Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օլիգարխի ուսյալը ո՞րն է

ANALYSIS

Գնալով սաստկանում են Արմեն Գեւորգյանին հանրապետության վարչապետ նշանակելու մասին լուրերը:

Լա՞վ հետեւանքներ կարող է ունենալ Գեւորգյանի նշանակումը երկրի տնտեսության վրա, թե՞ հակառակը:

Առաջին հայացքից Գեւորգյանը այնպիսի կադր է, ինչի պակասը հանրապետության կառավարությունում զգալի է: Սակայն մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ նախկին փոխվարչապետն ու ԱԱԽ այժմյան քարտուղարը նույնպես օլիգարխ է, ինչից կուշտ է հանրությունը, սակայն ի տաբերություն շատ օլիգարխների՝ ունի հիանալի կրթություն:

Եվ հաջորդ հարցն է առաջանում. կրթվա՞ծ օլիգարխիան է վտանգավոր, թե՞ կիսագրագետ: Դժվար է ասել: Պետք է դատել Գեւորգյանի՝ տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ աշխատելու տարիներով: Դա 2008-2014 թվականներին էր, եւ դժվար չէ հիշել, որ հայաստանյան իրականության մեջ առանձնապես ոչինչ չի փոխվել:

Իսկ ահա Արմեն Գեւորգյանի եւ նրա ընտանիքի բիզնես գործերը աջ են եղել եւ շարունակում են աջ գնալ: Գեւորգյանի ընտանիքը Չեխիայում բնակարանների վարձակալությամբ է զբաղվում, ինքն էլ 350 հազար դոլարի չափով տոկոսով փող է տվել:

Արմեն Գեւորգյանի ընտանիքի անդամները Չեխիայում անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող մի քանի ընկերությունների բաժնետերեր ու համահիմնադիրներ են: Օրերս «Հետք»-ը հանդես է եկել այս մասին ծավալուն հոդվածով:

Չնայած Արմեն Գեւորգյանն իր ետբուհական կյանքի գրեթե բոլոր տարիներին պետական պաշտոններ է զբաղեցրել, զուգահեռաբար կարողացել է բիզնես գործունեություն ծավալել:

Բանը հասել է նրան, որ, ինչպես պարզել է «Հետք»-ը, հեռավոր Չեխիայում անշարժ գույքի վարձակալությամբ են զբաղվում Արմեն Գեւորգյանի կինը, հայրը, մայրը, զոքանչն ու աները, տնօրինելով միանգամից հինգ ընկերության՝ «OFTOMA»-ն, «RUBENDYAN INVEST»-ը, «RUBENDYAN CITY»-ն, «RUBENDYAN CONSULT»-ն ու «RUBENDYAN HOLDING»-ը:

«OFTOMA»-ն գրանցված է Գեւորգյանի կնոջ՝ Թամարայի անունով, եւ զբաղվում է բնակելի ու ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ, մեծածախ եւ մանրածախ առեւտրով: 2009թ. «OFTOMA»-ի 15-ական տոկոսի փայատեր են դարձել Արմեն Գեւորգյանի մայրն ու զոքանչը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանաժողովին Գեւորգյանի ներկայացրած հայտարարագրերում ոչինչ նշված չէ այդ հսկայածավալ գույքի եւ բիզնեսի վերաբերյալ որեւէ տեղեկություն:

Արմեն Գեւորգյանն իր ընտանիքի՝ Չեխիայում ծավալած բիզնեսի վերաբերյալ պարզաբանում է տվել «Հետք»-ին եւ դա փորձել հիմնավորել նրանով, որ ինքն անձամբ այդ ընկերություններում ոչ բաժնեմաս է ունեցել, ո՛չ հիմնադիրն է եղել եւ ո՛չ էլ որեւէ պաշտոն է զբաղեցրել:

Թամարա Գեւորգյանի 2008թ. հայտարարագրում նշված է, որ նա կատարել է 10 հազար 800 դոլարի ներդրում, ինչը «OFTOMA»-ի հիմնադրման համար ծախսված գումարն է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2009թ. հայտարարագրում Թամարա Գեւորգյանի ունեցվածքի «ձեռքբերած եւ օտարած արժեթղթեր եւ այլ ներդրումներ» տողի դիմաց գրված է պաշտպանված: Սա օրենքի պահանջ է, ինչը հնարավորություն է տալիս մանրամասները թաքցնել հանրությունից: Ըստ Թամարա Գեւորգյանի 2012թ. հայտարարագրի՝ բիզնես-լեդին նշված տարում 250 հազար ԱՄՆ դոլար է պարտքով տվել: Նույն տարում Գեւորգյանի կինը 40 հազար ԱՄՆ դոլար է որպես նվիրատվություն ստացել: 2013թ-ի հայտարարագրում արժեթղթերի եւ բաժնեմասերի վերաբերյալ տվյալներ չկան:

Արմեն Գեւորգյանի՝ 2016թ-ի ն ԱԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ նա 11 միլիոն դրամ եւ 350 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի, որոնցից ստացված տոկոսները կազմել են մոտավորապես 5 միլիոն 880 հազար դրամ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Արմեն Գեւորգյանին են պատկանում «Արդշինինվեստբանկ», «Կոնվերս բանկ» ընկերություններում բաժնեմասեր, Հյուսիսային պողոտայում շենքերի կառուցապատմամբ զբաղվող ընկերություններում՝ 30 տոկոսի բաժնեմասեր:

Նրան է պատկանում նաեւ անշարժ գույք Դուբայում եւ ԱՄՆ-ում: Գեւորգյանը նաեւ «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի 30 տոկոսի բաժնետերն է։ Նա բնակարան ունի Սանկտ Պետերբուրգում, Երեւանում, իսկ Կոտայքի Քարաշամբ գյուղում՝ նաեւ 2 հողամաս:

Նելլի Ամիրյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli