Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավտոմատ փոխանցումների տուփ. ինչպես և ում կողմից է այն հայտնագործվել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ժամանակակից մեքենաների մեծ մասն այսօր հագեցած է ավտոմատ փոխանցման տուփերով, թեպետ, մասնավորաբար եվրոպական շատ երկրներում դեռևս նախընտրում են մեխանիկական փոխանցման տուփերը:

Իսկ ո՞վ էր ավտոմատ փոխանցման տուփի հեղափոխության ռահվիրան, և ո՞ր մեքենան էր առաջինը, որը վերացրեց ձեռքով աշխատանքի անհրաժեշտությունը:

Ավտոմատ փոխանցման տուփերի ստեղծման առաջին փորձերը կատարվել են դեռևս 19-րդ դարում: Ֆրանսիացիներ Լուի-Ռենե Պանհարը և Էմիլ Լևասորը ներկայացրել էին ավտոմատ փոխանցման տուփի իրենց տարբերակը դեռևս 1894 թվականին: Բայց եղավ ձախողում, մեխանիզմը փչացավ ցուցադրությունից անմիջապես առաջ, ուստի ցուցադրելու փոխարեն ինժեներները ստիպված էին ամեն ինչ բացատրել կավիճով՝ գրատախտակի վրա:

Այնուհետև՝ 1904 թվականին, ամերիկացի Ստուրտևանտ եղբայրներն արտոնագրեցին առաջին ավտոմատ փոխանցման տուփերից մեկը: Նրանց համակարգը պարզունակ էր. ընդամենը երկու փոխանցում՝ հիմնված կենտրոնախույս ուժի սկզբունքի վրա: Շարժիչի պտույտների ավելացմանը զուգընթաց դուրս շարժվող քաշի միջոցով միանում էին տարբեր ճանկեր, ինչը թույլ էր տալիս մեքենային ավտոմատ կերպով իրականացնել փոխանցումները: Չնայած այդ կառուցվածքը թվում էր հնարամիտ իր ժամանակի համար, բայց հեռու էր հուսալի լինելուց: Փոխանցման ճանկերը կարող էին բառացիորեն պոկվել շահագործման ընթացքում, ինչը վարորդների համար հաճելի փորձառություն չէր: Ավելին, Sturtevant մեքենաները շատ թանկ էին, և 1907 թվականին ընկերությունն ամբողջությամբ դադարեցրեց արտադրությունը։

Գրեթե երկու տասնամյակ անց՝ 1921 թվականին, կանադացի ինժեներ Ալֆրեդ Հորներ Մոնրոն ներկայացրեց ավելի առաջադեմ գաղափար՝ չորս արագությամբ ավտոմատ փոխանցման տուփ պնևմատիկ ակտիվացմամբ: Չնայած օդը որպես աշխատանքային հեղուկ օգտագործելն անիրագործելի էր, փոխանցումները կառավարելու գաղափարը՝ հիմնված գազի (և ոչ միայն շարժիչի արագության) վրա, շատ ավելի արդյունավետ էր, քան Sturtevant-ի գաղափարը։

Իրական առաջընթաց տեղի ունեցավ 1930-ականներին երկու բրազիլացի ինժեներ Ֆեռնանդո Լելի Լեմոսի և Խոսե Բրազո Արիպեի շնորհիվ: Նրանք Մոնրոյի կառուցվածքի օդը փոխարինեցին հիդրավլիկ հեղուկով՝ համակարգը դարձնելով շատ ավելի հուսալի: Նրանց գյուտը գրավեց General Motors-ի ուշադրությունը, որը 1932 թվականին ձեռք բերեց նախագիծը, և 1940 թվականին շուկա մտավ առաջին իսկապես զանգվածային արտադրության ավտոմատ փոխանցման տուփը՝ լեգենդար Hydra-Matic-ը։ Այդ փոխանցման տուփն առաջին անգամ 1940 թվականին հայտնվեց Oldsmobile մեքենաներում, իսկ հետո՝ հաջորդ տարի, Cadillac-ներում։ Hydra-Matic-ը ոչ միայն վերացրեց վարորդների կողմից փոխանցումները ձեռքով կատարելու անհրաժեշտությունը, այլ նաև այնքան հուսալի էր, որ այն նույնիսկ օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տանկերում՝ M5 Stuart-ում և M24 Chaffee-ում։

Այսօր դժվար է պատկերացնել, որ ավտոմատ փոխանցման տուփերը մի ժամանակ թանկարժեք և անհուսալի նորարարություն էին թվում։ Այնուամենայնիվ, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե այդ գաղափարը տարածում չգտներ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղանակը կփոխվիՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Ո՞րն է ավելի ճիշտ՝ ֆրանսիակա՞ն, թե՞ հունահռոմեկան ըմբշամարտ. «Փաստ»Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Պետական դավաճանության համար մեղադրված Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Բժիշկները փրկել են կենցաղային քիմիական նյութերով թունավորված երեխայինԲառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը խնդիրներ ունի Իշխանության սնման աղբյուրը ագրեuիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է․ Տիգրան Աբրահամյան Բռնաբարnւթյան զnh դարձած 25-ամյա իսպանուհի Նոելիա Կաստիլյո Ռամոսը էվթանազիայի միջոցով մաhացել է 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանՄոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Վթար, Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada» և «Ford», վիրավnր կա․ Shamshyan «Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Արևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»Երբ է նշվելու Ծաղկազարդի տոնըԱղոթք նեղության ժամին Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հшնցագործությունների համար․ Արաղչի Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում զիջեց Լեհաստանին Իրանն արձագանքել է ՄԱԿ-ի խնդրանքին՝ թույլատրելով մարդասիրական բեռների անցումը Հորմուզի նեղուցով Ռաֆինյան բաց կթողնի 5 շաբաթ Իրանը ստացել է շատ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. իրանագետ Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Ի՞նչ եղանակ սպասել առաջիկայում․ ձյուն կտեղա՞ Սպահանում հայ է զոհվել 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամ