Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սասնա ծռերը», հասարակական դաշինքն ու պետության վախճանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության պարեկապահային ծառայության գնդի գրավումը և իշխանափոխության պահանջի բարձրացումը լայն քննարկման առարկա է դարձել վերլուծաբանների, տեսաբանների և հրապարակախոսների համար: Կա ընդհանուր մի տեսակետ, որ բռնությամբ, զենքով և արյամբ օրինականություն չեն հաստատում, փոփոխություններ չեն անում: Իհարկե, սա ճշմարտություն է: Սակայն սա կեսճշմարտություն է, երբ չեն վերլուծվում այն պատճառները, որոնք դրդում են մարդկանց նման քայլերի գնալ:

Ոստիկանության գունդը գրավվել է ոչ թե շարքային հանցագործների կողմից, այլ Արցախյան պատերազմում անձնվիրաբար կռված և իրենց հայրենասիրությունն ապացուցած մարդկանց կողմից: Հարձակման թիրախը ոչ թե անմեղ քաղաքացին է, այլ պետության իրավապահ համակարգը: Սա ամբողջությամբ փոխում է երևույթի բովանդակությունը: Իսկապես, ինչո՞ւ են հայրենիքի համար կռված մարդիկ նման գործողության դիմել: Նրանք նշում են, որ իրենց այլ ճանապարհ չի մնացել Հայաստանում փոփոխություններ կատարելու, ապօրինի իշխանություններին հեռացնելու, օրինականություն և արդարություն հաստատելու համար:

Ստեղծվել է հակասական իրավիճակ: Ապօրինի գործողություններով օրինականություն հաստատելը մի փոքր տարօրինակ է: Զինյալներն ասում եմ, որ օգտվում են զինված ապստամբության իրենց իրավունքից: Բայց արդյո՞ք նրանք նման իրավունք ունեն: Խնդրի էությունը հասկանալու համար ստիպված ենք դիմել առաջադեմ մարդկության լուսավոր գլուխներին: Ընդհանրապես ժամանակակից ժողովրդավարական, իրավական պետության գաղափարը, որն ամրագրված է սահմանադրություններում, առաջ են քաշվել ժամանակի առաջադեմ մտածողների կողմից:

Պետության դերը և նշանակությունը բացատրող մի տեսություն կա, որը կոչվում է Հասարակական դաշինքի տեսություն: Ասվում է, որ բնական վիճակում մարդիկ գտնվում են «բոլորը բոլորի դեմ» կարգավիճակում, երբ «մարդը մարդուն գայլ է»: Բնական վիճակում միայնակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ֆիզիկական անվտանգությունն ու սեփականությունը: Անարխիայի վերջը տալու համար մարդիկ միմյանց հետ կնքում են հասարակական դաշինք, պարտավորվում են ենթարկվել իրենց ընտրյալներին: Նրանք վճարում են հարկեր, մատուցում ծառայություններ, որպեսզի վերջիններս համապատասխան ինստիտուտներով (կառավարություն, բանակ, ոստիկանություն, դատարաններ) ապահովեն իրենց ֆիզիկական անվտանգությունը, սեփականությունը և այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ամրագրվում են հասարակական դաշինքում:

Սակայն երբ այդ ընտրյալները խախտում են պայմանագիրը, չեն ապահովում մարդկանց ֆիզիկական անվտանգությունը, սեփականությունը, խախտում են օրենքները, ոտնահարում իրավունքները, ապա կրկին բոլորը վերադառնում են «մարդը մարդուն գայլ է» կարգավիճակին, այլ կերպ ասած` անիշխանությանն ու քաոսին: Այդ բնական վիճակում մարդիկ օգտվում են արդեն իրենց բնական իրավունքներից, բոլորը ոտնահարում են պայմանագիրը և խնդիրները լուծում իրենց հարմար ձևով, երբ թելադրողը նա է, ով ավելի ուժեղ է ֆիզիկապես, ով տիրապետում է զենքին:

Սահմանադրությունների առաջին տողերում գրվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց նաև շեշտվում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով, այսինքն` քաղաքակիրթ, օրինական ճանապարհով, այլ ոչ թե բռնությամբ և զենքով: Սակայն հենց այդ կետն է բոլոր բռնապետների կողմից չարաշահվում, երբ բռնություն կիրառելու միակ իրավունքը ունենալիս չարաշահվում է այդ իրավունքը, գործադրվում բոլոր նրանց դեմ, ովքեր ցանկանում են փոխել այդ իշխանությանը: Երբ իշխանությունը չարաշահում է իր իրավունքներն ու չի կատարում պարտականությունները, խախտում է հասարակական այդ պայմանագիրը:

Նման իրավիճակում հայտնվում են մարդիկ, ովքեր չեն հաշտվում իրերի այդ դրության հետ: Նրանք համոզվում են, որ եթե օրենքը և մարդկանց իրավունքները համատարած ոտնահարվում են, ընդ որում` բռնի ուժի կիրառմամբ, ապա արդարացված է այդ իշխանության դեմ զինված ապստամբությունը, այնպես որ, երբեք ոչինչ հենց այնպես չի լինում: Մեր երկրում օրինազանցը իրեն նույնացնում է պետության հետ` անկախ նրանից՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է, սովորական չինովնի՞կ, թե՞ զինված ապստամբ: Եվ հաճախ օրինականություն է պահանջում նա, ով թիվ մեկ օրինազանցն է, մինչդեռ օրինապաշտ քաղաքացին իրեն օտարված է զգում և բավական խորը: Սա լրջագույն խնդիր է, և հենց սա է պետության հիմքերի քայքայումը, որի խորացման դեպքում պետության վախճանն անխուսափելի է լինում:

Անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կտրվի Հայաստանում ստեղծված իրավիճակին, հասարակական դաշինքի բոլոր կողմերը պետք է վերջապես գիտակցեն` կա´մ կատարում են այդ պայմանագիրն ամբողջությամբ, կա´մ կրկին վերադառնում «բոլորը բոլորին դեմ», «մարդը մարդուն գայլ է» քաոսային իրավիճակին: Օրենքը պետք է լինի բոլորի համար հավասար, իսկ այն դեպքերում, երբ օրենքը վերաբերում է մարդկանց կյանքին, անվտանգությանը, սեփականությանը, բարեկեցությանն ու արժանապատվությանը, ապա դրա դեմ ոտնձգությունը հանգեցնում է պատասխան ռեակցիայի:

Դեռ այդ պայմանագրի մի կողմը` ժողովուրդը, չի ցանկանում ամբողջությամբ խզել պայմանագիրը, քանի որ հաճախ չի էլ գիտակցում, որ պայմանագրի կողմ է: Երբ գիտակցի և ցանկանա խզել այդ պայմանագիրը, իսկ Հայաստանում անարդյունավետ կառավարման շարունակման դեպքում դա անխուսափելի է, ապա այսօրվա իրավիճակը կարող է մանկական խաղ թվալ, երբ հանկարծ «բոլորը դուրս գան բոլորի դեմ»: Դա չափազանցություն չէ, իսկապես հասունացել է Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը: Զինված ապստամբության փորձը, որքան էլ այն օրենքի տեսանկյունից հանցագործություն է, սոսկ հետևանք է այն արատավոր իրավիճակի, որ ձևավորվել է պետական կառավարման համակարգում, երբ ժողովրդի ընտրյալներն իրենց տեղում չեն:

Խոսքը միայն գործադիր իշխանության մասին չէ, այլև ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, որոնք կոչված են միջնորդ լինել ժողովրդի և պետական իշխանության միջև, որոնք զսպող դեր են խաղում, որ իշխանությունը չխախտի հասարակական դաշինքը: Հայաստանում այս օրերին ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտները նույնպես իրենց տեղում չեն, կորցրել են վստահությունը: Իսկապես ժամանակն է սթափվելու: Զինված խմբի գործողությունը պետք է սառը ցնցուղի դեր խաղա բոլորի համար:

Տիգրան Խաչատրյան

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու