Երևան, 20.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1791 –ծնվել է ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն-Մարտենը:

1820- Թեհրանից վերադառնալիս Էջմիածին է ժամանել Ա. Ս. Գրիբոյեդովը (մնացել է մինչև հունվարի 19-ը):

1894– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ և պրոֆեսոր Տիգրան Հախումյանը:

1917 - ծնվել է արձակագիր, թատերագետ, թարգմանիչ Իսահակ Ալավերդյանը:

1919- Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է չեզոք գոտի ստեղծելու համաձայնագիր:

1921 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը:

1924 - ծնվել է գծանկարիչ Ռաֆայել Նանուշյանը: 1930- Երևանում բացվել է Գրողների տունը:

1939- ԽՍՀՄ-ում անցկացվել է համամիութենական մարդահամար, ըստ որի, Հայաստանի բնակչությունը կազմել է 1 մլն 282 հազար մարդ, որից 1 մլն 62 հազարը՝ հայ, 130900-ը՝ ադրբեջանցի, 51 400-ը՝ ռուս, 20 500-ը՝ քուրդ: Երևանն ունեցել է մոտ 200 հազար բնակիչ:

1952- Հայաստանի ԳԽ հրամանագրով ստեղծվել են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեքսիկայի և Արգենտինայի հետ:

2001-Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների կոմիտեի նիստը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵԽ լիիրավ անդամակցության վերաբերյալ:

2005- ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առևտուրն արգելելու մասին, որի կիրառումն Ամանորի տոների կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցներում ժամանակավորապես հետաձգվել էր:

2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2008- իր տան մոտ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել գրող եւ հրապարակախոս Ռոբերտ Կարայանը:

2014- Հայաստանում ռուսական ռազմակայանում, բացի կործանիչներից, ստեղծվել է Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռների էսկադրա:

2015- Երևանի կենտրոնում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիել յանը, որը սոցիալական ցանցերում ներկայանում էր «Նավակ ճոճող» անունով։

2017- Գագիկ Ծառուկյանը հատարարել է, որ ձևավորելով լայն դաշինք՝ մասնակցելու է առաջիկա ընտրություններին:

2020-Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

2023- շրջափակված Արցախում սկսվել է սննդամթերքի կտրոնների տրամադրումը:

ԱՇԽԱՐՀ

395 – Հռոմեական կայսրությունից բաժանվել է Բյուզանդական կայսրությունը:

1462 –պորտուգալացի նավագնաց Դիեգո Ալֆոնսոն Ատլանտիկ օվկիանոսում հայտնաբերել է Սանտու-Անտան (Կաբո-Վերդե) կղզին:

1562 –ուժի մեջ է մտել Սեն-Ժերմենյան վճիռը, որը պաշտոնապես ճանաչում է հուգենոտների իրավունքը Ֆրանսիայի տարածքի նկատմամբ:

1706 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը:

1773 –նավապետ Ջեյմս Կուկի բրիտանական Resolution նավը աշխարհում առաջինը հատել է Հյուսիսային բևեռային շրջանը:

1820 –ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ Էնն Բրոնտեն:

1860 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Էնգը:

1863 –ծնվել է ռուս դերասան, ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:

1912 –նորվեգացի բևեռախույզ Ռաուլ Ամուդսենից մեկ ամիս անց բրիտանացի ճանապարհորդ Ռոբերտ Սքոթը հասել է Հարավային բևեռ:

1913 – Ռայմոն Պուանկարեն դարձել է Ֆրանսիայի նախագահ:

1920 –Խորհրդային Ռուսաստանում պաշտոնապես վերացվել է մահապատիժը:

1933 – ծնվել է երգչուհի Դալիդան:

1942– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։

1959 –Սենեգալը և Ֆրանսիան կնքել են Մալիի Դաշնություն ստեղծելու համաձայնագիր:

1961 - վախճանվել է Կոնգոյի Հանրապետության ազատագրական շարժման գործիչ Պատրիս Լումումբան:

1962– ծնվել է կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան Ջիմ Քերրին:

1966– Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար են բախվել իսպանական KC-135 տանկեր-ինքնաթիռը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ եղել է ջերմամիջուկային ռումբ:

1991– Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվել է «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը: 1995 –ճապոնական Կոբե քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 6400 մարդ:

2002– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքել է Նիարագոնգո հրաբուխը, որի հետևանքով զոհվել է 147 մարդ, մոտ 120000-ը մնացել է անօթևան:

2008 –վախճանվել է աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Ռոբերտ Ջեյմս Ֆիշերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ»Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ»ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Լարսի մասին«Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ»Աղոթք ճանապարհ գնալուց առաջ Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ. «Փաստ»Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ»Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ»Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ»Գորիսում դպրոցի աշակերտ է մահացել Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանին վառելիքի մատակարարումները. Պետքարտուղարության ներկայացուցիչ Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ Լարսը փակ է ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ Հայաստանի հավաքականը 105-րդն է 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանԻ՞նչ եղանակ է սպասվում հունվարի 20-24-ը Սիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է Դավիթաշենի կամրջի վրա, երկու ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1,5 ժամ երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի» Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. որոշ տեղերում բուք է Երբեմն պետք է ընդունել ավարտը․ Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել է Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 105-րդն է Վաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՀրանտ Դինքի սպանության օրը Ստամբուլում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում «Toyota»-ն բախվել է ճանապարհին եղած խոչընդոտ փոսին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս Հայտնի է Եպիսկոպոսաց ժողովի անցկացման վայրը Իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ․ կա վիրավոր ԱՄՆ զորքերը դուրս են բերվել Իրաքից, բացառությամբ Իրաքյան Քրդստանի Նարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս Արտակարգ իրավիճակ է Շիրակի մարզ մի քանի կիլոմետրանոց՝ ձյան շերտից չմաքրված ճանապարհահատվածում Մահացել է Valentino նորաձևության տան հիմնադիրը Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ-ի գլխավոր օպերլիազորներ Արագածոտնի ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16–19–ը Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան