Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ե՞րբ կվերսկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները

АНАЛИТИКА

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները կվերսկսվեն, երբ կողմերը պատրաստ լինեն: «Կարծում եմ՝ կողմերն առայժմ պատրաստ չեն վերսկսել ռազմական գործողությունները, մինչ այդ կպահպանվի հրադադարը: Երբ կողմերը կամ գոնե նրանցից մեկը պատրաստ լինի, կսկսվի նոր սրացում»,- ասել է նա:

Եթե նման կերպ իրերի դրությունը նկարագրեր ֆեյսբուքյան շարքային ստատուսագիր, ապա զարմանալու առիթ չէր լինի, սակայն, երբ դա ասում է ռազմական փորձագետը, հարկ է վերլուծել` իսկապե՞ս այդպես է: Սովորաբար պատերազմների համաշխարհային պատմության մեջ, անգամ կենդանական աշխարհի և սովորական մարդկանց փոխհարաբերություններում ճիշտ հակառակն է տեղի ունենում. երբեք որևէ մեկը ուժ չի կիրառում մյուսի դեմ, եթե վերջինս պատրաստ է պատասխանել առնվազն նույն կերպ:

Եթե վստահ չես, որ հակառակորդդ թույլ է, պաշտպանվելու և հակահարված տալու քեզնից քիչ հնարավորություններ ունի, ապա նրա դեմ հարձակվելը կարող է դառնալ սեփական կործանման պատճառ: Դրա համար գոյություն ունի ռազմավարություն, մարտավարություն, սպառազինությունների մրցավազք, երբ մինչև հարձակման վերջնական որոշում կայացնելը համոզվում ես հաղթանակիդ մեջ: Եթե դիմացինդ պատրաստ է հարձակմանդ և կարող է նույն ցավի հակահարված տալ, ապա պետք է առնվազն դեբիլ լինել, որ հարձակվես` գիտակցելով, որ դրանով որևէ հարց չի լուծվելու:

Հայաստանն ու Ադրբեջանը միշտ պատրաստ են սկսել ռազմական գործողություններ, քանի որ հրադադարի ռեժիմը միշտ խախտվել է և ամեն օր է խոսվել նոր պատերազմի հավանականության մասին: Ամբողջ հարցն այն է, որ դա ցանկալի է միայն Ադրբեջանին: Հետևաբար, Ադրբեջանը պետք է կարողանա հասնել Հայաստանի նկատմամբ այնպիսի առավելության, որ վստահ լինի իր հաղթանակի մեջ: Հայաստան ասելով` նկատի ունեմ նաև Արցախը:

Ադրբեջանը հարձակվեց ապրիլին, քանի որ վստահ էր, որ Հայաստանի նկատմամբ ձեռք է բերել ռազմական որոշակի առավելություն: Դա նույնիսկ մեծ գաղտնիք չէր որևէ մեկի համար, այդ մասին Հայաստանի նախագահն է նույնիսկ հարձակումից կես տարի առաջ ասել, որ «մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց», ինչից հետո Ռուսաստանի հետ սպառազինության ձեռքբերման մասին 200 մլն դոլարի վարկային պայմանագիր ստորագրվեց:

Ակնհայտ էր, որ Հայաստանը սպառազինության առումով ունի լուրջ բացեր, ինչից էլ օգտվեց Բաքուն և հասավ որոշ հաջողության, գրավեց, ինչպես պաշտոնապես ասվում է, 800 հեկտար տարածք: Բայց այդ հաջողությունից կարճ ժամանակ անց Ադրբեջանը միանգամից դադարեցրեց ռազմական գործողությունները: Ինչո՞ւ: Նշվում է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես` Ռուսաստանը ստիպել են Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց մի՞թե պատճառը միայն դա էր: Ո՛չ, իհարկե: Միջազգային հանրությունը միշտ շեշտել է, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Բաքուն կանգ առավ, քանի որ հանդիպեց Հայաստանի ուժեղ դիմադրությանը և չնայած սկզբնական նահանջին` նախապատրաստվում էր հակահարձակման: Գրեթե միշտ պաշտպանվող կողմը առաջին հուժկու հարվածից հետո նահանջում է: Դա գրեթե կանոն է բոլոր պատերազմների պատմության մեջ: Այդպես է եղել նաև 1991-1994թթ.: Պարզվեց, որ այդ փոքր հաջողությունը մեծացնելու համար Ադրբեջանից կպահանջվի շատ ավելին, քան այսօր կարող է անել:

Ուստի քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են սկսել ռազմական գործողությունները, դրանց մասշտաբային վերսկսումը կարելի է գրեթե բացառել: Դա նույն տրամաբանությունն է, ինչ միջուկային գերտերությունների միջև պատերազմի զրոյական հավանականությունը: Չբացառելով միմյանց դեմ առանձին տեղային բախումները` նրանք երբեք լայնամասշտաբ պատերազմ չեն սկսում, քանի որ երկու կողմն էլ պատրաստ է համարժեք պատասխանել, ինչի արդյունքը կլինի երկու կողմի ոչնչացումը միաժամանակ:

Եթե Հայաստանը պատրաստ չլիներ ռազմական գործողություններին և չունենար այն նվազագույնը, որը հնարավորություն կտար հակագրոհել, ապա կարելի է վստահ լինել, որ Ադրբեջանը չէր կանգնեցնի ռազմական գործողությունները և կգնար մինչև վերջ: Սկսված գործը ավելի հեշտ է շարունակել, քան դադար վերցնել, հակառակորդին վերազինվելու ժամանակ տալ ու նորից հարձակվել: Դա անտրաբանական է: Ուստի Ղարաբաղում կվերսկսվեն ռազմական գործողությունները ոչ թե այն ժամանակ, երբ կողմերը պատրաստ լինեն դրան, այլ այն ժամանակ, երբ կողմերից մեկը` տվյալ դեպքում Հայաստանը, դրան պատրաստ չլինի:

Տիգրան Խաչատրյան

Past.am վերլուծաբան

Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет Армении