Երևան, 04.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քարանձավային գյուղից՝ համադամների սեղանին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չեդերն անգլիական պանիր է, որի յուղայնությունը կազմում է 35-45 %: Դրա անվանումը գալիս է Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում գտնվող Չեդար գյուղի՝ այդ պանրի բնօրինակ արտադրության վայրի անունից։ Այդ տեսակի պանիրներն այժմ արտադրվում են այդ տարածաշրջանից դուրս՝ աշխարհի մի շարք երկրներում: Չեդեր պանրի գույնը փղոսկրային կամ դեղնավուն է, երբեմն արտադրության ընթացքում այն ներկվում է բնական ներկանյութով՝ անատտով: Այն ունի ընկուզային և թեթևակի սուր ու թթու համ:

Չեդերն ամենահայտնի պանրի տեսակն է Մեծ Բրիտանիայում. այն կազմում է երկրի տարեկան 2 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ պանրի շուկայի 51 %-ը: Այն Միացյալ Նահանգներում երկրորդ ամենատարածված պանիրն է (մոցարելայից հետո). մեկ շնչի հաշվով տարեկան միջին սպառումը կազմում է 4,5 կգ (10 ֆունտ)։

«Չեդեր պանիր» տերմինը լայնորեն է կիրառվում, սակայն Եվրոպական միությունում այն պաշտպանված անվանում չունի։ Որպես «չեդեր» պիտակավորված պանիրների համն ու որակը կարող է շատ տարբեր լինել, ավելին՝ որոշ վերամշակված պանիրներ փաթեթավորվում են որպես «չեդեր», թեև քիչ նմանություններ ունեն: Բացի այդ, որոշ պանիրներ, որոնք համով և արտաքին տեսքով ավելի նման են Red Leicester-ին, երբեմն վաճառվում են որպես «կարմիր չեդեր»:

Ինչպես նշվեց, այդ պանիրը գալիս է Չեդար գյուղից: Չեդարի կիրճը, որը գտնվում է գյուղի ծայրամասում, ունի մի քանի քարանձավ, որոնք էլ ապահովում էին իդեալական խոնավություն և մշտական ջերմաստիճան պանրի հասունացման համար: Չեդերն սկսել են արտադրել առնվազն 12-րդ դարից, ինչի մասին ի մասնավորի վկայում է նաև թագավոր Հենրի II-ի անգլիական մագաղաթներում. 1170 թվականի համար արձանագրված է 10240 ֆունտ (4640 կգ) չեդեր գնելու մասին: Այդ գյուղում պանիր է գնել նաև Չարլզ I-ը (1600–1649 թթ.)։ Պանրի բաղադրատոմսը, հավանաբար, բերվել է Բրիտանիա հռոմեացիների կողմից Ֆրանսիայի Կանտալ շրջանից:

19-րդ դարում Սոմերսեթի կաթնագործ Ջոզեֆ Հարդինգն է կենտրոնական դեր խաղացել Չեդեր պանրի արդիականացման և ստանդարտացման գործում: Իր տեխնիկական նորարարությունների, կաթնամթերքի հիգիենայի խթանման և պանրի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաների տարածման համար նրան կոչել են «Չեդեր պանրի հայր»: Հարդինգը ներմուծել է նոր սարքավորումներ պանրի պատրաստման գործընթացի համար, ներառյալ՝ պտտվող մանրացուցիչը, ինչը զգալիորեն նվազեցրել է ձեռքի աշխատանքը: Հարդինգը նշել է, որ «չեդերը պատրաստվում է ոչ թե դաշտում, նկուղում կամ նույնիսկ կովի մեջ, այլ կաթի գործարանում»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և գրեթե մեկ տասնամյակ անց Բրիտանիայի կաթի մեծ մասն օգտագործվում էր մեկ տեսակի պանրի արտադրության համար, որը կոչվում էր «կառավարական չեդեր»՝ որպես պատերազմի տնտեսության և ռացիոնալացման մաս։ Դա գրեթե հանգեցրեց երկրում պանրի մնացած տեսակների ամբողջ արտադրության ոչնչացմանը: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Բրիտանիայում կար ավելի քան 3500 պանիր արտադրող, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 100ից էլ քիչ։

Ըստ USDA-ի հետազոտության, ներկայում չեդեր պանիրն ամենատարածված տեսակն է աշխարհում և ամենաուսումնասիրվածը գիտական հրապարակումներում:

Ուժեղ, չափազանց հասուն չեդերը, որը երբեմն կոչում են վինտաժային, պետք է հնեցվի 15 ամսով կամ ավելի: Պանիրը պահվում է մշտական ջերմաստիճանում, ինչը հաճախ պահանջում է հատուկ պայմաններ։ Ինչպես ամբողջ աշխարհում արտադրվող այլ պինդ պանիրների դեպքում, քարանձավներն են իդեալական պայմաններ ապահովում նման պանրի հասունացման համար: Անգամ հիմա են չեդերը հասունացնում Wookey Hole-ի և Cheddar Gorge-ի քարանձավներում: Բացի այդ, չեդերի որոշ տեսակներ ծխեցնում են:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թփերի հետևն էի, ոտքերին կրակեցի, որ Վալոդյա Գրիգորյանը չփախնի, շունչը զգում էի. Վալոդյա Գրիգորյանին սպանողը պատմում էԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ»Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Սահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԳոռ Հակոբյանը ի աջակցություն որդու սափրել է գլուխը Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ»Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»«Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն. նախագիծ. «Փաստ»Ողբերգական դեպք, Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում 2 երիտաuարդ տղաներ են ջրաhեղձ եղել, մեկին գտել ենԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»Աշխարհի գավաթ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակիչում է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՌուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ. դեսպան Ռոնալդուի եւ Մանեի դուբլերը նպաստեցին «Ալ Նասրի» հաղթանակին (տեսանյութ) Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կnրծանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա. Թրամփ Ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտակայքում Իրանի կամուրջն ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է, բայց ամբողջությամբ չի ավերվել Կվերակառուցվի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան, 2-ը կմիավորվենԱպրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացըԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է․ Fars Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 4-ից 8-ը Մեկնում ենք մեդալների համար. Ծանրամարտի հավաքականների մարզիչների սպասելիքները Եվրոպայի առաջնությունից առաջ Խոշոր ավտովթար Երևանում YouTube-ը ջնջել է բելառուսական «БелТА» լրատվական գործակալության, СТВ և ОНТ հեռուստաալիքների էջերը ՀՖՖ-ն հաստատել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղերի օրերն ու ժամերը Պատերազմը խլել է ոչ միայն կյանքեր, այլ նաև մշակույթ․ Թեհրանի երաժշտական դպրոցը վերածվել է փլատակների ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Հրադադար հաստատելու փորձերը փակուղի են մտել. The Wall Street Journal Թբիլիսյան խճուղում բախվել են «Volkswagen»-ն ու «Toyota»-ն․ կան վիրավորներ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ նորածին է մահացել Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԻրանում կործանված ամերիկյան կործանիչի օդաչուներից մեկը փրկվել է «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռացվել է առաջիկա երկու հանդիպումներից «Ռեալի» մասին հայտարարությունից հետո Պարզվել է՝ Չարենցավանում ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափՄենք ոչնչացրել ենք Իրանի պողպատի արտադրության հզորության 70%-ը. Նեթանյահու Արբելոա. Լա Լիգայում ունենք 9 եզրափակիչ Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը Հայաստանում կսահամանփակվի՞ մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբ