Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԱՊՐԻԼԻ). Բացվել է Երևանի Երիտասարդական պալատը, ոստիկանությունը բռնություն է կիրառել կանանց նկատմամբ. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի համաշխարհային օր, Առողջության համաշխարհային օր, Հայաստան՝ Մայրության և գեղեցկության օր, Մոզամբիկ՝ Կանանց օր, Ռուանդա՝ Ցեղասպանության հիշատակի օր, Ռուսաստան՝ Զոհված ստորջրյա նավաստիների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- Շուշիում հիմնվել է Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

1858 –ծնվել է գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1915- սկսվել են Վանի ինքնապաշտպանական մարտերը. երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվել, վանեցիները հաջողությամբ հետ են մղել թուրքերի գրոհները և ոչնչացրել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։

1922- Մոսկվայում հիմնվել է Հայ արվեստի տունը:

1937 –ծնվել է հայ ռեժիսոր, դերասան Վարուժան Խտշյանը։

1979- բացվել է Երևանի Երիտասարդական պալատը: 1995 –վախճանվել է դերասանուհի Լենա Փաշինյանը։

2006-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:

2013-Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել է Վահրամաբերդ գյուղի երկու երեխա։

2015-«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլ յանը և «Հիմնադիր խորհրդարանի» ևս 4 անդամ ձերբակալվել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

2016-Ապրիլ յան պատերազմից հետո առաջին անգամ գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևել յան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն, բայց տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել։

2019- «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայել յանը:

2020- Արցախում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը:

2021- Մայրության և գեղեցկության տոնի առթիվ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան կառավարության շենքի մոտ ավարտվել է բռնություններով, կոշտ ուժի կիրառմամբ. ոստիկանները մի խումբ կանանց են բերման ենթարկել։

ԱՇԽԱՐՀ

1498 -վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդ Վալուան:

1506 -ծնվել է իսպանացի կաթոլիկ սուրբ, Ճապոնիայի և Հնդկաստանի քարոզիչ Ֆրանցիսկո Խավիերը։

1614 –վախճանվել է հույն նկարիչ Էլ Գրեկոն։

1652 - հոլանդացի ճանապարհորդ Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնել է Քեյփթաուն բնակավայրը։

1738 -Հռոմի պապ Կլիմենտ 12-րդը հատուկ բուլլայով մեղադրել է մասոններին՝ երկերեսանիության, ցուցամոլության, հերետիկոսության և այլանդակությունների մեջ, մեղքերի շարքում հատուկ նշվել է նրանց գործունեության խորհրդավորությունը և գաղտնիությունը։

1762 -վախճանվել է իտալացի հանրահայտ ջութակագործ Պիետրո Գվարներին։

1770 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Ուիլ յամ Վորդսվորթը։

1772 –ծնվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն։

1795 - Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը սահմանել է մետրը և կիլոգրամը՝ որպես չափման միավոր։

1823 -վախճանվել է ֆրանսիացի գիտնական և գյուտարար Ժակ Ալեքսանդր Շարլը՝ օդապարիկի հայտնագործողը։

1827 -անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը սկսել է վաճառել իր ստեղծած ծծմբե լուցկիները։

1836 -վախճանվել է անգլիացի գրող, լրագրող և փիլիսոփա Ուիլ յամ Գոդվինը՝ ուտիլիտարիզմի և անարխիզմի հիմնադիրը։

1926 -բրիտանուհի Վիոլետտա Գիբսոնը սպանության նպատակով կրակել է Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի վրա, սակայն արձակած գնդակը միայն մասնակի վնասել է Մուսոլինիի քիթը։

1927 - ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրել է աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք)՝ փոխանցելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի նախագահ։

1939 - ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան («Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա» և այլն)։

1939- ֆաշիստական Իտալիան հարձակվել է Ալբանիայի վրա։

1945 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները խորտակել են ճապոնական «Յամատո» ֆլագմանը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 3000 մարդ։

1946-ԽՍՀՄ-ի կազմում կազմավորվել է Քյոնինգսբերգի՝ ներկայիս Կալինինգրադի մարզը։

1947 –վախճանվել է ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը։

1954 - ծնվել է հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր Ջեքի Չանը։

1957 -Նյու Յորքի վերջին տրոլեյբուսն իրականացրել է իր վերջին երթուղին։

1969 -հրապարակվել է RFC-1-ը, այդ օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։

1989 -Նորվեգական ծովում խորտակվել է խորհրդային «Կոմսոմոլեց» ատոմային սուզանավը։

1994 -սկսվել է ցեղասպանությունը Ռուանդայում. ընդհանուր հաշվով 100 օրվա ընթացքում սպանվել է մոտ 937 000 մարդ։

2003- Ամերիկա–իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան բանակը գրավել է Բաղդադը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ին Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները Մարտինեսը վնասվածք է ստացել. հայտնի է ապաքինման ժամկետը Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուՌուսաստանում կոմունալ ոլորտի վիճակը մոտ է կրիտիկականին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանԻրանում ավելի քան 125,000 քաղաքացիական օբյեկտ վնաuվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը՝ Իսլամաբադում․ Շարիֆ Ուկրաինան հայտարարել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել «Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Ռեալի» մեկնարկային կազմը Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանԱշտարակում բախվել են «Nissan Altima»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «Opel Zafira»-ն և «Ford Transit»-ը Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է․ միացված են արհեստական շնչառական ապարատին Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԲուդանովը զգուշացրել է Ուկրաինայի համար հնարավոր աղետի մասին Հայաստանում շեշտակի ավելացել է ազատազրկման դատապարտված անձանց թիվը Թրամփը կրկին սպառնացել է Իրանին «Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan Rogue»-ը և «Chevrolet»-ը․ կա 4 վիրավոր Երեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը հավաստիացրել է, որ Պարսից ծոցի ուղղությամբ հրթիռներ չի արձակել Մենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինՀՊԼ. «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին՝ կրկին բարձրանալով առաջին հորիզոնական Ապրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանԻսրայելի դեմ քաղաքական պшտերազմ մղող երկրները ստիպված կլինեն վճարել․ Նեթանյահու «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերիՖրանսիան գործընկերների հետ քննարկում է Հորմուզի նեղուցում առաքելությունը Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանԻրանը հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ-ը պետք է երկու պայման կատարի Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդшխության դեպքեր Ադրբեջանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին. անվտանգության 8 աշխատակիցներ են զոհվել Հայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանԲիզնեսի աճի նոր հնարավորություններ չնաշխարհիկ Լոռիում՝ Ամիօ բանկի աջակցությամբ Ռուսաստանի ռազմական դատարանը պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել է 19 տարվա ազատազրկման