Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օգոստոսի 26-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին այս օրը կմղի ինտենսիվ շփումների, որոնումների, ուղևորությունների: Շատ դեպքերում ստիպված կլինեք ոչ թե կառավարել իրադարձությունները, այլ կողմնորոշվել հանգամանքներով: Հնարավոր է ստիպված լինեք պարզել հարաբերություններ, հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկներ: Շրջապատի հետ շփման մեջ կարևոր է ոչ միայն խոսելը, այլև լսելը: Օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ օգնության կհասնի ինտուիցիան:

Ցուլ

Այսօր շատ Ցուլեր ստիպված կլինեն դիվանագիտություն և հանդուրժողականություն դրսևորել` հատկապես շփման, ուսման, դաստիարակման ընթացքում: Ինչը պարզ է ձեզ, կարող է հասկանալի չլինել ուրիշներին: Ձեր գործերը կարող է բարդացնել արտաքին հանգամանքների կողմից թելադրված անպետք շտապողականությունը: Օրը հարմար է հավելյալ տարբերակների որոնման և համեմատման համար: Նոր գաղափարներին արժե քննադատորեն վերաբերվել:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր տեղեկատվական հոսքերի կենտրոնում են, պատրաստ են ակտիվորեն տարածել կամ ընդունել հրատապ նորությունները, սովորել և սովորեցնել: Արժե ամեն ինչում ճանաչել չափը, այլապես տեղեկատվության մի մասը կրկնվող կամ անօգուտ կլինի: Բառերի և շփումների ավելցուկը կարող է հանգեցնել հոգնածության: Տվյալների որոնման մեջ անխտրությունը և չափից դուրս հետաքրքրասիրությունը կարող են ձեզ բամբասանքների տարածող դարձնել:

Խեցգետին

Խեցգետիններին այսօր ուղղորդում է գիտելիքների և որոնումների նկատմամբ ներքին ձգտումը: Շատ բան կորոշի իրավիճակը, մթնոլորտը, ինքնազգացողությունը: Գերազանց օր է, եթե հետաքրքրասեր եք: Ճանապարհը, հանդիպումը, միջոցառումը ճանաչողական կլինեն, սակայն հարցերի մի մասն անպատասխան կմնա: Սցենարները շարունակություն կպահանջեն: Շփվող Խեցգետիններին երեկոյան խորհուրդ է տրվում զգուշանալ հոգնածությունից, անքնությունից:

Առյուծ

Առյուծները կարող են այս օրն օգտագործել աշխարհայացքի ընդլայնման, այլընտրանքային ծրագրման, հավելյալ տեղեկատվական և ֆինանսական աղբյուրների որոնման համար: Լավագույն պահը չէ տվյալների համակարգման, որոշումների հաստատման համար: Ավելի լավ է զբաղվել համապատասխան նյութի կուտակմամբ, որից հետագայում կկարողանաք ընտրություն կատարել: Կարելի է մասնակցել փորձարարական ծրագրի:

Կույս

Կույսերին այսօր գայթակղում է ճանապարհների բազմազանությունը, գրավում է հավելյալ հնարավորությունների, առաջարկների, եղանակների առկայությունը: Հնարավոր է զգաք պահը, երբ անհրաժեշտ է հաղթահարել իներցիան, հրաժարվել հետագա փորձարկումներից և կանգ առնել` չնայած բոլոր գայթակղություններին: Տարբերակների բազմազանությունից ժամանակին չհրաժարվելը կարող է հանգեցնել ժամանակի ամինաստ վատնման, ուշադրության գերծանրաբեռնման:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի խտրական լինել թեմաների և շփումների ընտրության մեջ: Հանգամանքները թույլ են տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել իրական կարևորություն ունեցող հարցերը, սակայն չարժե նույնքան մեծ նշանակություն տալ ձեզ համար անկարևորին: Հնարավոր է ձեզ փորձեն ներքաշել անպետք խոսակցությունների մեջ: Ժամանակը և ուժերն ավելի լավ է ծախսել գիտելիքների և տվյալների վրա, որոնք հեռանկարում կարող են պետք գալ:

Կարիճ

Կարիճներին այս օրը կարող է պահել չթուլացող լարվածության մեջ, բացառված չեն մտավոր ծանրաբեռնվածությունները: Հնարավոր է ստիպված լինեք հետևել միաժամանակ մի քանի իրադարձության, գործընթացի: Կարող են զարգացում ստանալ և կրիտիկական կետին հասնել նախօրեի սցենարները: Քաոսից գլուխ հանելու, ճշմարտությունը պարզելու, բանալին գտնելու փորձերը կարող են արդյունք չտալ, սակայն օգտակար կլինեն ուսման, զարգացման համար:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են հույս դնել իրենց հեղինակության, ազդեցության, փաստարկների ուժի վրա, սակայն ոչ իրադարձությունների ուղղակի կառավարման: Արժե հիշել, որ դուք չեք կարող ազդել ուրիշների մտքերի, ճաշակների վրա, սակայն կարող եք այնպես անել, որ յուրաքանչյուրն արտահայտվելու հնարավորություն ունենա: Օրը հարմար է գիտաժողովների, կորպորատիվ հավաքների, բաց նիստերի մասնակցելու, բանավեճերին հավելյալ մարդկանց գրավելու համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են բախվել ընթացիկ գործերի ցուցակի ընդլայնման, հավելյալ նպատակների և նոր դետալների առաջացման հետ: Կարող է խնդիր դառնալ առանձնանալու, կենտրոնանալու, նյութը յուրացնելու, տպավորությունները և տեղեկատվական ծավալները դասակարգելու անհնարինությունը: Եթե չեք տեղավորվում ժամանակացույցում, չեք հասցնում ձևակերպել փաստաթղթերը կամ քննարկել հրատապ հարցերը, հնարավորություն ունեք այդ գործերը հետաձգելու:

Ջրհոս

Ջրհոսներին օրը թույլ է տալիս հետաքրքիր առաջադրանք լուծել, իրենց ուժերն ինչ-որ անսովոր ոլորտում փորձել: Մեծ են հնարավորությունները հաջողության հասնելու այնտեղ, որտեղ ուրիշները պարտություն են կրում, քանզի մտածում են ավելի ավանդական, պակաս ստեղծագործական: Կարող է արդյունք տալ անսովոր հոբբին: Տեղին է յուրօրինակ քայլը սիրային հարաբերություններում: Որոշ մտահղացումների իրագործումը կարող է հավելյալ միջոցներ պահանջել:

Ձկներ

Օրվա իրադրությունը Ձկներին դրդում է բարդ մանևրների, երկիմաստ արտահայտությունների, կասկածների, տրամադրության տատանումների: Որոշ Ձկների դիմակափոխության կստիպի իրավիճակը, ընտանեկան մթնոլորտը: Նման հանգամանքներում կարող եք հաջողության հասնել, եթե միացնեք ձեր բնածին ինտուիցիան, հոգեբանական ճկունությունը: Եթե ձեզ տհաճ են խաղերը և երկակի ստանդարտները, հենարան կարող է դառնալ հումորի զգացումը:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli