Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օլիգարխի ուսյալը ո՞րն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գնալով սաստկանում են Արմեն Գեւորգյանին հանրապետության վարչապետ նշանակելու մասին լուրերը:

Լա՞վ հետեւանքներ կարող է ունենալ Գեւորգյանի նշանակումը երկրի տնտեսության վրա, թե՞ հակառակը:

Առաջին հայացքից Գեւորգյանը այնպիսի կադր է, ինչի պակասը հանրապետության կառավարությունում զգալի է: Սակայն մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ նախկին փոխվարչապետն ու ԱԱԽ այժմյան քարտուղարը նույնպես օլիգարխ է, ինչից կուշտ է հանրությունը, սակայն ի տաբերություն շատ օլիգարխների՝ ունի հիանալի կրթություն:

Եվ հաջորդ հարցն է առաջանում. կրթվա՞ծ օլիգարխիան է վտանգավոր, թե՞ կիսագրագետ: Դժվար է ասել: Պետք է դատել Գեւորգյանի՝ տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ աշխատելու տարիներով: Դա 2008-2014 թվականներին էր, եւ դժվար չէ հիշել, որ հայաստանյան իրականության մեջ առանձնապես ոչինչ չի փոխվել:

Իսկ ահա Արմեն Գեւորգյանի եւ նրա ընտանիքի բիզնես գործերը աջ են եղել եւ շարունակում են աջ գնալ: Գեւորգյանի ընտանիքը Չեխիայում բնակարանների վարձակալությամբ է զբաղվում, ինքն էլ 350 հազար դոլարի չափով տոկոսով փող է տվել:

Արմեն Գեւորգյանի ընտանիքի անդամները Չեխիայում անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող մի քանի ընկերությունների բաժնետերեր ու համահիմնադիրներ են: Օրերս «Հետք»-ը հանդես է եկել այս մասին ծավալուն հոդվածով:

Չնայած Արմեն Գեւորգյանն իր ետբուհական կյանքի գրեթե բոլոր տարիներին պետական պաշտոններ է զբաղեցրել, զուգահեռաբար կարողացել է բիզնես գործունեություն ծավալել:

Բանը հասել է նրան, որ, ինչպես պարզել է «Հետք»-ը, հեռավոր Չեխիայում անշարժ գույքի վարձակալությամբ են զբաղվում Արմեն Գեւորգյանի կինը, հայրը, մայրը, զոքանչն ու աները, տնօրինելով միանգամից հինգ ընկերության՝ «OFTOMA»-ն, «RUBENDYAN INVEST»-ը, «RUBENDYAN CITY»-ն, «RUBENDYAN CONSULT»-ն ու «RUBENDYAN HOLDING»-ը:

«OFTOMA»-ն գրանցված է Գեւորգյանի կնոջ՝ Թամարայի անունով, եւ զբաղվում է բնակելի ու ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ, մեծածախ եւ մանրածախ առեւտրով: 2009թ. «OFTOMA»-ի 15-ական տոկոսի փայատեր են դարձել Արմեն Գեւորգյանի մայրն ու զոքանչը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանաժողովին Գեւորգյանի ներկայացրած հայտարարագրերում ոչինչ նշված չէ այդ հսկայածավալ գույքի եւ բիզնեսի վերաբերյալ որեւէ տեղեկություն:

Արմեն Գեւորգյանն իր ընտանիքի՝ Չեխիայում ծավալած բիզնեսի վերաբերյալ պարզաբանում է տվել «Հետք»-ին եւ դա փորձել հիմնավորել նրանով, որ ինքն անձամբ այդ ընկերություններում ոչ բաժնեմաս է ունեցել, ո՛չ հիմնադիրն է եղել եւ ո՛չ էլ որեւէ պաշտոն է զբաղեցրել:

Թամարա Գեւորգյանի 2008թ. հայտարարագրում նշված է, որ նա կատարել է 10 հազար 800 դոլարի ներդրում, ինչը «OFTOMA»-ի հիմնադրման համար ծախսված գումարն է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2009թ. հայտարարագրում Թամարա Գեւորգյանի ունեցվածքի «ձեռքբերած եւ օտարած արժեթղթեր եւ այլ ներդրումներ» տողի դիմաց գրված է պաշտպանված: Սա օրենքի պահանջ է, ինչը հնարավորություն է տալիս մանրամասները թաքցնել հանրությունից: Ըստ Թամարա Գեւորգյանի 2012թ. հայտարարագրի՝ բիզնես-լեդին նշված տարում 250 հազար ԱՄՆ դոլար է պարտքով տվել: Նույն տարում Գեւորգյանի կինը 40 հազար ԱՄՆ դոլար է որպես նվիրատվություն ստացել: 2013թ-ի հայտարարագրում արժեթղթերի եւ բաժնեմասերի վերաբերյալ տվյալներ չկան:

Արմեն Գեւորգյանի՝ 2016թ-ի ն ԱԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ նա 11 միլիոն դրամ եւ 350 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի, որոնցից ստացված տոկոսները կազմել են մոտավորապես 5 միլիոն 880 հազար դրամ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Արմեն Գեւորգյանին են պատկանում «Արդշինինվեստբանկ», «Կոնվերս բանկ» ընկերություններում բաժնեմասեր, Հյուսիսային պողոտայում շենքերի կառուցապատմամբ զբաղվող ընկերություններում՝ 30 տոկոսի բաժնեմասեր:

Նրան է պատկանում նաեւ անշարժ գույք Դուբայում եւ ԱՄՆ-ում: Գեւորգյանը նաեւ «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի 30 տոկոսի բաժնետերն է։ Նա բնակարան ունի Սանկտ Պետերբուրգում, Երեւանում, իսկ Կոտայքի Քարաշամբ գյուղում՝ նաեւ 2 հողամաս:

Նելլի Ամիրյան

Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան