Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ֆեյսբուքյան հետևորդների թվով Արմեն Աշոտյանն ունի մրցակից՝ ի դեմս Նազենի Հովհաննիսյանի. ուսումնասիրություն

ANALYSIS

Փետրվարի 4-ին լրացավ «Ֆեյսբուքի» 12 տարին: Այս կարճ ժամանակահատվածու սոցցանցը հասցրել է ամրապնդել դիրքերն ու վերածվել է մեդիահսկայի, որի օգտատերերի թիվը հասնում է մոտավորապես 1.6 միլիարդի:

Սա ավելին է, քան Հնդկաստանի բնակչությունը, ավելին է, քան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Գերմանիայի բնակիչների թիվը միասին վերցրած: Եթե համեմատենք մյուս սոցիալական ցանցերի օգտատերերի թվի հետ, կտեսնենք, որ «Ֆեյսբուքը» ոչ միայն առաջատարն է իր օգտատերերի քանակով, այլև մնացած սոցկայքերը դեռ բավական «երկար ճանապարհ» ունեն անցնելու, որպեսզի հասնեն վերջինիս:

Գաղտնիք չէ, որ աշխարհում կան բազմաթիվ սոցիալական կայքեր, որոնք պարունակում են գործիքակազմի ոչ պակաս հետաքրքիր նրբություններ, որտեղ ժամանակն անցնում է ավելի արագ և ավելի բովանդակալից, սակայն այս մեկը հասցրել է դառնալ շատ շատերի ապրելակերպն ու «բնակավայրը»:

Շեղվելով թեմայից՝ կուզենայի ներկայացնել «Ֆեյսբուքի» հետ կապված մի քանի պատմություն, որոնք հնարավոր է՝ շատերը կհիշեն: Տարիներ առաջ Նիդեռլանդներից մի աղջիկ իր ձեռքի վրա դաջել էր իր 152 ֆեյսբուքյան ընկերների նկարները: Համբուրգեր արտադրող ամերիկյան մի կազմակերպություն էլ հայտարարել էր, որ անվճար համբուրգեր կստանա նա, ով ֆեյսբուքյան ընկերների ցուցակից կհեռացնի 10 ընկերոջ: Պայմանին համաձայնել էր 55 հազար մարդ: Բոլորովին վերջերս էլ սոցցանցն արգելափակել էր մի աղջկա օգտահաշիվ, ում անունը ISIS էր՝ ենթադրելով, որ նա հայտնի ահաբեկչական խմբի կեղծ օգտատերերից է:

Միայն անձնագիր և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետ «Ֆեյսբուքն» ակտիվացրեց աղջկա օգտահաշիվը: Նման պատմությունները շատ են, սակայն կուզենայի վերադառնալ հայկական տիրույթ: «Ֆեյսբուք» սոցիալական կայքը «ծանրաբեռնվել է» հայերով և «հայկական խնդիրներով» 2010 թվականից:

Մինչ այդ դժվար էր ավելանում օգտատերերի թիվը, քանի որ այդ տարիներին բավականին տարածված էր «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը: Ինչևէ, 2012 թվականին ֆեյսբուքյան օգտատերերի թիվը կազմում էր մոտավորապես 360 հազար: Մեկ տարի անց՝ 2013 թվականին, հայ օգտատերերն ընդամենը 440 հազար էին:

Այսօր «Ֆեյսբուքում» օգտատերերի թիվը հատում է 910 000-ի շեմը: Բավականին հետաքրքիր է տեսնել պատկերը 2012 թվականին, երբ հայկական տիրույթում դեռ նոր էին զարգանում ֆեյսբուքյան էջերը: Այդ տարվա տվյալներով՝ «Ֆեյսբուքի» հայկական էջերը չէին հատել 100 հազարի շեմը: Միայն 2013-ի առաջին կիսամյակում Հայաստանում ձևավորվեց 100 հազար Like-ի շեմը հատած 5 էջ` Blognews.am, VivaroBet, Статусы Mediamall.am, Light Style: Այսօր, բնականաբար, 100 հազար Like ունեցող էջերով շատերին չես զարմացնի, քանի որ դրանց թիվն ավելացել է:

Խոսեցինք ֆեյսբուքյան էջերից, կցանկանայի ներկայացնել հայկական տիրույթի ամենամեծ լսարանն ունեցող էջերը: Տվյալները socialbakers կայքից են: Եվ այսպես, ամենաշատ like ունեցող կայքերի 5-յակը Հայաստանում:

5. Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է կոսմետիկա արտադրող Flormar ընկերության էջը, որն ունի 837 944 հավանում:

4. Չորրորդ հորիզոնականում է գտնվում Rihanna Armenia էջը՝ 1 189 552 հավանումով: Հետաքրքիր է, որ էջը հետընթաց է ապրել վերջին ամիսներին: Մասնավորապես, 2015 թվականի երկրորդ կիսամյակում Rihanna Armenia էջն ունեցել է մոտավորապես 1.2 միլիոն հավանում, որից հետո թիվը նվազել է մոտավորապես 3000-ով:

3. 1 827 468 հավանումով երրորդ հորիզոնականում է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Ի տարբերություն Rihanna Armenia-ի` Թանկյանի էջը հունվար ամսվա համեմատ աճել է մոտավորապես 12 000 հավանումով:

2. Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է iphone.am էջը՝ 1 935 303 հավանումով: Հունվար ամսվա համեմատ հավանումների թիվը նվազել է մոտավորապես 1000-ով:

1. Եվ, իհարկե, առաջին պատվավոր հորիզոնականում է Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Հավանումների թիվը կազմում է 2 347 367:

Էջը հավանողների մեծ մասը Գերմանիայից է՝ 280 958, հետո հայ օգտատերերն են՝ 146 460 հավանում: Հունվարից մինչ օրս հավանումների թիվն ավելացել է 16 000-ով: Եթե համեմատական կարգով նայենք, ապա Մխիթարյանի էջի աճի տեմպերը բավականին բարձր են:

Հայաստանում ամենաարագ աճող էջը «1in.am ժամանց»-ն է` շաբաթական ավելանում է 87 000 հավանումով: Սրանք, իհարկե, հետաքրքիր ցուցանիշներ են, իսկ էջերի մասին էլ կարելի է անվերջ խոսել ու վերլուծել, սակայն, ինչպես գիտենք, ոչ բոլորն են օգտվում հավանումով էջերից:

Անհատները հիմնականում օգտվում են ֆեյսբուքյան անձնական հաշիվներից: Դրանցից օգտվելիս մենք սահմանափակվում ենք ընդամենը 5000 ընկերով, իսկ ընկերներ ունենալու թույլատրելի քանակը (Limit) սպառելուց հետո սկսում է աճել հետևորդների (Follower) թիվը: Հետևորդների որոշակի քանակից հետո շատ հաճախ օգտատերերը փոխարինում են իրենց անձնական հաշիվները հավանումով էջերի:

Հայ օգտատերերի շրջանում կան չափազանց ակտիվ ֆեյսբուքցիներ, ովքեր իրենց ամենօրյա ակտիվության շնորհիվ հավաքել են հետևորդների մեծ բանակ: Ես առանձնացրել եմ ընդամենը հինգ օգտատիրոջ, ովքեր ունեն թե՛ բավականին մեծ ակտիվություն, թե՛ հետևորդների մեծ թիվ: Եվ այսպես, ֆեյսբուքյան տիրույթում ամենամեծ լսարան ունեցող հայ օգտատերերը.

1. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում: Նրա հետևորդների թիվն արդեն դարձել է 65 127: Վերջին 4 ամսվա ընթացքում նախարարի հետևորդների թիվը կտրուկ ավելացել է: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արմեն Աշոտյանն ուներ ընդամենը 39 510 հետևորդ. ավելացել է մոտավորապես 26 000-ով: Հատկապես վերջին օրերին՝ դպրոցներում արձակուրդների երկարացմանը վերաբերվող 2-3 գրառումներից հետո, հետևորդների թիվն ավելացավ մոտավորապես 1000-ով:

2. Նազենի Հովհաննիսյանը նույնպես օգտվում է անձնական օգտահաշվից: Նախարար Արմեն Աշոտյանն ունի լուրջ մրցակից` ի դեմս Նազենի Հովհաննիսյանի, ով հետևորդների թվով նախարարին շատ քիչ է զիջում` մոտավորապես 2000-ով՝ 63 230: Նազենիի հետևորդները մոտավորապես 20 000-ով աճել են վերջին 4 ամիսների ընթացքում: Հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էին 43 396: Ի դեպ, նկատենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Նազենին առաջ էր ԿԳ նախարարից:

3. Երրորդ հորիզոնականում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 49 567 հետևորդով: Հոկտեմբեր ամսվա դրությամբ քաղաքապետի հետևորդների թիվը կազմում էր 29 567: Աճել է ուղիղ 20 000-ով:

4. Ֆեյսբուքյան տիրույթում բավականին ակտիվ է նաև դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն): Գրառումների հավանումների թիվը հաճախ գերազանցում է 15 հազարը: Վերջինիս հետևորդների թիվը կազմում է 38 865: Այս թիվը հոկտեմբեր ամսվա դրությամբ ավելացել է 14 000-ով:

5. Կարգին Հայկոյի հետ ֆեյսբուքյան հետևորդների թվով այս պահին «մրցում է» երգչուհի Սոֆի Մխեյանը՝ 34 731 հետևորդով: Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ այս մրցակցությունը ժամանակավոր է, քանի որ 4 ամիսների ընթացքում հետևորդների թիվը դանդաղ տեմպերով է ավելացել, մոտավորապես 1000-ով (հոկտեմբեր ամսին՝ 33 360), իսկ Հայկինը՝ 14 000-ով: Ինչպես տեսնում ենք, Արմեն Աշոտյանը և Նազենի Հովհաննիսյանը «շարժվում են» գրեթե հավասար քայլերով: Երկուսի պարագայում էլ աճի տեմպերը գրեթե նույնն են, իսկ թվերի տարբերությունը՝ համեստ: Սա վկայում է այն մասին, որ հետևորդների ցուցանիշով Նազենի Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը լուրջ մրցակիցներ են:

«Ֆեյսբուքի» հայկական տիրույթը բավականին հագեցած է, և կարելի է անվերջ խոսել դրա մասին: Այստեղ մարդիկ ունեն տարբեր հետաքրքրություններ, շատերը սոցցանցի միջոցով ընկերացել են, կազմել ընտանիքներ, միևնույն ժամանակ, այստեղ հնչում են իրարամերժ կարծիքներ, մարդիկ դրսևորում են ծայրահեղ մոտեցումներ նույն հարցի շուրջ, սակայն այս «կապույտ տարածքում» կա ինչ-որ մի բան, որը մեզ բոլորիս կապում է:

Անկեղծ կլինեմ՝ դժվարանում եմ պատասխանել, թե կոնկրետ ինչն է ստիպում չձանձրանալ արդեն բոլորիս համար կանխատեսելի միջավայրում: Ինչևէ, «Ֆեյսբուքի» 12 տարիները, կարծում եմ, իզուր չեն անցել, քանի որ ձևավորվել է ֆեյսբուքյան հայկական համայնք:

Ռուբեն Խաչատրյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli