Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եվրոպայից մերժված Թուրքիան և Ռուսաստանը մերձենում են. պե՞տք է արդյոք անհանգստանալ

ANALYSIS

Թուրքիան անցնող շաբաթվա ընթացքում միանգամից երկու անակնկալ մատուցեց: Գրեթե բոլորի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող այդ երկիրը միանգամից հայտարարեց իր երբեմնի ռազմավարական գործընկերներ Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Թել Ավիվն ու Անկարան արդեն ստորագրել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր: Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ հղեց Ռուսաստանի նախագահ Պուտինին` ներողություն հայցելով ռուսական ռազմական ինքնաթիռը ոչնչացնելու համար և ցանկություն հայտնելով վերականգնել ՌԴ-ի հետ հարաբերությունները:

Ռուսական կողմն արձագանքեց բավական արագ և դրական: Պուտինն ու Մեդվեդևը արդեն իսկ հրահանգել են աստիճանաբար վերացնել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցները: Հարց է առաջանում` ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիայի և Իսրայելի ու Ռուսաստանի միջև այդքան լարված հարաբերությունները հանկարծ մեկ օրում կարգավորվում են: Պատճառները շատ են, սակայն դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` քաղաքական և տնտեսական:

1. Քաղաքական պատճառները բազմաթիվ են: Թուրքիան դարձավ իր իսկ ագրեսիվ և սանձարձակ քաղաքականության զոհը: Սիրիայում և Իրաքում փորձելով ռազմական ուղղակի ներխուժմամբ գահընկեց անել Բաշար Ասադին և ոչնչացնել քրդերին` թուրքական իսլամիստ իշխանությունները ունեին մեկ դաշնակից` «Իսլամական պետության» ահաբեկիչները: Սնելով և զինելով դրանց` Անկարան չի հասել որևէ արդյունքի: Հակառակը, իսլամիստները սկսել են ինքնուրույն գործել և հարվածել Թուրքիային: Բացի դրանից` քրդերը կրկին սկսեցին ապստամբել հենց Թուրքիայի տարածքում, իսկ Սիրիայում Ասադը դեռ իշխանության է:

Տարածաշրջանում Թուրքիայի մրցակից Իրանը դուրս եկավ միջազգային մեկուսացումից: Արևմուտքի հետ Թեհրանը կարգավորեց իր միջուկային ծրագրի խնդիրը և սկսեց ակտիվ տնտեսական կապեր հաստատել բոլոր երկրների հետ: Անկարան փորձեց տարածաշրջանից հարյուր հազարավոր փախստականների՝ Եվրոպա գաղթելու խնդիրն օգտագործել` որպես ճնշման միջոց Եվրոպայի հետ իր հարաբերություններում: Որպեսզի արգելի իր տարածքով փախստականների հոսքը, Թուրքիան պահանջեց գումար, ազատ վիզային ռեժիմ ու ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ: Եվրոպան սկզբում համաձայնեց, սակայն հետո առաջ քաշեց սեփական պայմանները` փոխել երկրի օրենքները՝ եվրոպական նորմերին համապատասխան: Անկարան հրաժարվեց:

Գործարքը ձախողվեց: Ավելին, Գերմանիան որոշեց պատժել թուրքերին` խորհրդարանի մակարդակով ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Եվ այս ամենի համատեքստում Ռուսաստանն ու Իսրայելը վարում էին կոնկրետ հակաթուրքական քաղաքականություն՝ մասնավորապես զինելով քրդերին: Իրավիճակը ներկայացնում ենք շատ ընդհանուր, քանի որ ամեն մի դետալի պարզաբանումը կպահանջի բազում էջեր:

2. Եվ ահա այս աշխարհաքաղաքական ձախողումների և Եվրոպայից մերժվելու ֆոնին, Ռուսաստանի և Իսրայելի հետ վատ հարաբերություններին զուգահեռ, վատթարանում էր Թուրքիայի տնտեսական իրավիճակը: Ռուսաստանն արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը, ռուս զբոսաշրջիկների այցերը, թուրքական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում: Իսրայելն իր հերթին ժամանակին զգալի առևտրային հարաբերություններ ուներ, այդ երկիրը սպառազինություն էր մատակարարում Թուրքիային, կային իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելու ծրագրեր: Արդյունքում Թուրքիան գիտակցեց, որ չհասնելով ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հաջողությունների, և, փաստացի մերժվելով Արևմուտքի կողմից, իմաստ չունի այլևս շարունակել Ռուսաստանի և Իսրայելի հետ դիմակայությունը:

Պետք է նշել, որ Թուրքիան միշտ ունի այլընտրանք: Եթե Անկարային, այսպես ասած, նեղացնում է Արևմուտքը, թուրքերը միշտ մերձենում են ռուսների հետ: Եթե ռուսներն ու Արևմուտքը միաժամանակ նեղում են Թուրքիային, այդ երկիրը սկսում է նայել հարավ և դառնալ ծայրահեղ իսլամիստական` իր շուրջը հավաքելով մուսուլմանական երկրներին: Այդ մանևրի շնորհիվ Թուրքիան գրեթե միշտ հաջողությամբ դուրս է գալիս իր ձախողումներից: Բայց այսօր Թուրքիայի հարաբերությունները հարթ չեն անգամ իսլամական երկրների հետ: Եվ իրավիճակը հասել էր այն թեժ կետին, որ այլևս անիմաստ էր Ռուսաստանի և Իսրայելի հետ շարունակել ոչ ձեռնտու դիմակայությունը:

Այս իրավիճակում Հայաստանն ունի՞ մտահոգվելու բան: Հարկ է նկատել, որ Հայաստանը միշտ ունի մտահոգվելու բան: Հայաստանը, ունենալով փոքր ռեսուրսներ, ի վիճակի չէ շատ դեպքերում օգտվել անգամ իրեն շահեկան վիճակից: Օրինակ՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վատացումը պետք է, որ ավելի սերտացներ հայ-ռուսական հարաբերությունները: Հայկական ապրանք արտահանողների և Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատող հայկական ընկերությունների համար ստեղծվեցին բարենպաստ պայմաններ, սակայն հնարավոր չեղավ օգտվել և անգամ լուրջ փորձ էլ չի արվել օգտվել այդ իրավիճակից: Էլ չարժե խոսել անգամ ռազմական և քաղաքական հարաբերությունների մասին:

Ապրիլին հայ-ադրեջանական պատերազմից հետո Ռուսաստանի հանդեպ կտրուկ փոխվել է հայաստանյան հասարակական կարծիքը բացասական առումով: Հայաստանում չեն զգում, որ Ռուսաստանը փորձում է նպաստել մեր երկրի ուժեղացմանը, ավելին, միշտ առկա են մտավախություններ, որ ռուսները հանձնում են Ղարաբաղն ադրբեջանցիներին և մեզ օգտագործում թուրքերի դեմ, ինչից մենք չենք շահում: Թեև այդ գնահատականներում կա ճշմարտության հատիկ, կա նաև էմոցիոնալ բաղադրիչ: Դրա պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունն է անընդունակ շատ դեպքերում պաշտպանել երկրի շահերը:

Այնպես որ, թե՛ ռուս-թուրքական բարեկամությունից, թե՛ հակամարտությունից Հայաստանը միշտ պետք է զգուշանա և կառուցի այնպիսի ներուժ, որ ի վիճակի լինի օգտվել ցանկացած կացությունից: Մյուս կողմից` ռուս-թուրքական այս մերձեցումը չի կարող վերացնել երկու երկրների միջև շատ խորը հակասությունները, որ կան գրեթե ամենուր: Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում թյուրքալեզու երկրների կոալիցիա ստեղծելով` Անկարան թիկունքից միշտ հարվածում է ռուսներին: Թուրքիան գործում է ռուսական շահերի դեմ ամբողջ հետխորհրդային տարածքում, օրինակ՝ հենց Ուկրաինայի հարցում: Անկարան աջակցում է Ղրիմի թաթարներին և Ուկրաինային` ընդդեմ Ռուսաստանի: Կարելի է երկար թվարկել ռուս-թուրքական հակասությունները:

Հայաստանը, գտնվելով ոչ նախանձելի աշխարհագրական և տնտեսական գոտում, միշտ ականատես է լինելու իր շահերի անտեսմանը` անկախ նրանից, թե ինչպիսին են ռուս-թուրքական հարաբերությունները: Հետևաբար, առկա է երկու սցենար` վատ և վատագույն: Վատ սցենարը ռուս-թուրքական շատ ջերմ հարաբերությունները կարող են լինել, իսկ վատագույնը` նրանց միջև սուր հակամարտությունն ու պատերազմը, որը նախորդ դարում հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը: Ուստի մեզ ավելի շահեկան է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քան հակամարտությունը: Որքան էլ մերձենան այդ երկու երկրները, նրանց աշխարհաքաղաքական հակասությունները շատ խորն են:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal