Երևան, 13.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղձագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ՝ հողագործական փոցխը, որի վրա պարբերաբար կանգնում է: Տվյալ դեպքում փոցխը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում՝ քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ:

Մոտ մեկ տարի առաջ նախաձեռնելով ամենաիսկական արշավանք Հայ առաքելական եկեղեցու դեմ, զանգվածային ռեպրեսիաների ենթարկելով ազգային Եկեղեցու տասնյակ արժանավոր հոգևորականների, վիրավորելով միլիոնավոր հայ մարդկանց կրոնական զգացմունքները՝ Փաշինյանը, միևնույնն է, պարտվեց այդ պայքարում: Ավելին, ինչինչ խարդավանքների ու ճնշումների հետևանքով նրա կողմն անցած տիրադավ մի քանի եպիսկոպոսներն էլ ենթարկվեցին հանրային պարսավանքի ու խայտառակ եղան:

Ու հիմա, Եկեղեցու դեմ պայքարում տապալվելով, Փաշինյանը որոշել է նորից կանգնել այդ «փոցխին»: Մասնավորապես, իր ՔՊ-ի նախընտրական ծրագրում ինչ-որ չարեփոխումներ է նախատեսել Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ:

Մայր Աթոռի վրդովված արձագանքը, բնականաբար, չուշացավ: Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտեց այդ դրսևորումը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ դրույթները մերժելի են, դրանք Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում են։

«Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում է ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,-հայտարարեց Մայր Աթոռը:

Այս ամենի հետ կապված մեկ այլ նրբերանգ էլ կա: Փաշինյանի ու Հայ առաքելական եկեղեցին ատող նրա քպական նեղ շրջանակի հիմնական թեզերից մեկն էլ այն էր, թե հոգևորականները միջամտում են քաղաքական գործընթացների (թեպետ դա հոգևորականներին արգելված չէ, առհասարակ): Բայց հիմա ստացվում է, որ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթներն իրենց ծրագրի մեջ ընդգրկելով՝ Փաշինյանը ինքն է ուղիղ կերպով հոգևորականներին ու ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին ներքաշում քաղաքական դաշտ:

Ընդհանրապես, Փաշինյանի այդ քայլը՝ Եկեղեցուն իր հայտարարած պատերազմը ՔՊ-ի ծրագրի մեջ մտցնելն ավելին է, քան պարզապես փոցխին կանգնելը: Դա նշանակում է ամբողջ հոգևոր դասին, հավատացյալ բոլոր հայերին լրացուցիչ անգամ տրամադրել սեփական անձի ու այդ անձի գլխավորած խմբակի դեմ: Ընտրությունից 1,5 ամիս առաջ: Դե-դե...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաշխարհային պատերազմների նոր դարաշրջան է սկսվել. The New York Times «Զենիթն» ու «Կրասնոդարը» հաղթողին չպարզեցին 10 երկրից միայն 3-ն է գումար հատկացրել Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդին. ReutersԱրդյո՞ք շոկոլադն օգտակար է. ի՞նչ է ասում գիտությունը Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի բնակչության թիվը 25 տարում Ապրիլի 13-19-ն ընկած շաբաթվա աստղագուշակը. ի՞նչ սպասել և ինչի՞ պատրաստվել Սպասվում են տեղումներ ձյան տեսքովՀորմուզի նեղուցը մեր ձեռքում է. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Կազմվել է աշխարհի խոշորագույն ռազմաօդային ուժերի վարկանիշը. ո՞ր տեղում է ՀայաստանըԻմ բոլոր մենահամերգներին առաջին շարքում ազատ եմ թողել մայրիկիս տեղը. Տաթև Ասատրյանը բեմում հուզվեցՆեթանյահուն այցելել է Իսրայելի օկուպացրած լիբանանյան տարածք Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ Կարապետյան«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Չելսիից»Հոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԵվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանին մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծման արտոնություն է տրամադրելԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանԲելլա Հադիդը գայթակղիչ ֆոտոսեսիա է կազմակերպել իր նոր օծանելիքի թողարկման համարՆավերի ցանկացած մոտեցում Հորմուզի նեղուցին կդիտարկվի որպես հրադադարի խախտում և կարժանանա կոշտ պատասխանի․ ԻՀՊԿ6 հիմնական հարց, որոնք վիճելի են ԱՄՆ-Իրան բանակցություններում․ Axios Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին. Արցախի թեմԻրանը պատրաստ է արդար գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան Փոփոխության երթըԹրամփը սպառնացել է Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանել Իրանն ամբողջությամբ վերահսկում է նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Երասխի ճանապարհին «Hyundai Tucson»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ վիրավnրները ամուսիններ ենՔրքումի և կոճապղպեղի մզվածքները նպաստում են ոսկրային իմպլանտների սերտաճմանըԻրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և կտա մեզ ամեն ինչ․ Թրամփ Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավnրից մեկն անչափահաս է ԱՄՆ զինվшծ ուժերը, հարմար պահին, կnչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից. ԹրամփԿայա Կալլասը սովորել է խորհրդային վատ դպրոցում, այն ժամանակ էլ վատ դպրոցներ կային․ Պեսկով75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԽորհրդային ավանդները վերադարձնելու համար կառավարությունը պետք է ունենա դրանց ընդհանուր քանակի մասին կոնսոլիդացված ինֆորմացիա․ ՓաշինյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սաուդյան Արաբիան վերականգնել է Իրանի ավերած կարևորագույն նավթամուղը Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե վաճառքից հետո որոշակի ծավալներ մնան այլընտրանքային շուկաների համար․ Պեսկով15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Լամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Երեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանՀորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանըԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 4 վիրավորՀողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել էԿրեմլ. Ռուսաստանը միշտ վախեցրել է եվրոպացիներին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին