Ереван, 21.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ազգային երգ ու պար» առարկան լի է թերություններով և վտանգավոր երեխաների համար. մշակութաբան Գագիկ Մանասյան

КУЛЬТУРА

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից: «Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է:

Past.am-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պարարվեստի և պարագիտության ամբիոնի դասախոս, մշակութաբան Գագիկ Մանասյանը, անդրադառնալով հետևյալ հարցին, ասաց. «Ես կարծում եմ՝ առարկայի ներդրումն ուսումնական համակարգ ճիշտ է, օգտակար է, որովհետև երգ ու պարը կապված է մեր ազգային հոգեկերտվածքի, պատմության հետ, ունի գիտաճանաչողական, դաստիարակչական, հայրենասիրական նշանակություն: Նկատել եմ՝ հայերը խմբակային ուրախանալ չգիտեն. եթե մենք փորձում ենք խմբակային երգել մի տոնակատարության կամ ուրախ ժամանցի ընթացքում, չենք կարողանում:

Ինչ վերաբերում է առարկայի ներդրմանը, բացթողումներ կան, առաջին՝ այդ ծրագիրը գրվել է պարուսույց Գագիկ Գինոսյանի կողմից, այսինքն՝ մեկ մարդու կողմից: Կարծում եմ՝ այդ ծրագիրը պետք է մշակվեր, համակողմանիորեն քննարկվեր, անցներ որոշակի փորձագիտական գործընթաց և դրանից հետո միայն ներդրվեր ուսումնական ծրագրում: Այդ աշխատանքների մեջ ամբողջությամբ անտեսված է ՀՀ-ում Մանկավարժական համալսարանի պարարվեստի և պարագիտության միակ ամբիոնը, ցավալի է, որ այդ ամբիոնն ընդհանրապես չի ներգրավվել աշխատանքներին: Ամբիոնը մեր հանրապետությունում պետականորեն ստեղծված է պարի քաղաքականությունը, պարի մանկավարժությունը գիտականորեն, մեթոդապես ապահովելու համար: Այս դեպքում մենք ունենք պետական պատվեր, սակայն պետական կառույցն անտեսում ենք: Ծրագիրը կատարել է մեկ մարդ, ով չունի մասնագիտական կրթություն, պարի բարձրագույն կրթություն, մանկավարժական կրթություն և չի կարող այդ մեկ մարդը, ինչքան էլ շնորհալի լինի, ապահովել տվյալ առարկայի ծրագիրը: Ի վերջո, գոյություն ունի պարի մանկավարժության տեսություն, որը լուծումներ է տալիս ոլորտի առանձնահատկություններին: Որոշակի տարիքում ոչ ճիշտ ընտրված պարային շարժումը կարող է վնասել երեխային՝ ստանալ ոչ ճիշտ անատոմիական կեցվածք, առաջացնել ֆիզիկական խեղում: Մեր ծրագիր գրողն ունի՞ անատոմիական կրթություն: Անհրաժեշտ էր՝ ծրագիրը մշակվեր ոլորտի հետ առնչություն ունեցող մի քանի ամբիոնների համատեղ ուժերով: Ես խորագույն հարգանք ունեմ Գագիկ Գինոսյանի հանդեպ, ես երևույթն եմ քննադատում, որովհետև կարծում եմ` սխալ է նման թերի ծրագիր ներդնել դպրոցական ծրագրերում»:

Հարցին, թե լուծված է արդյոք կադրային խնդիրը, վերջինս ասաց, որ նախկինում ուսուցիչների ֆինանսավորումը թողնված էր դպրոցների տնօրենների վրա, ովքեր ստիպված այդ առարկան հանձնում էին հիմնականում ֆիզկուլտուրայի դասատուներին: «Մշակեցին վերապատրաստական ծրագրեր՝ ֆիզկուլտուրայի, քիմիայի, աշխարհագրության, պատմության և այլ առարկաների ուսուցիչների համար, ովքեր երկու ամսով սկսեցին վերապատրաստվել, ըստ որում, վերապատրաստումը ևս անցնում են Գագիկ Գինոսյանի խմբում, այնուհետ համարվում են պատրաստ` պարարվեստ ուսուցանելու համար: Ինչպե՞ս կարող է ֆիզկուլտուրայի դասատուն, երկու ամիս վերապատրաստվելով, դառնալ պարի մասնագետ. անչափ թերի ծրագիր է այս առումով: Մանկավարժական ինստիտուտը տարեկան 50-60 շրջանավարտ ունի՝ պարի մանկավարժություն մասնագիտությամբ, բայց մենք պարի ուսուցիչ նշանակում ենք քիմիայի դասատուին, այն դեպքում, երբ պարի մասնագետներ շատ կան և աշխատանք էլ չունեն: Նրանք չեն հրավիրվում, որովհետև չկա համապատասխան ֆինանսական ներդրում:

Մտավախություն ունեմ, որ երեխաների մոտ առ պարը սեր արթնացնելու փոխարեն կունենանք հակառակ ազդեցությունը: Առաջարկում եմ՝ ծրագիրը ստանա համապատասխան ֆինանսավորում, դպրոցներում պետք է ավելանան համապատասխան հաստիքներ, ուսուցանելու համար բացառապես պետք է ընդունել բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող մասնագետների»,- հավելեց նա:

Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականացվի 113 հանրակրթական դպրոցներում:

Լևոն Փանոսյան

Музей вновь открылся: что там можно увидеть? «Паст»«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию