Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին 200 տարվա ընթացքում բուրբոնը դարձել է իրապես ամերիկյան ազգային խմիչք: Այդ ըմպելիքը, որը ստացվում է եգիպտացորենի խյուսի թորումից, տարիների ընթացքում աղքատների խմիչքից վերածվել է բարդ ըմպելիքի, որն ունակ է բավարարել ալկոհոլային խմիչքների պահանջկոտ գիտակներին: Այսօր աշխարհում բուրբոնի ամենահին և ամենահայտնի ապրանքանիշերից մեկը Jim Beam բուրբոնն է:

Այդ խմիչքի պատմությունը սկսվել է 1788 թվականին, երբ ԱՄՆ Սահմանադրության ընդունումից հետո Ջեյքոբ Բիմը տեղափոխվեց Արևմուտք։ Նրա իրերի հետ սայլի մեջ նաև պղնձե թորման սարք կար, որի մասին նա երկար ժամանակ չէր հիշում։ Ջեյքոբը Արևմուտքում շատ հեռու չգնաց և բնակություն հաստատեց Կենտուկիում:

Այնտեղ նա ֆերմա և ջրաղաց ձեռք բերեց, որտեղ հացահատիկ էր աղում այլ ֆերմերների համար և, որպես վճար, հացահատիկ էր վերցնում։ Որոշ ժամանակ անց Ջեյքոբը հայտնաբերեց, որ կուտակվել է հացահատիկի բավականին մեծ ավելցուկ։ Չկարողանալով այն վաճառել՝ նա գտավ դրա այլ կիրառություն. նա որոշեց դրանից վիսկի պատրաստել, ինչը գործնական լուծում էր, քանի որ վիսկին ժամանակի ընթացքում չի փչանում, այն հեշտ է տեղափոխվում և, որպես արժույթ, այն ժամանակ երբեմն գնահատվում էր ավելի բարձր, քան ազգային արժույթը: Սկզբից իր պղնձե թորման սարքի օգնությամբ Ջեյքոբ Բիմը սկսեց եգիպտացորենից, տարեկանից և գարու ածիկից վիսկի արտադրել։ 1795 թվականին նա վաճառքի հանեց իր բուրբոնը։

1820 թվականին Ջեյքոբը ձեռնարկության կառավարումը հանձնեց իր որդուն՝ Դեյվիդին։ Այն ժամանակահատվածում, երբ Դեյվիդ Բիմը ղեկավարում էր գործերը, Ամերիկան մեծապես փոխվել էր: Նախ՝ արդյունաբերական հեղափոխությունն էր հասել Միացյալ Նահանգներ: Երկրորդ հերթին՝ արևմուտքում հայտնաբերվել էին ոսկու հանքավայրեր, որոնք սկսել էին մեծ թվով մարդկանց գրավել այդ շրջաններ։ Եվ երրորդն այն էր, որ կառուցվել էր Էյրի ջրանցքը, որը հեշտացնում էր նավարկումը Միսիսիպիով: Այդ բոլոր գործոնները դրական ազդեցություն ունեցան Բիմ ընտանիքի բիզնեսի վրա:

1850-ական թվականներին Բիմ ընտանիքի գործարանը տեղափոխվեց հարևան այլ թաղամաս՝ ավելի մոտ երկաթգծին, ինչը նույնպես դրական ազդեցություն ունեցավ բիզնեսի զարգացման վրա։ Խմիչքը ստացել է իր ժամանակակից Ջիմ Բիմ անվանումն՝ ի պատիվ Ջեյմս Բիմի՝ Ջեյքոբ Բինի ծոռի։ Ջեյմսն սկսել էր արտադրությունը կառավարել 1894 թվականից և ղեկավարել ընտանեկան բիզնեսը հաջորդ հիսուն և ավել տարիների ընթացքում:

Ընկերությունը ծաղկում էր ապրում մինչև 1919 թվականին ԱՄՆ-ում ալկոհոլի արգելքի ներդրումը: Այդ հանգամանքը ստիպել էր Ջեյմս Բիմին վաճառել իր գործարանը և Ֆլորիդայում նարինջ աճեցնել։ 1933 թվականին արգելքը չեղյալ հայտարարվեց, և Ջեյմս Բիմը 70 տարեկան հասակում որոշեց վերակենդանացնել ալկոհոլի արտադրությունը։ Մեկ տարի անց հիմնադրվեց The James B. Beam Distilling ընկերությունը, որը Ջեյմս Բիմը ղեկավարեց ևս 11 տարի։ Նա մահացել է 1947 թվականին 83 տարեկան հասակում։ Մահից մեկ տարի առաջ նա իր գործերը փոխանցել էր որդուն՝ Ջերեմի Բիմին։ Հետագա տասնամյակներում Jim Beam բուրբոնի ժողովրդականությունը միայն աճել է, և 200 տարուց ավելի կյանք ապրած Jim Beam-ն այսօր ամենավաճառվող բուրբոնն է աշխարհում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԻրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը ՀՀ–ում uպանված 23-ամյա չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային, հnւղարկավորեցին․ ո՞վ էր uպանել նրան Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՄեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ Քոչարյան 24-ամյա տղան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ զինվորականներին թունավորելու փորձի համարՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Bloomberg. Իրանի հակամարտությունը հանգեցնում է գնաճի կտրուկ աճի ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. գետերը վարարելու են2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Սիսական ջոկատի հրամանատար Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումներըՆարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականըՄուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանԳոռ Հակոբյանը խոսել է որդու բուժման մասինՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե ՀովհաննիսյանՀայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանԿիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. «Հրապարակ»Փաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Հանրապետությունում ձյուն է տեղում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ու՞մ կբերի ապրիլը փող և անսպասելի ֆինանսական հնարավորություն Զինվորի աղոթքԵս ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի․ Տոնի Կրոս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի Նվազագույն գնահատականով՝ ամերիկյան կողմը 600-800 զոհ ունի. Իրանի զինված ուժեր Միջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո Ռուբիո Հայհիդրոմետի տնօրենը գրում է