Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մշակութային մառազմի ելևէջները

ANALYSIS

Կյանքի կենսական խնդիրների լուծման կարոտ հասարակություններում մշակույթը գրեթե միշտ ստորադասվում է: Սակայն, մյուս կողմից, իրական արժեքներ շատ հաճախ ստեղծվում են հենց ճգնաժամային իրավիճակներում: Հայաստանյան իրականության մեջ մշակույթի վերաբերյալ քննարկումները չեն անցնում այս կամ այն հուշարձանը հանդիսավոր արարողությունների համար վարձով տալու կամ հերթական պատմական շենքն ավերելու շեմից: Տողերիս հեղինակի կարծիքով՝ մշակույթն առավել ու լայն ընդգրկուն դաշտ է, քան ինչ-որ ռաբիզը կամ պատմական հուշարձանը: Հակառակ դիտանկյունից, մշակույթը նաև ինքնազսպման մեխանիզմ է, հասարակական հարաբերությունների նորմերի ամբողջություն և հումանիտար բավարարվածության միջոց: Հարդյունս ̀ բարեկիրթ քաղաքացի ունենալու սկզբունք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական լայն ընկալումները սահմանափակվում են մշակույթի միայն նեղ կիրառման ասպետկում, ուստի ժամանակ չենք ծախսի նախորդ կատեգորիաները մանրազնին բացահայտելու ուղղությամբ: Ավելի շատ խոսենք արդի իրավիճակի ու դրա պատասխանատուների մասին:

Այն հանգամանքը, որ ներկայիս նախարարի պաշտոնակատարը չպետք է նորից ղեկավարի այդ ոլորտը, կարծում եմ, մշակույթից քիչ թե շատ հասկացող ցանկացած ոք չի հակադրվի: Ինչո՞վ է հռչակվել նախարարն իր պաշտոնավարման ողջ ընթացքում: Անընդհատ սկանդալներ, այս կամ այն թատրոնի գեղարվեստական ղեկավարի, երգչախմբի պատասխանատուի, պատմական հուշարձանները հարսանիքների համար վարձակալությամբ տալու և այլ թեմաներով: Դրանք բոլորն ուղղակի կամ անուղղակի առնչվում են նախարարի անվանը: Մամուլում եղան նաև բազմաթիվ հրապարակումներ որոշակի շենքեր սեփականացնելու ու դրանք հետո վարձակալությամբ պետությանը տալու մասին: Մյուս կողմից՝ նաև որևէ քայլ չի արվել, որը կնպաստեր Հայաստանում մշակութային դաշտի կայացմանը: Սա դեռ ամենը չէ, ու շարքն անընդհատ կարելի է շարունակել: Սակայն միայն անձի փոփոխությունով համակարգ փոխել չես կարող: Այդ համակարգը նեխած է բոլոր կողմերից: Եթե հաշվի չառնենք որոշ լուսավոր կետեր, որոնք բացարձակապես կապ չունեն Մշակույթի նախարարության հետ, ապա չենք չափազանցի, եթե ասենք, որ այդ նախարարությունն ընդհանրապես փակել է պետք ու թեթևացնել բյուջեի առանց այն էլ ծանր բեռը: Պարապ հաստիքների բազմությունն այստեղ ակնհայտ է:

Պատմական կենսափորձը ցույց է տվել, որ մշակույթը զարգանում է երկու պարագայում ̀ երբ սահմանափակումները և ճնշումները չափազանց շատ են պետական մեխանիզմի կողմից և երբ ոլորտին տալիս ես ազատություն, այսինքն՝ մշակութաստեղծ անհատը կարողանում է ինքնադրսևորվել: Հայաստանում բացակայում են երկուսն էլ: Հանցավոր անգործության պարագայում կամ միայն սեփական բարեկեցության մասին մտածող իշխանավորների առկայության դեպքում ոլորտը հասել է ողբերգական մինուսի վիճակի: Տուրիզմի հետ ուղղակի կապ ունեցող այս ոլորտում չկա որևէ նորմալ հայեցակարգ, զարգացման ծրագիր, խնդիրները տեսնելու ու գնահատելու, դրանց լուծում տալու ունակություն: Մարզային թանգարաններն ու այլ մշակութային օբյեկտները գտնվում են ծայրահեղ վիճակում: Իհարկե, շատ հաճախ նախարարությունը մեղադրում է մարզպետարաններին, մարզպետարանները՝ նախարարությանը: Ու այս փակ շղթան թվում է, թե վերջ չունի: Այս ամենի գագաթնակետը Հանրային հեռուստատեսությամբ սկսված մի նախագիծ է, որը թերևս չես կարող նկարագրել, զի հայերենում չկան այդքան բարեկիրթ բառեր սեփական նողկանքն արտահայտելու համար:

Միգուցե, այս ամենն արվում է հետևողականորեն տգետ հանրույթ բուծելու ու մշակութապես խեղված վարքագծով դեռահասներ ունենալու մղումո՞վ: Չի բացառվում: Բայց, մյուս կողմից, այս ամենը հանցագործություն է մի ողջ հասարակության նկատմամբ, հասարակության, որին եթե հարցնես, ապա կներկայանա որպես ամենամշակութաստեղծ ազգ, բայց եթե նայենք վերջին 30 տարիների կտրվածքով, գրեթե բոլոր ոլորտներում որևէ արժեք չի տվել:

Այս ոլորտը, առավել քան որևէ այլ ոլորտ, ունի խստիվ վիրահատական միջամտության կարիք՝ սկսած նախարարին փոխելուց և ընդհանրապես նրան «մշակույթ» բառն արտաբերելու իրավունքից զրկելուց, վերջացրած ոլորտի կազմակերպման ամենանեղ հարցերի մոտեցումները համակարգելուց:

Կունենա՞ նոր կառավարությունն այդքան քաղաքական կամք, ուրեմն կհաջողի, չի՞ ունենա, կշարունակվի գիտակցությունը բռնության ենթարկելու նույն վիճակը: Ու մենք կշարունակենք եթերներից միայն փնթի սերիալներ տեսնել, դահլիճները կլցնեն մուղամաթի ու ռաբիսի դեմքերը, և միայն Հանրայինից կիմանանք, որ դպրոցական հրեշտակը լինում է «փռչոտ», «չոլկեն առաջ տված», «թաղային լկտի ժարգոնով» եթերում բարբաջող մի «պատանյակ»: Թերևս այսքանը: Բարին ընդ Ձեզ:

Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal