Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԴԱՀԿ-ի հետքերով

ANALYSIS
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հետ առնչվող սկանդալը դեռ հանրությունը, ինչու չէ, նաև իշխանությունը չէր հասցրել մարսել, երբ այդ կառույցը կանգնեց նոր սկանդալի շեմին։ Այն, որ կառույցն ամենայուղոտ կտորներից է հայկական իրականության մեջ, կարծում եմ՝ ոչ ոք չի կարող ժխտել։ Կառույցում կատարվող կեղտոտ գործարքների վերաբերյալ կարող էին հատորներ կազմվել քրեական գործերի շրջանակներում, բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ կառույցի հետ առնչվող բազմապիսի պաշտոնյաներ կարող էին ուղարկվել երկարաժամկետ վանդակավոր արև վայելելու, բայց այս ամենն այն դեպքում, եթե մենք ապրեինք նորմալ պետականության պայմաններում։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այդ ամենը չունենք, իսկ հովանավորչության գծերը շատ հաճախ տանում են երկրի առաջին դեմքի կողմը, ապա ստիպված ենք անդրադառնալ այն իրականությանը, որն ունենք այսօր։
 
Մեդիա հարթակներում հրապարակում եղավ այն մասին, որ ՀՀ նախագահի՝ ապրիլի 29-ի որոշման համաձայն՝ Արմեն Հարությունյանն ազատվեց ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնից և նշանակվեց ԴԱՀԿ ժամանակավոր պաշտոնակատար: Նույն աղբյուրից պարզվում է նաև, որ այս պաշտոնյան իրավունք չուներ զբաղեցնելու ո՛չ իր նախկին, ո՛չ էլ ներկայիս պաշտոնը, որքան էլ համարվում է ժամանակավոր պաշտոնակատար։ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այդ պաշտոնին հավակնող անձի կոչումը և այլ պաշտոնական հատկանիշներ, սակայն չգիտես ինչպես, ավելի շուտ, գիտես՝ ինչպես, դարձյալ կոպիտ ոտնահարվում է օրենքը և այս անգամ ոչ թե ինչ-որ չինովնիկի, այլ երկրի առաջին դեմքի կողմից, ու արդարադատության փոխգնդապետը նշանակվում է գեներալ-մայորի պաշտոնի։
 
Սա պատահակա՞ն է, վրիպո՞ւմ է, թե՞ ունի այլ միտում։ Նման իրողությունները Հայաստանում չեն կարող լինել պատահական։ Խոսքը վերաբերում է մի լրջագույն կառույցի, որին առնչվում է ՀՀ քաղաքացիների գոնե մեկ երրորդը, իսկ առնչվում է ոչ թե լավ օրից ելնելով, այլ ճակատագրի ու համակարգի մամլիչ գործիքի ազդեցության տակ, իսկ յուրաքանչյուր առնչվելուց ամենաբարեգութ հիշատակումը կապվում է պատասխանատուների նախնիներին վերհիշելուց։ Ով մեկ անգամ մուտք է գործել այդ կառույց, աշխատակիցների մեծ մասի վերաբերմունքից, գործառույթների անհասկանալի վիճակից կարող է փաստել առկա ամենաթողության մասին։ Ոչ միայն պետի պաշտոնակատարը, այլև շարքային աշխատակիցների մեծ մասը չի համապատասխանում զբաղեցրած դիրքին։ Եթե անգամ մի կողմ դնենք պրոֆեսիոնալ գործոնը, ապա զուտ մարդկային շփման սոցիոնորմատիվ բաղադրիչներից ելնելով՝ չենք կարող դրական վերաբերմունք ձևավորել։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԴԱՀԿ գործունեությունը կապված է առանց այն էլ կեսից ավելի ծայրահեղ աղքատություն ունեցող պետության քաղաքացիների վերջին կոպեկների հետ, ապա չենք կարող չանդրադառնալ նաև պրոֆեսիոնալ ասպեկտին։
 
Ամենաթողության վիճակն առավել ամբողջական պատկերելու համար բերեմ լոկ մեկ օրինակ։ 3000 դրամի համար ողջ գույքդ և ունեցվածքդ, ինչպես նաև բանկային հաշիվներդ կարող են հայտնվել կալանքի տակ։ Երկար քաշքշուկներից հետո մուծման անդորրագիրը ձեռքիդ, դատարանի որոշումն էլ թևիդ տակ, մտնում ես համապատասխան բաժին։ Ի դեպ, դատարանի որոշման մեջ գրված է ՝ արգելանքը վերացնել ԱՆՀԱՊԱՂ։ Քեզ դիմավորում է ակնհայտ իրականության հետ կապ չունեցող մի աչոնիկ, որը ոչինչ չնշանակող հայացքով նայում է դեմքիդ ու ասում, թե «մի երեք-չորս աշխատանքային օրում կալանքդ կհանենք»։ Ստիպված ես լինում անվճար ստանձնել այդ աչոնիկի հայերենի բաց թողած դասերի մասնագետի դերը և երկար բացատրել օրենքի ու դրանում կիրառված ԱՆՀԱՊԱՂ բառի իմաստը։ Եթե ունես պինդ նյարդեր ու կաթվածի հետ խնդիր չունես, ապա կարող է՝ ինչ-որ մի լուսավոր դրվագում հաջողես։ Հակառակ ու բազմաթիվ դեպքերում դատապարտված ես կատարյալ ֆիասկոյի։ Ու այստեղ գործում է ուղղահայաց վեկտորը։ Խնդիրն աչոնիկի մեջ չէ, խնդիրը նրան գործի տեղավորողի կամ հովանավորի մեջ է, իսկ վերջինիս խնդիրն էլ իրեն հովանավորողի մեջ է։ Ու այսպես շղթան տանում է դեպի հավերժն անհունի, որը մեր օրերում Բ26 Է կոչվում։ Համակարգին պետք չեն արհեստավարժներ, իրենց գործի հմուտներ ու գիտակներ։ Համակարգին պետք են հլու և դիմագիծ չունեցող հնազանդ ծառայողներ, որոնք թաթախված կլինեն ամենատարբեր կոռուպցիոն գործարքների մեջ ու դրանով կդառնան խոցելի։ Իսկ հենց նրանք դառնում են խոցելի, այդ պահից սկսած ՝ թքած օրենքի վրա, կարելի է ոտնահարել ցանկացած օրենք, այդ թվում՝ դատարանի որոշում։
 
Ի՞նչ անել։ Վիճակը հաղթահարելու համար այդ համակարգը պետք է փոխվի վերից վար կամ հակառակ ուղղությամբ, ինչպես կուզեք։ Ցանկացած պաշտոնյա պետք է համապատասխանի իր դիրքին կոչումով և մասնագիտական որակներով, պետք է ունենա աշխատանքային դիմագիծ ու ծառայի օրենքի տառին համահունչ։ Ի վերջո, նա վճարվում է մեր հարկերից ու բազմապիսի հորինովի տույժ-տուգանքներից։ Բայց սա կլիներ այն դեպքում, եթե մենք ապրեինք այլ երկրում, իսկ երկիր ղեկավարողներն էլ ունենային քաղաքական կամք։
 
Վահրամ Թոքմաջյան, Past.am վերլուծաբան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal