Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, ավելի կոնկրետ՝ խորհրդային ժամանակներում ապրածները կհիշեն, որ գարեջրի համար յուրատեսակ էտալոն էր չեխականը: Այսպես, մի տեսակ «գլուխ գովելու» նման մի բան էր չեխական գարեջուր ունենալը: Թեպետ, հանուն արդարության, հիմա էլ չեխական գարեջրի վարկը պակաս չէ:

Չեխական գարեջրի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 993 թվականով՝ Բենեդիկտյան վանքի վանականներին գարեջուր եփելն արգելող հրամանագրով։ Այսպիսով, այն կատակը, որ չեխերը հացահատիկ են աճեցրել ոչ թե հաց թխելու, այլ գարեջուր եփելու համար, այլևս այդքան էլ անիրական չի թվում։

Չեխիայում գայլուկի մշակման մասին առաջին գրավոր աղբյուրները նույնպես կապված են վանականների հետ։ Դա 1073 թվականի փաստաթուղթն է Օպատովիցեի վանքից։ Երկրի շատ վանքեր էին զբաղվում գարեջրի արտադրությամբ և վաճառքով։ Դրա պատմությունը հեշտորեն կարելի է գտնել թագավորական արխիվային փաստաթղթերի միջոցով, քանի որ գարեջրագործությունը թագավորական արտոնություն էր։

Պլզենը և Բուդյովիցեն գարեջուր եփելու իրավունք են ստացել մոտավորապես 1200ական թվականներին՝ Վացլավ II թագավորի հրամանագրի շնորհիվ։ Ավելին, որպեսզի մրցակիցները չվնասեն միմյանց, միջնադարում յուրաքանչյուր գարեջրատուն պաշտպանված էր հատուկ հրամանագրով, որն արգելում էր այլ գարեջրատների կառուցումը 10 կիլոմետր շառավղով հեռավորության վրա։ 16-րդ դարում Չեխիայում ընդունվել է «Բավարիայի մաքրության օրենքը»։ Դրա համաձայն, այդ ըմպելիքը թույլատրվում էր պատրաստել միայն գարուց, ջրից և գայլուկից։

Ի դեպ, այդ ըմպելիքի եփման տեխնոլոգիայի վերաբերյալ առաջին լուրջ գիտական աշխատանքը հրատարակվել է Պրահայում 1585 թվականին։ Այդ տեղեկատուն գրվել էր կայսր Ռուդոլֆ II-ի անձնական բժշկի կողմից։ Նշանակալի է նաև Ֆրանտիշեկ Պոպեի՝ գարեջրագործության արվեստի մասին 1794 թվականի հրատարակությունը, որտեղ նա համակարգել էր այդ ըմպելիքը եփելու տարբեր մեթոդները։ Գարեջրի թնդությունը որոշող գործիքի գյուտը ևս պատկանում է չեխի՝ Կարել Նապոլեոն Բալինգին։

19-րդ դարի սկզբին Պրահայում հիմնադրվել էր ապագա գարեջրագործներ պատրաստելու առաջին մասնագիտական դպրոցը։ Այնուհետև՝ մոտ 50 տարի անց, լույս էր տեսել համապատասխան մասնագիտական ամսագիր։ Նշանակալի է նաև չեխական գարեջրագործության համար կարևոր մի ամսաթիվ՝ Պիլզենի գարեջրատան բացումը 1842 թվականին և հայտնի Պիլզենյան «Պրազդրոյ» գարեջրի թողարկումը։ Այն արտադրվում էր Էլբեի հովտից ստացված գարու, ժատեցյան գայլուկի և մաքուր աղբյուրի ջրի միջոցով։

20-րդ դարի սկզբին Չեխիայում արդեն կար մոտ 1000 գարեջրատուն։ Հետո դրանց թիվը նվազել է, և 1940 թվականին մնացել են միայն 341-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչնչացրել է դրանց մեծ մասը, բացի դա, հետագայում ևս՝ սոցիալիստական Չեխոսլովակիայում, իրավիճակը լավ չէր։ Այսօր Չեխիայում գործում է մոտ 200 գարեջրատուն, բայց շուկայի մոտավորապես կեսը պատկանում է օտարերկրյա գարեջրագործներին՝ SABMiller, Heineken և Starbev։ Հետևաբար, եթե ցանկանում եք համտեսել իսկական չեխական գարեջուր, ապա փնտրեք միկրոգարեջրատներ և ընտանեկան բիզնեսներ, որոնցից այժմ երկրում կա մոտ 80 միավոր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապանում այսօր ժամը 19։00-ի դրությամբ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Իսրայելը մեկ օրում կորցրել է ավելի քան 20 Merkava տանկ Տուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ում«Mercedes»-ը «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Մարտի 30-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ ՎարդևանյանՄակրոնը Պապիկյանին «Պատվո լեգեոն» շքանշան է շնորհել Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հետ ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԱվանեսյանը պնդում է՝ ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերը բարձրացել են 20, 40, 50 և 100 տոկոսով Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանԵՄ-ում մտադիր են գաղտնի պահել տվյալները նույնիսկ ԱՄՆ-ից․ աճում է անվստահությունը դաշնակիցների միջև Ուկրաինայի հարվածների նոր մարտավարությունը բացահայտվել է․ թիրախում՝ էներգետիկան և մետալուրգիան Միասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանըԵս ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԿյանքից հեռացել է ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Իրանում հայ համայնքն առաջին զոhն ունի Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզում Ասիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղում (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել ԱՄԷ-ին Իրանի հասցրած հարվածների զոհ է դարձել յոթ խաղաղ քաղաքացի FLYONE ARMENIA-ն հունիսի 12-ից կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Ալմաթի – Երևան երթուղով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԱդրբեջանում երկրաշարժ է եղել Իրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՏարածաշրջանում երկրաշարժ է եղելՄենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԻրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը ՀՀ–ում uպանված 23-ամյա չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային, հnւղարկավորեցին․ ո՞վ էր uպանել նրան Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՄեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ