հայերով և «հայկական խնդիրներով» 2010 թվականից:

Մինչ այդ դժվար էր ավելանում օգտատերերի թիվը, քանի որ այդ տարիներին բավականին տարածված էր «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը: Ինչևէ, 2012 թվականին ֆեյսբուքյան օգտատերերի թիվը կազմում էր մոտավորապես 360 հազար: Մեկ տարի անց՝ 2013 թվականին, հայ օգտատերերն ընդամենը 440 հազար էին:

Այսօր «Ֆեյսբուքում» օգտատերերի թիվը հատում է 910 000-ի շեմը: Բավականին հետաքրքիր է տեսնել պատկերը 2012 թվականին, երբ հայկական տիրույթում դեռ նոր էին զարգանում ֆեյսբուքյան էջերը: Այդ տարվա տվյալներով՝ «Ֆեյսբուքի» հայկական էջերը չէին հատել 100 հազարի շեմը: Միայն 2013-ի առաջին կիսամյակում Հայաստանում ձևավորվեց 100 հազար Like-ի շեմը հատած 5 էջ` Blognews.am, VivaroBet, Статусы Mediamall.am, Light Style: Այսօր, բնականաբար, 100 հազար Like ունեցող էջերով շատերին չես զարմացնի, քանի որ դրանց թիվն ավելացել է:

Խոսեցինք ֆեյսբուքյան էջերից, կցանկանայի ներկայացնել հայկական տիրույթի ամենամեծ լսարանն ունեցող էջերը: Տվյալները socialbakers կայքից են: Եվ այսպես, ամենաշատ like ունեցող կայքերի 5-յակը Հայաստանում:

5. Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է կոսմետիկա արտադրող Flormar ընկերության էջը, որն ունի 837 944 հավանում:

4. Չորրորդ հորիզոնականում է գտնվում Rihanna Armenia էջը՝ 1 189 552 հավանումով: Հետաքրքիր է, որ էջը հետընթաց է ապրել վերջին ամիսներին: Մասնավորապես, 2015 թվականի երկրորդ կիսամյակում Rihanna Armenia էջն ունեցել է մոտավորապես 1.2 միլիոն հավանում, որից հետո թիվը նվազել է մոտավորապես 3000-ով:

3. 1 827 468 հավանումով երրորդ հորիզոնականում է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Ի տարբերություն Rihanna Armenia-ի` Թանկյանի էջը հունվար ամսվա համեմատ աճել է մոտավորապես 12 000 հավանումով:

2. Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է iphone.am էջը՝ 1 935 303 հավանումով: Հունվար ամսվա համեմատ հավանումների թիվը նվազել է մոտավորապես 1000-ով:

1. Եվ, իհարկե, առաջին պատվավոր հորիզոնականում է Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Հավանումների թիվը կազմում է 2 347 367:

Էջը հավանողների մեծ մասը Գերմանիայից է՝ 280 958, հետո հայ օգտատերերն են՝ 146 460 հավանում: Հունվարից մինչ օրս հավանումների թիվն ավելացել է 16 000-ով: Եթե համեմատական կարգով նայենք, ապա Մխիթարյանի էջի աճի տեմպերը բավականին բարձր են:

Հայաստանում ամենաարագ աճող էջը «1in.am ժամանց»-ն է` շաբաթական ավելանում է 87 000 հավանումով: Սրանք, իհարկե, հետաքրքիր ցուցանիշներ են, իսկ էջերի մասին էլ կարելի է անվերջ խոսել ու վերլուծել, սակայն, ինչպես գիտենք, ոչ բոլորն են օգտվում հավանումով էջերից:

Անհատները հիմնականում օգտվում են ֆեյսբուքյան անձնական հաշիվներից: Դրանցից օգտվելիս մենք սահմանափակվում ենք ընդամենը 5000 ընկերով, իսկ ընկերներ ունենալու թույլատրելի քանակը (Limit) սպառելուց հետո սկսում է աճել հետևորդների (Follower) թիվը: Հետևորդների որոշակի քանակից հետո շատ հաճախ օգտատերերը փոխարինում են իրենց անձնական հաշիվները հավանումով էջերի:

Հայ օգտատերերի շրջանում կան չափազանց ակտիվ ֆեյսբուքցիներ, ովքեր իրենց ամենօրյա ակտիվության շնորհիվ հավաքել են հետևորդների մեծ բանակ: Ես առանձնացրել եմ ընդամենը հինգ օգտատիրոջ, ովքեր ունեն թե՛ բավականին մեծ ակտիվություն, թե՛ հետևորդների մեծ թիվ: Եվ այսպես, ֆեյսբուքյան տիրույթում ամենամեծ լսարան ունեցող հայ օգտատերերը.

1. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում: Նրա հետևորդների թիվն արդեն դարձել է 65 127: Վերջին 4 ամսվա ընթացքում նախարարի հետևորդների թիվը կտրուկ ավելացել է: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արմեն Աշոտյանն ուներ ընդամենը 39 510 հետևորդ. ավելացել է մոտավորապես 26 000-ով: Հատկապես վերջին օրերին՝ դպրոցներում արձակուրդների երկարացմանը վերաբերվող 2-3 գրառումներից հետո, հետևորդների թիվն ավելացավ մոտավորապես 1000-ով:

2. Նազենի Հովհաննիսյանը նույնպես օգտվում է անձնական օգտահաշվից: Նախարար Արմեն Աշոտյանն ունի լուրջ մրցակից` ի դեմս Նազենի Հովհաննիսյանի, ով հետևորդների թվով նախարարին շատ քիչ է զիջում` մոտավորապես 2000-ով՝ 63 230: Նազենիի հետևորդները մոտավորապես 20 000-ով աճել են վերջին 4 ամիսների ընթացքում: Հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էին 43 396: Ի դեպ, նկատենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Նազենին առաջ էր ԿԳ նախարարից:

3. Երրորդ հորիզոնականում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 49 567 հետևորդով: Հոկտեմբեր ամսվա դրությամբ քաղաքապետի հետևորդների թիվը կազմում էր 29 567: Աճել է ուղիղ 20 000-ով:

4. Ֆեյսբուքյան տիրույթում բավականին ակտիվ է նաև դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն): Գրառումների հավանումների թիվը հաճախ գերազանցում է 15 հազարը: Վերջինիս հետևորդների թիվը կազմում է 38 865: Այս թիվը հոկտեմբեր ամսվա դրությամբ ավելացել է 14 000-ով:

5. Կարգին Հայկոյի հետ ֆեյսբուքյան հետևորդների թվով այս պահին «մրցում է» երգչուհի Սոֆի Մխեյանը՝ 34 731 հետևորդով: Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ այս մրցակցությունը ժամանակավոր է, քանի որ 4 ամիսների ընթացքում հետևորդների թիվը դանդաղ տեմպերով է ավելացել, մոտավորապես 1000-ով (հոկտեմբեր ամսին՝ 33 360), իսկ Հայկինը՝ 14 000-ով: Ինչպես տեսնում ենք, Արմեն Աշոտյանը և Նազենի Հովհաննիսյանը «շարժվում են» գրեթե հավասար քայլերով: Երկուսի պարագայում էլ աճի տեմպերը գրեթե նույնն են, իսկ թվերի տարբերությունը՝ համեստ: Սա վկայում է այն մասին, որ հետևորդների ցուցանիշով Նազենի Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը լուրջ մրցակիցներ են:

«Ֆեյսբուքի» հայկական տիրույթը բավականին հագեցած է, և կարելի է անվերջ խոսել դրա մասին: Այստեղ մարդիկ ունեն տարբեր հետաքրքրություններ, շատերը սոցցանցի միջոցով ընկերացել են, կազմել ընտանիքներ, միևնույն ժամանակ, այստեղ հնչում են իրարամերժ կարծիքներ, մարդիկ դրսևորում են ծայրահեղ մոտեցումներ նույն հարցի շուրջ, սակայն այս «կապույտ տարածքում» կա ինչ-որ մի բան, որը մեզ բոլորիս կապում է:

Անկեղծ կլինեմ՝ դժվարանում եմ պատասխանել, թե կոնկրետ ինչն է ստիպում չձանձրանալ արդեն բոլորիս համար կանխատեսելի միջավայրում: Ինչևէ, «Ֆեյսբուքի» 12 տարիները, կարծում եմ, իզուր չեն անցել, քանի որ ձևավորվել է ֆեյսբուքյան հայկական համայնք:

Ռուբեն Խաչատրյան

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ