Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայոց ցեղասպանության թեման շարունակում է շահարկվել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում

ANALYSIS

Ինչպես հայտնի է, Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները լարվեցին, երբ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Կրքերը մինչ օրս չեն հանդարտվել: Թուրքիան արգելում է գերմանացի պատգամավորների մուտքը ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազա, որտեղից միջազգային հակաահաբեկչական կոալիցիան ռազմական գործողություններ է վարում «Իսլամական պետության» դեմ: Գերմանական ավիացիայի և զինծառայողների տեղակայման ժամկետը լրանում է այս տարեվերջին: Որպեսզի մանդատը երկարաձգվի, գերմանացի պատգամավորները պետք է տեղում ուսումնասիրեն իրավիճակը, ինչին էլ Թուրքիան խոչընդոտում է` ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի:

Իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման բուն պատճառը: Այն ավելի շուտ հետևանք է: Երկու երկրների միջև հարաբերությունները լարված են այն պատճառով, որ Թուրքիան շահարկում է Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակը` փախստականների գործոնը որպես շանտաժ օգտագործելով, որի նպատակն է հասնել Եվրամիության կողմից զիջումների վիզային ռեժիմի ազատականացման և ԵՄ-ին անդամակցության գործընթացում: Բացի դրանից` Թուրքիան մշտապես ինքնագլուխ քաղաքականություն է վարում` անտեսելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների շահերը ինչպես Մերձավոր Արևելքում, քրդական խնդրում, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Հայոց ցեղասպանության ճանաչմամբ` Գերմանիան փաստացի կիրառեց այն գործիքը, որը սովորաբար կիրառվում է ամենավերջում, երբ Թուրքիայի վրա ճնշման այլ ազդեցիկ լծակները չեն գործում: Թվում էր, թե Թուրքիան այդ ճնշմանը տեղի կտա, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց հարաբերությունները ջերմացնել Ռուսաստանի հետ: Նա ներողություն խնդրեց ռուսական ռազմական ինքնաթիռը ոչնչացնելու համար, որի պատճառով լրջորեն սրվել էին ռուս-թուրքական հարաբերությունները: Էրդողանն այցելեց Ռուսաստան, հանդիպեց Պուտինի հետ և խոսեց ոչ միայն հարաբերությունների վերականգնման, այլև խորացման և զարգացման մասին: Պուտինը ներեց և ընդառաջ գնաց:

Դրան նախորդեց Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը, որը Էրդողանին հաջողվեց հաղթահարել: Անկարան չստացավ Եվրոպայի սրտացավ աջակցությունը: Ավելին, երբ Թուրքիայի իշխանությունը սկսեց հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների զանգվածային հետապնդումները, ձերբակալությունները, ԵՄ-ն, հատկապես Գերմանիան դատապարտեցին հակաժողովրդավարական բնույթի գործողությունները: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան կթույլատրի գերմանացի պատգամավորների մուտքը, եթե Գերմանիան կառավարության, այսինքն` ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ չի աջակցում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևին:

Սակայն Գերմանիան կտրականապես մերժեց դա անել: Բեռլինն անգամ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի շուրթերով փաստացի սպառնաց դուրս բերել գերմանական զորքերը Թուրքիայի տարածքից` ակնարկելով, որ Գերմանիան կարող է վերանայել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը: Ուշագրավն այն է, որ երկու երկրներն էլ նույն ռազմաքաղաքական դաշինքի` ՆԱՏՕ-ի անդամներ են: Թե՛ արտգործնախարարի, թե՛ կանցլեր Անգելա Մերկելի մակարդակով հայտարարվեց, որ Գերմանիայի կառավարությունը պարտավոր է հարգել Բունդեսթագի բանաձևը, որի ընդունումը խորհրդարանի լիազորության մեջ է, սակայն կառավարությունը մտադիր չէ Հայոց ցեղասպանության հարցում գնահատականներ տալ:

Այլ կերպ ասած` ակնարկվեց, որ Գերմանիան չի չեղարկի այդ բանաձևը, սակայն պետական բարձրագույն իշխանությունը կարող է հեռավորություն պահել խորհրդարանի դիրքորոշումից: Գերմանական մամուլում անանուն թուրք դիվանագետի հայտարարությունը շրջանառվեց, որ Անկարային կարող է բավարարել կառավարության հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չունի պարտադիր իրավաբանական ուժ: Թուրքերը ցանկանում էին, որ այդպիսի հայտարարությամբ հանդես գան Գերմանիայի կանցլերն ու արտգործնախարարը, սակայն այդ առաքելությունը դրվեց կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգի վրա:

Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե Բեռլինը զիջումների է գնում և մտադիր է հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևից: «Այդ մասին խոսք լինել չի կարող: Գերմանիայի Բունդեսթագը իրավունք և հնարավորություն ունի արտահայտվել ցանկացած թեմայով, երբ ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունը աջակցում և պաշտպանում է Գերմանիայի խորհրդարանի ինքնիշխան իրավունքը»,- շեշտել է Զայբերգը:

Միաժամանակ, նա փաստացի հաստատեց գերմանական մամուլի տեղեկությունը` ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը չունի իրավաբանորեն պարտադիր ուժ: Այսպիսով, Թուրքիային հաջողվեց ստիպել Գերմանիայի կառավարությանը որոշակի զիջումների գնալ, սակայն Անկարային չհաջողվեց ստիպել Բեռլինին հրաժարվել բանաձևից: «Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»,- ասել է Մերկելը:

Միաժամանակ, Գերմանիայի կառավարությունը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չունի պարտադիր իրավաբանական ուժ: Դա նշանակում է, որ այդ բանաձը չի կարող պարտադիր ուղենիշ լինել Թուրքիայի հարցում Գերմանիայի քաղաքականության համար: Ահա և Գերմանիայի առավելագույն զիջումը, ինչի հետ Թուրքիան ստիպված է համակերպվել: Փաստացի այդ բանաձևը Գերմանիայի ոչինչ չի պարտադրում և Թուրքիայի դեմ, բացի զուտ քաղաքական ճնշումից, իրավական հետևանքներ չի ենթադրում: Այդ հանգամանքն էլ կնպաստի, որ Անկարան և Բեռլինը, ի վերջո, համաձայնության գան:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023