Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուրիշի փողերը չենք հաշվում, բայց …

ANALYSIS

Ստացվել է այնպես, որ Հայաստանում ողջախոհ առաջարկ հնչելուն պես այն միանգամից արժանանում է պահպանողական խավի սուր քննադատության: Այդ ամենը սովորաբար ուղեկցվում է «հայ ազգ», «հայ գեն», «հայ եկեղեցի», «դարավոր փրկիչ» և այլ բառակապակցություններով: Վերջին նմանօրինակ դեպքը տեղի ունեցավ Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հնչեցված առաջարկության արդյունքում:

«Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դժգոհ է Վախթանգ Միրումյանի պատասխաններից. «Իմ հանդեպ կա ձեռառնոցի, ցինիզմ, կներեք այդ բառի համար՝ 191 կետի դիտողություն եմ արել ու ինչ պատասխան եք տվել: Լրջագույն հարց եմ բարձրացնում, կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Օրինակ՝ հարցնում եմ՝ ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը ԱԱՀ վճարել, դուք ասում եք՝ օրենսդրությանը համապատասխան: Ու այս շարանը շարունակվում է: Ասում եմ՝ անշարժ գույքի հարկ պետք է ոչ միայն քաղաքացին, այլեւ պետական գերատեսչությունները վճարեն, ասում եք՝ բյուջեն չի հերիքում: Եթե իմ ասածով լիներ, ապա Գալուստ Գրիգորիչը այդ դեպքում կմտածի, որ ավելորդ շենք չպահի: Հայ առաքելական եկեղեցին ինչո՞ւ չպետք է հարկ չտա: Չմոռանանք պատմությունը, որ նրա տնտեսական հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք կորցրել, իսկ դուք ասում եք՝ օրենքով դա այդպես չէ»:

Մի կողմ թողնենք Բագրատյան-Միրումյան քննարկումը և գանք կոնկրետ խնդրին ` եկեղեցուն հարկային դաշտ բերելուն: Ասել, թե հարկային դաշտ բերելով հարցն ամբողջապես կլուծվի, նույնն է, թե ոչինչ չասել: Այստեղ կա մի քանի նրբերանգ, որին հարկ եմ համարում անդրադառնալ: Նախ՝ սկսենք նրանից, որ եթե ինչ-որ ապրանք մտնում է Հայաստան՝ եկեղեցու կարիքների համար, ապա այն չի մաքսազերծվում, հետևաբար, բյուջե մուտքեր չեն ապահովվում: Այդ ապրանքների քանի՞ տոկոսն է իրականում եկեղեցու պետքերի համար կամ դրանցից քանի՞ տոկոսն է, որ պետքերի համար օգտագործվելուց հետո պարզապես վաճառքի չի հանվում, կարծում եմ, պատկան մարմիններն ինձանից լավ կիմանան: Գույքահարկ, անշուշտ, պետք է սահմանել: Այստեղ խոսքն իհարկե Մաստարայի միջնադարյան չգործող եկեղեցու մասին չէ: Մենք խոսում ենք կոնկրետ վայրերում, օրինակ՝ Երևանում գործող և որոշակի եկամուտներ ունեցող եկեղեցիների մասին: Պարոն Բագրատյանի նախորդ հարցազրույցներից մեկից պարզ է դառնում, որ այլ կրոնական կազմակերպությունները Հայաստանում, այդ թվում՝ Կաթոլիկ եկեղեցին, որոշակի հարկեր վճարում են: Սա արդեն չի նշանակում հավասարություն օրենքի առջև:

Իհարկե, Սահմանադրությունը փաստում է, որ ՀԱՍԵ-ն ունի հատուկ կարգավիճակ, բայց այդ ամենը դեռ ունի պարզաբանման կարիք: Որքանով ես եմ տեղեկացված, 60 դրամանոց մոմի ինքնարժեքը տատանվում է 3-6 դրամի սահմանում: Նման իրական եկամտի կնախանձեր ցանկացած սուր միտք ունեցող գործարար: Բայց արի ու տես, որ այդ ամենը մեզանում նորմալ է դիտարկվում: Հարկային դաշտում խեղդվում է ցանկացած նորաթուխ բիզնես, որը չունի բարձր հովանավորություն, բայց տոկոսային հարաբերակցությամբ նման եկամուտ ունեցող կառույցի հարկվելն առաջացնում է ընդվզում:

Գանք գնացուցակին, գուցե ոչ պաշտոնական, բայց մամուլում առկա հրապարակումներից պարզ է դառնում, որ ծիսակարգային բաղադրիչներն ունեն հստակ գներ: Իհարկե, սա կարող է փաստել նաև միջին վիճակագրական հայաստանցին, ով առնչվել է եկեղեցու հետ: Այսպես` Սուրբ մկրտության (կնունքի) արարողության կտորնն արժե 20 հազար դրամ, Սուրբ պսակինը՝ 40 հազար: Երկու դեպքում էլ «կտրոնի արժեքի մեջ ներառվում են սրբապատկերներ» վկայական և երկու սպիտակ մոմ: Ի դեպ, կնունքների ժամանակ ընտանիքի յուրաքանչուր «հավելյալ անդամի» համար առանձին կտրոն է պետք, որն արժե 5 հազար դրամ: Ժամանակին այս գնացուցակները փակցված էին անգամ որոշ եկեղեցիների պատերին: Մեծ աղմուկից հետո դրանց մի մասը հանվեց: Այստեղ չենք էլ ուզում խոսել այն միջոցների մասին, որոնք վերցնում են թաղման ծես կատարելիս: Վերը նշված գնացուցակում առկա գումարները վճարվում են կանխիկ և որևէ կերպ չեն հարկվում: Իհարկե, ընդդիմադիրները կարող են ասել, որ այն շահույթ չհետապնդող կառույց է, բայց շահույթն այլ կերպ չի լինում, քան փողի տեսքով: Եթե միջին գումարայինով հաշվենք եկեղեցու տարեկան շրջանառությունը, ապա կստանանք մի ֆանտաստիկ թիվ, որի մասին ավելի լավ է՝ ռենք: Հակադարձելով պարոն Բարգրատյանին՝ եկեղեցական գործիչներից մեկը՝ Կոմիտաս Վարդապետը, նշում է. «Հրանտ Բագրատյանը չգիտեմ՝ որքանով է իրատես եւ որքանով է տեղյակ հայ եկեղեցու մասին …

Այն հայը, որն իր հայ եկեղեցու մասին զրոյական կարծիք ունի, ինձ համար ընդհանրապես որպես հայ արժեք չունի»: Սա վաղուց տարածված ոչ կոռեկտ ու քրիստոնեության ՍԵՐ սկզբունքին էապես հակադրվող անառողջ մոտեցում է, որը վերջին շրջանում սկսել են կիրառել շատ հոգևորականներ: Ուրախալի է այն հանգամանքը, որ վաղուց անցել են ժամանակները, երբ եկեղեցին էր որոշում մարդու ինքնությունն ու ազգությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, նախկին խանդի մղումով մարդիկ չեն կարողանում հարմարվել ստեղծված նոր իրավիճակին:

Ամփոփելով փասենք, որ առաջարկը բավական ռացիոնալ է և հիմնավորված: Կընդունի՞ գործադիրն այն, ուրեմն կծառայի հանուն պետականության շահերի, չի՞ ընդունի, ուրեմն թող վերականգնի միջնադարը և Արդարադատության նախարարությունը ևս հանձնի եկեղեցուն, ինչպես նախկինում էր:

Վահրամ Թոքմաջյան, Past.am վերլուծաբան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal