Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրատեսակա՞ն է արդյոք Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա էներգետիկ միջանցքի ստեղծումը

ANALYSIS

Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին օրերս հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կսկսի գազի մատակարարումը Վրաստան: «Մենք լրջորեն ենք վերաբերվում այդ նախագծի իրականացմանը: Մեր գնահատականներով` Nurduz գազաչափիչ կայանն ունի բավարար հզորություն գազը Վրաստան մատակարարելու համար»,- ասել է իրանցի պաշտոնյան: Իրանական լրատվամիջոցները գրում են, որ դեպի Վրաստան Իրանը գազը կմատակարարի Հայաստանի տարածքով` Իրան-Հայաստան գազամուղով: Նշվում է, որ նախագծի իրականացումը կարևոր աշխարհատնտեսական նշանակություն ունի: Գազի արտահանման վերջնական ուղին Եվրամիությունն է:

Հուլիսի 13-ին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Թեհրան կատարած այցի ընթացքում քննարկել է էներգետիկ միջանցքի ստեղծման հարցը: Նախատեսվում է, որ Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա էներգետիկ միջանցքի ձևավորման հարցը մոտ ապագայում մասնագետների կողմից կքննարկվի Սոֆիայում: Իրանը մտադիր է տարեկան մինչև 500 մլն խորանարդ մետր գազ արտահանել Վրաստան: Իրան-Հայաստան գազատարի երկարությունը 133 կմ է, շահագործվում է 2007-ից: Առավելագույն թողունակությունը տարեկան մինչև 2 մլրդ խորանարդ մետր է:

Իհարկե, եթե այս նախագիծը կյանքի կոչվի, ապա Հայաստանը վերջապես կդառնա էներգետիկ միջանցքի մաս, տարանցիկ երկիր: Դրանով մեր երկիրը կստանա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական դիվիդենտներ: Սակայն առկա են նաև խնդիրներ, որոնք նվազեցնում են այն օգուտները, որ կարող էին լինել առանց այդ խնդիրների: Ահա, թե որոնք են դրանք:

Նախ՝ Հայաստանում գազի մատակարարման ենթակառուցվածքներն ամբողջությամբ` 100 տոկոսով պատկանում են ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությանը: Հայաստան-Իրան գազամուղը նույնպես վաճառվում է ռուսական կողմին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ, Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում:

Այլ կերպ ասած` ինչպես գազային միջանցքի, այնպես էլ գազի մատակարարման ծավալների վերահսկողությունը ամբողջությամբ հայտնվել է ռուսական պետական գազային ընկերության ձեռքում: Ստացվում է, որ Իրանը ոչ թե պետք է Հայաստանի հետ բանակցի գազը Վրաստան հասցնելու համար, այլ ռուսական պետական ընկերության, իսկ ավելի ճիշտ` Ռուսաստանի հետ, այսինքն` Իրանը կկարողանա գազ մատակարարել Վրաստանին այն ծավալով և այն տարանցիկ գումարով, որոնց հավանություն կտա Ռուսաստանը: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանին շահեկան չէ Իրանին տեսնել որպես մրցակից: Հայաստան եկող ռուսական գազի 10 տոկոսը մնում է Վրաստանում՝ տարանցիկ վճարի դիմաց: Հիմա Հայաստանն է դառնում այն երկիրը, որտեղից իրանական գազը կհասնի Վրաստան:

Դժվար է հավատալ, որ ռուսական կողմը շահեկան պայմաններ կստեղծի Իրանի և Վրաստանի համար: Հնարավոր է նույնիսկ, որ ռուսական կողմն Իրանին առաջարկի սվոփային գործարք կնքել, այսինքն` փոխանակել գազը միմյանց հետ: Հայաստան եկող գազի մի որոշ ծավալը կմնա Վրաստանում, իսկ իրանական գազի մատակարարման ծավալները կավելացվեն Հայաստանում: Գնի շուրջ էլ կպայմանավորվեն այնպես, որ շահեկան կլինի ինչպես ռուսական, այնպես էլ իրանական կողմին: Իսկ արդյոք գազի սակագները կնվազեն սպառողի օգտին, դժվար է ասել: Ինչ վերաբերում է այն նախագծին, որ Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով կարող է գազ մատակարարել Եվրոպա, ապա դա այսօրվա պայմաններում քիչ հավանական է թվում:

Նախ՝ այն պատճառով, որ գազատարը, ինչպես նշվեց, չունի նման թողունակություն: Հայաստան-Իրան գազատարով տարեկան հնարավոր է մատակարարել սոսկ 2 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ Եվրոպայի պահանջարկը մի քանի տասնյակ միլիարդ է, այսինքն` Եվրոպա գազ հասցնելու համար անհրաժեշտ է կառուցել նոր գազատար:

Ավելին, նոր գազատար պետք է կառուցվի նաև Վրաստանից մինչև Բուլղարիա Սև ծովի հատակով, ինչի համար կպահանջվեն հարյուրավոր միլիարդ դոլարներ: Այս երկրները այդքան գումար չունեն՝ նման խոշոր նախագծի համար անհրաժեշտ են խոշոր արևմտյան ներդրողներ: Այստեղ կրկին բախվում են Ռուսաստանի հետ շահերը: Հենց այդ շահերի բախման հետևանքով տապալվել է երկու նախագիծ` «Հարավային հոսք» և «Թուրքական հոսք» գազատարի նախագծերը, որոնց միջոցով Ռուսաստանը փորձում էր շրջանցելով Ուկրաինան Սև ծովի հատակով ուղղակիորեն գազը մատակարարել Եվրոպա` առանց միջնորդ երկրների: Այս պահին կյանքի են կոչվում միայն TAP, TANAP ադրբեջանա-թուրքական գազատարերը, որոնք ֆինանսավորվում են ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի, այնպես էլ արևմտյան ներդրողների կողմից:

Նշվում է, որ մինչև 2020թ. այդ գազատարերը կսկսեն գործել: Ավելի շուտ Իրանը ադրբեջանա-թուրքական այդ գազատարերով իր գազը կհասցնի Եվրոպա, քան Հայաստանից մինչև Բուլղարիա կկառուցվեն հսկայական երկարության և շատ թանկարժեք նոր գազատարեր: Մի կողմից պետք է փաստել, որ Հայաստանը ինչ-որ առումով կշահի Իրանի գազի արտահանման նոր հնարավորությունից: Առկա է նաև Իրանից հեղուկ գազի արտահանման հնարավորություն, որը կարելի է իրականացնել Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա: Հեղուկ գազը արտահանվում է ոչ թե գազատարերով, այլ համապատասխան բեռնատարներով և բեռնանավերով: «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցումն այդ առումով կարող է իրեն արդարացնել:

Մյուս կողմից՝ պետք է փաստել, որ Հայաստանը, ունենալով կախվածություն Ռուսաստանից և հայտնվելով աշխարհաքաղաքական շահերի կիզակետում, ցավոք, զրկվում է շատ ավելի մեծ հնարավորություններից, որ կարող էին լինել:

Տիգրան Խաչատրյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal