Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խավիարը սննդամթերք է, որը պատրաստվում է ձկնկիթներից։ Դրա պատրաստման ամենատարածված եղանակը ձկնկիթը աղ դնելն է։ Հայերենում «խավիար» բառը գալիս է պարսկերեն համարժեք բառից, որը թարգմանաբար նշանակում է հենց «ձկնկիթ»։

Ձկան խավիարը հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. 4–3-րդ հազարամյակներում։ Հին Պարսկաստանում և Մերձավոր Արևելքում մարդիկ դեն չէին նետում ձկնկիթը և օգտագործում էին սննդի մեջ։ Հին հույներն ու հռոմեացիները խավիարը համարում էին թանկարժեք ուտեստ։ Այն մատուցվում էր միայն մեծ տոնակատարությունների ժամանակ։ Հին ժողովուրդները կարծում էին, որ խավիարը ուժեղացնում է իմունիտետը, բարձրացնում տոնուսը և երկարացնում կյանքի տևողությունը։ Եվրոպայում մինչև 19-րդ դարը սև խավիարը մատուցվում էր միայն թագավորական ընդունելություններին։ Միջնադարյան Ռուսաստանում 12–14-րդ դարերում խավիարը համարվում էր «ճգնավորի սնունդ», քանի որ կարող էր օգտագործվել պահքի ժամանակ։ Բայց միաժամանակ այն նաև էլիտար ուտեստ էր իշխանների և բոյարների սեղանին։

19-րդ դարում Ռուսաստանն է դարձել աշխարհում խավիարի հիմնական արտադրողը։ Կասպից ծովի խոշոր ձկներն էին տալիս լավագույն սև խավիարը։ Սակայն 20-րդ դարում չափից ավելի որսն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի այլ վայրերում հանգեցրեց այդ ձկների կտրուկ նվազման, ինչի պատճառով էլ խավիարը դարձավ ավելի թանկարժեք և հազվադեպ։

Ձկան խավիարը հիմնականում բաժանվում է երեք տեսակի.

–սև խավիար, որը ստացվում է թառափ տեսակի ձկներից՝ բելուգա՝ ամենաթանկն ու ամենամեծ հատիկներովը, հենց թառափ և սևրյուգա (աստղաձև թառափ),

–կարմիր խավիար, որը ստացվում է սաղմոնների ընտանիքից՝ սաղմոն, կետա, իշխան և այլն,

–դեղին խավիար, որը ստացվում է այլ տեսակների ձկներից՝ գայլաձուկ, սկումբրիա և այլն։

0Խավիարը, բացի ըստ ձկնատեսակների ու գույների բաժանումից, ունի նաև բաժանում ըստ խավիարի արտադրության:

–Հատիկավոր խավիարի ձկնկիթները միմյանց հետ կապված չեն և գնդաձև են։ Համասեռ զանգված ստանալու համար թարմ ձկնկիթը անցկացնում են մաղով, որի արդյունքում անցնելով մաղի անցքերով՝ այն անվնաս մաքրվում է թաղանթներից ու փառերից։ Սա ամենաբնական ու թանկ խավիարն է:

–Սեղմված խավիարի հատիկները հարթ և խիտ են։ Այն ստանալու համար թարմ որսած ձկան խավիարն աղում են, խառնում հագեցած աղի լուծույթում, տաքացնում մինչև 3840 օ C և չորացնում։ Չորացրած և թաղանթներից ու փառերից մաքրված զանգվածը սեղմում են ջարդիչներով կամ դնում մամլիչի տակ՝ ստանալով համապատասխան խավիար։

–Տրորած խավիարի դեպքում ձկնկիթը աղում են անմիջապես թաղանթով՝ հագեցած աղի լուծույթի հետ, ապա պահում աղաջրի մեջ մինչև օգտագործելը։

Սև խավիարը երբեմն ավելի թանկ է լինում, քան ոսկին: Դա պայմանավորված է նրանով, որ թառափաձկները հասունանում են շատ ուշ՝ 10–20 տարվա ընթացքում, և դրանց քանակը սահմանափակ է։ Աշխարհում գոյություն ունի «Almas» անունով բելուգայի սպիտակացված խավիար, որը պահվում է 24 կարատանոց ոսկե տարայի մեջ։ Դա ամենաթանկ խավիարն է, նրա գինը հասնում է մինչև 50–60 հազար դոլար մեկ կիլոգրամի համար։ Խավիարը համարվում է «սուպեր-սնունդ», քանի որ այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, B12 վիտամինով և թանկարժեք սպիտակուցներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՈւկրաինան պահանջում է Ռուսաստանին հեռացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից Կրակոցներ Վանաձոր քաղաքում, կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը Փաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանԱյցելություն Կոմիտասի տուն-թանգարան Ֆրանսիայի կողմից ձերբակալված «Grinch» տանկերը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ․ Զախարովա Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումՊապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է Գեորգի Քոչարյանը դեսպան է նշանակվել Ուզբեկստանում ​ Էդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն Արարատում մետաղաձուլական գործարանի աշխատակիցները պայթուցիկներ և արկեր են հայտնաբերել Երևանում տնային կալանքի տակ գտնվող 29-ամյա քաղաքացին վնասել է ոտքի ժապավենը ու դիմել փախուստի Այստեղ ենք` Նարեկին և Վազգենին ասելու, որ իրենք մենակ չեն. Աննա Մկրտչյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին. Աբրահամյան 24 ժամ ջուր չի լինի0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութ40-ամյա կինը խեղդամահ է արել իր 6-ամյա որդունՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՆույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Արևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան Երկու ուղևոր ընկել են շարժվող ավտոբուսից«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանԿրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է Քննչական կոմիտեն բացահայտել է 20 տարի առաջ գերեզմանատանը տեղի ունեցած կնոջ սպանության դեպքը. ահասարսուռ մանրամասներՊարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը Եղանակը զգալի կտաքանա․ Գագիկ Սուրենյանը առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են