Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ազգային երգ ու պար» առարկան լի է թերություններով և վտանգավոր երեխաների համար. մշակութաբան Գագիկ Մանասյան

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից: «Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է:

Past.am-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պարարվեստի և պարագիտության ամբիոնի դասախոս, մշակութաբան Գագիկ Մանասյանը, անդրադառնալով հետևյալ հարցին, ասաց. «Ես կարծում եմ՝ առարկայի ներդրումն ուսումնական համակարգ ճիշտ է, օգտակար է, որովհետև երգ ու պարը կապված է մեր ազգային հոգեկերտվածքի, պատմության հետ, ունի գիտաճանաչողական, դաստիարակչական, հայրենասիրական նշանակություն: Նկատել եմ՝ հայերը խմբակային ուրախանալ չգիտեն. եթե մենք փորձում ենք խմբակային երգել մի տոնակատարության կամ ուրախ ժամանցի ընթացքում, չենք կարողանում:

Ինչ վերաբերում է առարկայի ներդրմանը, բացթողումներ կան, առաջին՝ այդ ծրագիրը գրվել է պարուսույց Գագիկ Գինոսյանի կողմից, այսինքն՝ մեկ մարդու կողմից: Կարծում եմ՝ այդ ծրագիրը պետք է մշակվեր, համակողմանիորեն քննարկվեր, անցներ որոշակի փորձագիտական գործընթաց և դրանից հետո միայն ներդրվեր ուսումնական ծրագրում: Այդ աշխատանքների մեջ ամբողջությամբ անտեսված է ՀՀ-ում Մանկավարժական համալսարանի պարարվեստի և պարագիտության միակ ամբիոնը, ցավալի է, որ այդ ամբիոնն ընդհանրապես չի ներգրավվել աշխատանքներին: Ամբիոնը մեր հանրապետությունում պետականորեն ստեղծված է պարի քաղաքականությունը, պարի մանկավարժությունը գիտականորեն, մեթոդապես ապահովելու համար: Այս դեպքում մենք ունենք պետական պատվեր, սակայն պետական կառույցն անտեսում ենք: Ծրագիրը կատարել է մեկ մարդ, ով չունի մասնագիտական կրթություն, պարի բարձրագույն կրթություն, մանկավարժական կրթություն և չի կարող այդ մեկ մարդը, ինչքան էլ շնորհալի լինի, ապահովել տվյալ առարկայի ծրագիրը: Ի վերջո, գոյություն ունի պարի մանկավարժության տեսություն, որը լուծումներ է տալիս ոլորտի առանձնահատկություններին: Որոշակի տարիքում ոչ ճիշտ ընտրված պարային շարժումը կարող է վնասել երեխային՝ ստանալ ոչ ճիշտ անատոմիական կեցվածք, առաջացնել ֆիզիկական խեղում: Մեր ծրագիր գրողն ունի՞ անատոմիական կրթություն: Անհրաժեշտ էր՝ ծրագիրը մշակվեր ոլորտի հետ առնչություն ունեցող մի քանի ամբիոնների համատեղ ուժերով: Ես խորագույն հարգանք ունեմ Գագիկ Գինոսյանի հանդեպ, ես երևույթն եմ քննադատում, որովհետև կարծում եմ` սխալ է նման թերի ծրագիր ներդնել դպրոցական ծրագրերում»:

Հարցին, թե լուծված է արդյոք կադրային խնդիրը, վերջինս ասաց, որ նախկինում ուսուցիչների ֆինանսավորումը թողնված էր դպրոցների տնօրենների վրա, ովքեր ստիպված այդ առարկան հանձնում էին հիմնականում ֆիզկուլտուրայի դասատուներին: «Մշակեցին վերապատրաստական ծրագրեր՝ ֆիզկուլտուրայի, քիմիայի, աշխարհագրության, պատմության և այլ առարկաների ուսուցիչների համար, ովքեր երկու ամսով սկսեցին վերապատրաստվել, ըստ որում, վերապատրաստումը ևս անցնում են Գագիկ Գինոսյանի խմբում, այնուհետ համարվում են պատրաստ` պարարվեստ ուսուցանելու համար: Ինչպե՞ս կարող է ֆիզկուլտուրայի դասատուն, երկու ամիս վերապատրաստվելով, դառնալ պարի մասնագետ. անչափ թերի ծրագիր է այս առումով: Մանկավարժական ինստիտուտը տարեկան 50-60 շրջանավարտ ունի՝ պարի մանկավարժություն մասնագիտությամբ, բայց մենք պարի ուսուցիչ նշանակում ենք քիմիայի դասատուին, այն դեպքում, երբ պարի մասնագետներ շատ կան և աշխատանք էլ չունեն: Նրանք չեն հրավիրվում, որովհետև չկա համապատասխան ֆինանսական ներդրում:

Մտավախություն ունեմ, որ երեխաների մոտ առ պարը սեր արթնացնելու փոխարեն կունենանք հակառակ ազդեցությունը: Առաջարկում եմ՝ ծրագիրը ստանա համապատասխան ֆինանսավորում, դպրոցներում պետք է ավելանան համապատասխան հաստիքներ, ուսուցանելու համար բացառապես պետք է ընդունել բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող մասնագետների»,- հավելեց նա:

Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականացվի 113 հանրակրթական դպրոցներում:

Լևոն Փանոսյան

Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ո՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ) Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Ջուր չի լինի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Նեթանյահուն Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդերների արձակումը Ուկրաինան արդեն նոր զինատեսակներ է ստանում. Սպիտակ տուն Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Տասնյակ հասցեներում լույս չի լինի Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի