Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ձախողված պետության ճանապարհին

ANALYSIS

Հուլիսի 17-ի առավոտյան Հայաստանը զարթնեց բոլորովին այլ իրականությունում, որի հետևանքները դեռ պետք է մարսվեն և գիտակցվեն ավելի ուշ: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի զինակից ընկերները և կողմնակիցները զինված հարձակում են գործել Հայաստանի ոստիկանության դեմ: Նրանք գրավել են Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը, ինչի հետևանքով զոհվել է Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել է մի քանի ոստիկան:

Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջն է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և այլ քաղաքական ակտիվիստներին, ովքեր հայտնվել են բանտում: Բացի դրանից` նրանք պահանջում են գործող իշխանությունների և նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Փաստորեն, Արցախի ազատագրման համար ժամանակին պայքարած մարդիկ այսօր զինված հարձակում են գործում Հայաստանի իրավակարգն ապահովող ոստիկանների դեմ` համարելով, որ երկրում ապօրինի իշխանություն է: Նրանք վստահ են, որ արդարությունը վերականգնել և ժողովրդին իր իշխանությունը վերադարձնել հնարավոր է միայն այդ ճանապարհով:

Հանրության մեջ, մասնավորապես սոցիալական ցանցերում իշխանության կողմնակիցներն ու քննադատները բաժանվել են երկու խմբի: Իշխանության քարոզով զբաղված մարդիկ, իհարկե, Սեֆիլյանի կողմնակիցների այդ գործողությունները դատապարտում են, որակում ահաբեկչական ակտ, ինչն ուղղված է Հայաստան պետության դեմ: Իշխանության քննադատները տեղի ունեցածում մեղադրում են իշխանություններին: Կան նաև մարդիկ, ովքեր, չհամակրելով իշխանություններին, միևնույն է, դատապարտում են զինված հարձակումը և կարծում, որ զինված ճանապարհով, մարդ սպանելով հարց չի լուծվում:

Սակայն մեր խնդիրն այդ տեսակետները վերլուծել, դրանք ճիշտ կամ սխալ համարելը չէ: Եթե խոսում ենք օրենքից, ապա զինված հարձակումը և ոստիկանի սպանությունը հանցագործություն է: Դա ինքնին հասկանալի է: Մեզ մտահոգող հարցն այն է, թե ինչու է նման բան տեղի ունենում Հայաստանում: Ինչո՞ւ են հայրենիքի համար կռված մարդիկ այսօր զինված հարձակում իրականացնում իրավապահ համակարգի դեմ` համարելով դա իշխանափոխության միակ ճանապարհը:

Հասկանալի է, երբ քաղաքական իշխանությունից դժգոհ մարդիկ մինչև ինտերնետի վերջին բիթն ու ձայնալարի վերջին ճիչը քննադատում են իշխանություններին` արդարացնելով երբեմն այն, ինչն արդարացում չունի: Հասկանալի է, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչն ու քարոզիչը նույն ոգևորությամբ հակառակն են անում` շատ անգամ ավելի արդարացնելով այն, ինչն արդարացում չունի: Դա որոշ տեսակի մարդկանց մասնագիտությունն է և գոյության միջոցը:

Բայց կա մի իրականություն, որից չի լինի փախչել: Չարդարացնելով զինված հարձակում գործած անձանց և ևս դատապարտելով ապօրինի գործողությունները` պետք է փաստել, որ երկրում իրավիճակը տանում է նրան, ինչը քաղաքական գրականության մեջ համարում են ձախողված պետությանը (failed state) բնորոշ իրավիճակ: Ձախողված է համարվում այն պետությունը, որտեղ չի լինում ապահովել քաղաքական և տնտեսական համակարգի կենսունակությունը, հանրային իշխանությունը չի կարողանում կատարել իր հիմնական գործառույթները, օրինակ՝ իրավական համակարգի ճիշտ գործունեությունը, քաղաքացիների անվտանգության ապահովումը, արդյունավետորեն չի վերահսկում իրավիճակը երկրում:

Եթե մինչև հուլիսի 17-ը գաղտնիք չէր, որ քաղաքական և տնտեսական առումով կենսունակությունը ապահովված չէ երկրում, դրանից հետո արդեն խոսքը երկրում իրավակարգի գոյության մասին է: Իսկ եթե դրանց էլ գումարվում են արտաքին անհաջողություններ, օրինակ՝ պատերազմ, տարածքային կորուստներ, այլ պետությունների հետ ձախողված հարաբերություններ, դիվանագիտական պարտություններ, ապա իրավիճակը մոտենում է շատ վտանգավոր կետի: Նման իրավիճակում միշտ հայտնվում են արկածախնդիրներ, ովքեր օգտվելով հասարակական համընդհանուր դժգոհությունից, նման ծայրահեղ քայլերի են դիմում:

Որքան էլ արդարացվի կամ չարդարացվի այդ ամենը, ստեղծվել է իրերի նման դրություն: Թե ով է մեղավոր կամ մեղավոր չէ, արդեն դառնում է երկրորդական: Որ երկրում պետք են արմատական փոփոխություններ, ընդունում են բոլորը, բայց թե ով և ինչպես այդ փոփոխությունները պետք է անի, ոչ ոք չունի կոնկրետ պատասխան: Կուտակված այդ բացասական էներգիան և լճացումը կարող են հանգեցնել շատ ավելի սարսափելի հետևանքների: Էական չէ՝ դա ապստամբությո՞ւն էր, ահաբեկչությո՞ւն, հերոսությո՞ւն, թե՞ սրիկայություն: Էականն այն է, որ արդեն նման բան է տեղի ունենում Հայաստանում: Եվ նման բան անում են մարդիկ, ովքեր երբեք իշխանությունից չեն թաքցրել իրենց այդ մտադրությունը:

Բազմիցս Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները խոսել են ծայրահեղ միջոցներով երկրում իրավիճակ փոխելու մասին, մշտապես գտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց անգամ այդքանից հետո կարողանում են նման հարձակում իրականացնել: Այդ փաստը լրջորեն կասկածի տակ է դնում երկրում իրավական համակարգի կենսունակությունը: Հետևաբար, սա լուրջ ազդակ է բոլորին, որ իսկապես եկել է արմատական փոփոխությունների ժամանակը, իսկ այդ փոփոխությունները նախ և առաջ պետք է ձեռնարկեն նրանք, ովքեր կոչված են դա անել՝ գործող իշխանությունները: Որքան երկար տևի հապաղումը, այնքան կմոտենանք ձախողված պետության կարգավիճակին:

Տիգրան Խաչատրյան,  Past.am վերլուծաբան

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded