Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճարտարապետական գլուխգործոց, որը տեսնելը միլիոնավոր մարդկանց երազանքն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուրբ Պետրոսի տաճարը (Basilica di San Pietro) կաթոլիկ եկեղեցու գլխավոր եկեղեցին է և աշխարհի ամենահայտնի շինություններից մեկը։ Այն գտնվում է Վատիկանում, իսկ ավելի կոնկրետ՝ այն վայրում, որը ավանդաբար համարվում է Պետրոս առաքյալի թաղման տեղը։

Այդ վայրում առաջին եկեղեցին կառուցվել է դեռ 4-րդ դարում կայսր Կոստանդիանոս Մեծի կողմից (մոտ 324–330)՝ Պետրոս առաքյալի ենթադրյալ գերեզմանի վրա։ Այդ վաղ քրիստոնեական տաճարը կանգուն է մնացել ավելի քան 1100 տարի, բայց միջնադարի վերջում այն խարխլվել էր։ Եվ կառուցվել է այլ՝ ժամանակակից տաճար:

1506 թվականին Հռոմի պապ Հուլիոս Բ-ն է սկսել նոր մեծ տաճարի կառուցումը։ Նախագիծը բազմիցս վերանայվել է, և դրա վրա աշխատել են Վերածննդի և Բարոկկոյի դարաշրջանների մեծագույն վարպետները՝ առաջին նախագծի (կենտրոնական գմբեթի հատակագծի) հեղինակ Դոնատո Բրամանտեն, Ռաֆայել Սանտին, Անտոնիո դա Սանգալլոն (Կրտսեր), Միքելանջելո Բուոնարոտին, որը վերաձևավորել է նախագիծը և ստեղծել վեհաշուք գմբեթը, Կառլո Մադեռնոն, որն ընդլայնել է շենքը և նախագծել ճակատային մասը, Ջան Լորենցո Բերնինին, որն ստեղծել է Սուրբ Պետրոսի հրապարակը և խորանի ծածկը։

Մայր տաճարի պաշտոնական օծումը տեղի է ունեցել 1626 թվականին Հռոմի պապ Ուրբանոս VIII-ի օրոք։ Այսպիսով, Սուրբ Պետրոսի տաճարի շինարարությունը տևել է 120 տարի։

Տաճարի երկարությունը մոտավորապես 187 մետր է, գմբեթն ունի 136 մետր բարձրություն (աշխարհի ամենաբարձրերից մեկը), տարածքը ավելի քան 15000 քառակուսի մետր է և կարող է միաժամանակ տեղավորել մինչև 60000 մարդ:

Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին (չնայած Լատերանի բազիլիկան է պաշտոնապես Հռոմի մայր տաճարը): Տաճարի ներսում աշխարհի այլ խոշոր եկեղեցիների չափերն են նշված հատակին՝ Սուրբ Պետրոսի տաճարի հետ համեմատելու համար։

Համարվում է, որ եկեղեցու գլխավոր խորանի տակ գտնվում է դամբարան, որը, ըստ ավանդույթի, կապվում է Պետրոս առաքյալի՝ առաջին Հռոմի պապի հետ:

Հանրահայտ Միքելանջելոն սկսել է գմբեթի վրա աշխատանքները 71 տարեկանում, բայց չի տեսել դրա ավարտը: Հետագայում նրա նախագծած կառուցվածքի գմբեթը դարձել է բազմաթիվ շենքերի մոդել, այդ թվում՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի համար: Մայր տաճարում է գտնվում Միքելանջելոյի հայտնի «Պիետա» քանդակը, որը նրա միակ աշխատանքն է, որը նա երբևէ ստորագրել է: Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակի սյունաշարը խորհրդանշում է «Եկեղեցու գրկախառնությունը», որը ողջունում է աշխարհի տարբեր ծայրերից եկած հավատացյալներին։

Այնուամենայնիվ, չնայած իր կարևորությանը, այն Հռոմի գլխավոր տաճարը չէ. այդ դերը կատարում է Սան Ջովաննին Լատերանոյում։ Բայց Սուրբ Պետրոսի տաճարը ամենակարևոր կրոնական արարողությունների վայրն է, հատկապես Զատկի և Սուրբ Ծննդյան տոներին, ուխտագնացության կենտրոն է միլիոնավոր մարդկանց համար, բացի դա, այն Վերածննդի և Բարոկկոյի ժամանակաշրջանների ճարտարապետության գլուխգործոց է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղաս զnhվել ա, հիմա ամեն ինչից կտրված ենք․ ուր դիմում ենք՝ գնդակի պեu տշnւմ են․ քաղաքացին՝ Փաշինյանի Եղանակը կփոխվիՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Ո՞րն է ավելի ճիշտ՝ ֆրանսիակա՞ն, թե՞ հունահռոմեկան ըմբշամարտ. «Փաստ»Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Պետական դավաճանության համար մեղադրված Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Բժիշկները փրկել են կենցաղային քիմիական նյութերով թունավորված երեխայինԲառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը խնդիրներ ունի Իշխանության սնման աղբյուրը ագրեuիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է․ Տիգրան Աբրահամյան Բռնաբարnւթյան զnh դարձած 25-ամյա իսպանուհի Նոելիա Կաստիլյո Ռամոսը էվթանազիայի միջոցով մաhացել է 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանՄոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Վթար, Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada» և «Ford», վիրավnր կա․ Shamshyan «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Արևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»Երբ է նշվելու Ծաղկազարդի տոնըԱղոթք նեղության ժամին Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հшնցագործությունների համար․ Արաղչի Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում զիջեց Լեհաստանին Իրանն արձագանքել է ՄԱԿ-ի խնդրանքին՝ թույլատրելով մարդասիրական բեռների անցումը Հորմուզի նեղուցով Ռաֆինյան բաց կթողնի 5 շաբաթ Իրանը ստացել է շատ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. իրանագետ Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Ի՞նչ եղանակ սպասել առաջիկայում․ ձյուն կտեղա՞ Սպահանում հայ է զոհվել