Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թքել Հայաստանի վրա, նշանակում է թքել Ռուսաստանի վրա, պարոն Ժիրինովսկի

ANALYSIS

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին արհամարհական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին: Life.ru հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը խնդրել է մեկնաբանել Հայաստանում տիրող իրավիճակը: Ժիրինովսկին տվել է շատ կարճ պատասխան` «թքած Հայաստանի վրա»: Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռ ափսոսանք չէր հայտնել ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար, նույն Ժիրինովսկին կոչ էր անում հայերի ձեռքերով կործանել Թուրքիան և վերականգնել Մեծ Հայաստանը:

Այժմ, երբ ինչ-որ քայլեր են կատարվում ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, Ժիրինովսկին սկսել է սիրաշահել Թուրքիային` հայտարարելով, որ Ռուսաստանը 10 տարի անց դաշինք կստեղծի Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ, որ Թուրքիան կդառնա Եվրասիական միության անդամ (հետաքրքիր է, որ այդ 4 երկրներն էլ այսօր կարելի է համարել ձախողված, բռնատիրական հետադիմական ռեժիմներով պետություններ): Այս համեմատությունը բավական է լուրջ չվերաբերվելու Ժիրինովսկու հակասական հայտարարություններին: Նա տրամադրության մարդ է և երկու ժամվա տարբերությամբ կարող է անել իրար լիովին բացառող հայտարարություններ:

Սակայն թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ժիրինովսկին ինչ-որ չափով ձևավորում է հասարակական կարծիք Ռուսաստանում: Չենք սխալվի, եթե ասենք, որ նրա նման մտածում է ռուսաստանյան հասարակության զգալի մասը: Կա մի տարածված կարծիք, որ Ռուսաստանն է փրկել Հայաստանին և նախկին ԽՍՀՄ հանրապետություններին, իսկ նրանք անշնորհակալ են:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում ռուսական ռազմաբազա է տեղակայված, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ինչպե՞ս կարելի է թքած ունենալ ռազմավարական դաշնակցի վրա, Ժիրինովսկին պատասխանել է. «Աստծո սիրուն, այ, որ թքեն մեզ վրա, ռազմակայանը կհանենք: Ծնկաչոք կխնդրեն, որ ռազմակայանը վերադարձնենք: Այդ ռազմակայանը նրանց փրկությունն է: Հակառակ դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները նրանց կջնջեն երկու կողմից, ուստի Հայաստանի մասին կարիք չկա անհանգստանալու: Նրանք մեզնից չեն հրաժարվի, քանի որ այդ դեպքում նրանց վերջը կգա»:

Ահա այս տարածված մոտեցումն է մեզ ստիպում անդրադառնալ խնդրին առավել մանրամասն: Միանգամից նշենք, որ Ժիրինովոսկու հայտարարությունը իրականության խեղաթյուրում է: Որքան Ռուսաստանը պետք է Հայաստանին, այնքան էլ Հայաստանն է պետք Ռուսաստանին: Կհամարձակվենք նույնիսկ ասել, որ եթե չլինի Հայաստանը, Ռուսաստանը կարող է հայտնվել աննախանձելի վիճակում: Սա մեծամտություն չէ: Այդ պնդումը հիմնավորելու համար բավական է նայել քարտեզին:

Հայաստանը միակ երկիրն է, որը փակում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ճանապարհը դեպի Հարավային Կովկաս, Հյուսիսային Կովկաս և Կենտրոնական Ասիա (Վրաստանը նույնպես փակում է, սակայն միայն Հայաստանի հետ միասին, իսկ այսօր Վրաստանը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ է): Գաղտնիք չէ, որ Թուրքիայի բոլոր ժամանակների երազանքն է եղել Մեծ Թուրանի ստեղծումը, որը Եվրոպայից կձգվի մինչև Չինաստան: Եթե չլինի Հայաստանը, ապա Ադրբեջանը ուղիղ ցամաքային կապ կհաստատի Թուրքիայի հետ, դրանով Թուրքիան կկապվի Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրների հետ (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), որոնք արդեն իսկ Թուրքիայի գլխավորությամբ միջազգային կազմակերպություն են ստեղծել:

Ռուս-թուրքական հակամարտությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում ՌԴ դաշնակից թյուրքախոս երկրները և Ռուսաստանի կողմից ռազմավարական գործընկեր համարվող Ադրբեջանը որևէ կերպ իրենց լոյալությունը չարտահայտեցին Ռուսաստանին և չմիացան Թուրքիայի դեմ քայլերին: Դե պատկերացրեք, որ եթե նրանց միջև հաստատվի ուղղակի կապ, ապա նրանք նույն վայրկյանին կպոկվեն Ռուսաստանից: Նրանք երազում են, որ կարողանան ազատորեն իրենց նավթն ու գազը արտահանել Եվրոպա, նրանք երազում են դառնալ Չինաստանի և Արևմուտքի միջև կապող տրանսպորտային միջանցք, որին խոչընդոտում է միայն Ռուսաստանը, սակայն դա դեռ մի կողմ: Եթե չլինի Հայաստանը, ապա Թուրքիան, ուղղակի կապ հաստատելով Ադրբեջանի հետ, միանգամից վերջինիս ներառելու է ՆԱՏՕ-ի կազմում և կնքելու դաշինք` տեղակայելով իր զորքերը Ադրբեջանի տարածքում: Ժիրինովսկին մի ժամանակ հայտարարում էր, որ եթե Ռուսաստանը թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին, ապա Ադրբեջանը Թուրքիայի հետ դաշինք կստեղծի և թուրքական ռազմաբազաները կտեղակայվեն Դաղստանի սահմանին:

Ո'չ, պարոն Ժիրինովսկի, ճիշտ հակառակը: Հենց Հայաստանն է խոչընդոտում, որ Ադրբեջանը սպառնալիք չդառնա Ռուսաստանի համար: Ադրբեջանում կհայտնվեն թուրքական և ՆԱՏՕ-ական զորքեր հենց այն ժամանակ, երբ չլինի Հայաստանը, երբ ուղիղ ցամաքային կապ հաստատվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանից Ռուսաստանի համար սպառնալիքը կարող է նվազել միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը չլինի այդ երկրի կազմում և միանա Հայաստանին` էլ ավելի ամուր փակելով պանթուրքիզմի ճանապարհը: Հիշենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ինչպես էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները չեչենական պատերազմների ժամանակ Ադրբեջանի տարածքով աջակցում Հյուսիսային Կովկասի անջատողականներին ու ահաբեկիչներին (տե´ս Վլադիմիր Սոլովյովի «Նախագահ» ֆիլմը):

Եվ վերջապես հասնենք Հյուսիսային Կովկասին: Եթե չլինի Հայաստանը, ապա Թուրքիան և ՆԱՏՕ-ն, ըստ անհրաժեշտության, կարող են հրահրել նոր անջատողական շարժումներ ամբողջ Ռուսաստանի հարավում: Եթե ոմանք չգիտեն, ապա տեղեկացնենք, որ Դաղստանից ու Չեչնիայից մինչև Թաթարստան և Բաշկիրիա բնակվում են, որոշ մասերում` խիտ և կոմպակտ, թյուրքալեզու ժողովուրդներ, որոնք, որքան էլ կապված են Ռուսաստանի հետ, պատմությունը ցույց տվեց, որ երբ թուլանում է Ռուսաստանը, նրանք կարող են հանգիստ ապստամբել և ստեղծել անկախ պետություններ` ստանալով Թուրքիայի և Արևմուտքի աջակցությունը: ԽՍՀՄ-ի փլուզումը մի՞թե դաս չեղավ, թե որքան խոցելի է Ռուսաստանը այդպիսի ներքին խնդիրներից: Եվ ավելի խոցելի կլինի, եթե չլինի Հայաստանը, որը փակում է պան-թուրքիզմի և ահաբեկչական ցանցերի ճանապարհը:

Այստեղ միջուկային գերտերություն լինելը չի փրկի, հո՞ միջուկային զենքով չեք ռմբակոծելու սեփական երկիրը: Չեչենական երկու պատերազմ է եղել, որը փաստացի սկսվել է 1991-ից և ավարտվել 2009թ.: Հաշվեք, թե քանի տարի պահանջվեց հզոր Ռուսաստանին կարգուկանոն հաստատել Հյուսիսային Կովկասում, որքան ռեսուրս է վատնվել դրա համար: Եթե չլինի Հայաստանը, պան-թյուրքական և պան-իսլամական հրդեհը շատ դժվար կլինի մարել, եթե ոչ` անհնար:

Հետևաբար, չափազանց անհեռատես քայլ է այդպես արտահայտվել Հայաստանի հասցեին: Այո´, Հայաստանը փոքր երկիր է, այո´, տնտեսությունը թույլ է, բայց, ինչպես տեսաք, Հայաստանի գոյությունն ու հզորացումն է նաև այն երաշխիքը, որն ապահովում է Ռուսաստանի, գոնե նրա հարավի անվտանգությունն ու կայունությունը: Հատկապես Ուկրաինան և Վրաստանը կորցնելուց հետո Հայաստանին էլ կորցնելու դեպքում Ռուսաստանի առնվազն հարավը հեշտությամբ կարող է պայթել: Սա չափազանցություն չէ: Ինչպես վերևում նշվեց, այդ պատմական փորձը կա ԽՍՀՄ փլուզումից հետո, հետևաբար Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը որքան ապահովում է Հայաստանի, նույնքան էլ Ռուսաստանի անվտանգությունը: Այն նվեր չէ հայերին, ո´չ էլ փրկություն, այն Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ անվտանգության երաշխիքն է:

Հետևաբար, արժե՞ արդյոք այդպիսի անպատասխանատու հայտարարություններով ատելություն և անվստահություն սերմանել բարեկամ երկրների և ժողովուրդներ միջև, ինչպիսին են Ռուսաստանն ու Հայաստանը: Հաստատ չարժե: Պետք է Ռուսաստանում գիտակցեն, որ թքել Հայաստանի վրա, նշանակում է թքել Ռուսաստանի վրա:

Տիգրան Խաչատրյան, Past.am, վերլուծաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal