Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սասնա ծռերը», հասարակական դաշինքն ու պետության վախճանը

ANALYSIS

Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության պարեկապահային ծառայության գնդի գրավումը և իշխանափոխության պահանջի բարձրացումը լայն քննարկման առարկա է դարձել վերլուծաբանների, տեսաբանների և հրապարակախոսների համար: Կա ընդհանուր մի տեսակետ, որ բռնությամբ, զենքով և արյամբ օրինականություն չեն հաստատում, փոփոխություններ չեն անում: Իհարկե, սա ճշմարտություն է: Սակայն սա կեսճշմարտություն է, երբ չեն վերլուծվում այն պատճառները, որոնք դրդում են մարդկանց նման քայլերի գնալ:

Ոստիկանության գունդը գրավվել է ոչ թե շարքային հանցագործների կողմից, այլ Արցախյան պատերազմում անձնվիրաբար կռված և իրենց հայրենասիրությունն ապացուցած մարդկանց կողմից: Հարձակման թիրախը ոչ թե անմեղ քաղաքացին է, այլ պետության իրավապահ համակարգը: Սա ամբողջությամբ փոխում է երևույթի բովանդակությունը: Իսկապես, ինչո՞ւ են հայրենիքի համար կռված մարդիկ նման գործողության դիմել: Նրանք նշում են, որ իրենց այլ ճանապարհ չի մնացել Հայաստանում փոփոխություններ կատարելու, ապօրինի իշխանություններին հեռացնելու, օրինականություն և արդարություն հաստատելու համար:

Ստեղծվել է հակասական իրավիճակ: Ապօրինի գործողություններով օրինականություն հաստատելը մի փոքր տարօրինակ է: Զինյալներն ասում եմ, որ օգտվում են զինված ապստամբության իրենց իրավունքից: Բայց արդյո՞ք նրանք նման իրավունք ունեն: Խնդրի էությունը հասկանալու համար ստիպված ենք դիմել առաջադեմ մարդկության լուսավոր գլուխներին: Ընդհանրապես ժամանակակից ժողովրդավարական, իրավական պետության գաղափարը, որն ամրագրված է սահմանադրություններում, առաջ են քաշվել ժամանակի առաջադեմ մտածողների կողմից:

Պետության դերը և նշանակությունը բացատրող մի տեսություն կա, որը կոչվում է Հասարակական դաշինքի տեսություն: Ասվում է, որ բնական վիճակում մարդիկ գտնվում են «բոլորը բոլորի դեմ» կարգավիճակում, երբ «մարդը մարդուն գայլ է»: Բնական վիճակում միայնակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ֆիզիկական անվտանգությունն ու սեփականությունը: Անարխիայի վերջը տալու համար մարդիկ միմյանց հետ կնքում են հասարակական դաշինք, պարտավորվում են ենթարկվել իրենց ընտրյալներին: Նրանք վճարում են հարկեր, մատուցում ծառայություններ, որպեսզի վերջիններս համապատասխան ինստիտուտներով (կառավարություն, բանակ, ոստիկանություն, դատարաններ) ապահովեն իրենց ֆիզիկական անվտանգությունը, սեփականությունը և այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ամրագրվում են հասարակական դաշինքում:

Սակայն երբ այդ ընտրյալները խախտում են պայմանագիրը, չեն ապահովում մարդկանց ֆիզիկական անվտանգությունը, սեփականությունը, խախտում են օրենքները, ոտնահարում իրավունքները, ապա կրկին բոլորը վերադառնում են «մարդը մարդուն գայլ է» կարգավիճակին, այլ կերպ ասած` անիշխանությանն ու քաոսին: Այդ բնական վիճակում մարդիկ օգտվում են արդեն իրենց բնական իրավունքներից, բոլորը ոտնահարում են պայմանագիրը և խնդիրները լուծում իրենց հարմար ձևով, երբ թելադրողը նա է, ով ավելի ուժեղ է ֆիզիկապես, ով տիրապետում է զենքին:

Սահմանադրությունների առաջին տողերում գրվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց նաև շեշտվում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով, այսինքն` քաղաքակիրթ, օրինական ճանապարհով, այլ ոչ թե բռնությամբ և զենքով: Սակայն հենց այդ կետն է բոլոր բռնապետների կողմից չարաշահվում, երբ բռնություն կիրառելու միակ իրավունքը ունենալիս չարաշահվում է այդ իրավունքը, գործադրվում բոլոր նրանց դեմ, ովքեր ցանկանում են փոխել այդ իշխանությանը: Երբ իշխանությունը չարաշահում է իր իրավունքներն ու չի կատարում պարտականությունները, խախտում է հասարակական այդ պայմանագիրը:

Նման իրավիճակում հայտնվում են մարդիկ, ովքեր չեն հաշտվում իրերի այդ դրության հետ: Նրանք համոզվում են, որ եթե օրենքը և մարդկանց իրավունքները համատարած ոտնահարվում են, ընդ որում` բռնի ուժի կիրառմամբ, ապա արդարացված է այդ իշխանության դեմ զինված ապստամբությունը, այնպես որ, երբեք ոչինչ հենց այնպես չի լինում: Մեր երկրում օրինազանցը իրեն նույնացնում է պետության հետ` անկախ նրանից՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է, սովորական չինովնի՞կ, թե՞ զինված ապստամբ: Եվ հաճախ օրինականություն է պահանջում նա, ով թիվ մեկ օրինազանցն է, մինչդեռ օրինապաշտ քաղաքացին իրեն օտարված է զգում և բավական խորը: Սա լրջագույն խնդիր է, և հենց սա է պետության հիմքերի քայքայումը, որի խորացման դեպքում պետության վախճանն անխուսափելի է լինում:

Անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կտրվի Հայաստանում ստեղծված իրավիճակին, հասարակական դաշինքի բոլոր կողմերը պետք է վերջապես գիտակցեն` կա´մ կատարում են այդ պայմանագիրն ամբողջությամբ, կա´մ կրկին վերադառնում «բոլորը բոլորին դեմ», «մարդը մարդուն գայլ է» քաոսային իրավիճակին: Օրենքը պետք է լինի բոլորի համար հավասար, իսկ այն դեպքերում, երբ օրենքը վերաբերում է մարդկանց կյանքին, անվտանգությանը, սեփականությանը, բարեկեցությանն ու արժանապատվությանը, ապա դրա դեմ ոտնձգությունը հանգեցնում է պատասխան ռեակցիայի:

Դեռ այդ պայմանագրի մի կողմը` ժողովուրդը, չի ցանկանում ամբողջությամբ խզել պայմանագիրը, քանի որ հաճախ չի էլ գիտակցում, որ պայմանագրի կողմ է: Երբ գիտակցի և ցանկանա խզել այդ պայմանագիրը, իսկ Հայաստանում անարդյունավետ կառավարման շարունակման դեպքում դա անխուսափելի է, ապա այսօրվա իրավիճակը կարող է մանկական խաղ թվալ, երբ հանկարծ «բոլորը դուրս գան բոլորի դեմ»: Դա չափազանցություն չէ, իսկապես հասունացել է Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը: Զինված ապստամբության փորձը, որքան էլ այն օրենքի տեսանկյունից հանցագործություն է, սոսկ հետևանք է այն արատավոր իրավիճակի, որ ձևավորվել է պետական կառավարման համակարգում, երբ ժողովրդի ընտրյալներն իրենց տեղում չեն:

Խոսքը միայն գործադիր իշխանության մասին չէ, այլև ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, որոնք կոչված են միջնորդ լինել ժողովրդի և պետական իշխանության միջև, որոնք զսպող դեր են խաղում, որ իշխանությունը չխախտի հասարակական դաշինքը: Հայաստանում այս օրերին ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտները նույնպես իրենց տեղում չեն, կորցրել են վստահությունը: Իսկապես ժամանակն է սթափվելու: Զինված խմբի գործողությունը պետք է սառը ցնցուղի դեր խաղա բոլորի համար:

Տիգրան Խաչատրյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal