Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ջինսերը գրավել են ամբողջ աշխարհի մարդկանց սրտերն ու զգեստապահարանները: Դե, նաև գրպանները: Իսկ ջինս գնելիս կամ կրելիս երբևէ մտածե՞լ եք՝ ինչի համար է հետևի մասում կարված կաշվե պիտակը: Չնայած այն հանգամանքին, որ ջինսերի ապրանքանիշը, ոճը, չափը կամ գույնը կարող են տարբեր լինել, բայց գոտու կամ հետևի գրպանի վրա գրեթե միշտ կարված կաշվե կամ թղթե պիտակ է լինում:

Ինչո՞ւ է այդպես:

Սովորաբար այս կաշվե (ներկայում՝ ժակրոնե) ուղղանկյուն կամ քառակուսի պիտակը կարվում է բոլոր ապրանքանիշերի ջինսերի հետևի հատվածում: Արևմուտքում այն սովորաբար կոչվում է ժակրոն՝ ի պատիվ հենց այն նյութի, որից այն ամենից հաճախ լինում է։ «Ժակրոնը» կամ, ինչպես այն նաև կոչվում է, «վեգանական կաշին», բաղկացած է գրեթե 95 % ցել յուլոզից: Իսկ այդ նյութի կոշտության ողջ գաղտնիքը լատեքսի փոքր պարունակությունն է, որն այն դարձնում է ոչ միայն անջրանցիկ, այլ նաև աներևակայելի դիմացկուն և ամուր:

Ավանդաբար, այդ պիտակը ցույց է տալիս արտադրանքի բրենդային անվանումը, գործվածքի խտությունը, ինչպես նաև այլ տեղեկատվություն:

Ի սկզբանե՝ 100 տարի առաջ, Levi's ընկերությունն էր պատրաստել ջինսի այդ պիտակը ոչ թե ժակրոնից, այլ սովորական բնական կաշվից, և նրանք դա արել էին մի պատճառով... Հայտնի Levi's-ը այդ պիտակում բառերի փոխարեն օգտագործել էր սիմվոլներ, տեսողականորեն ցույց էր տրվել արտադրանքի ամրությունը, երբ երկու ձի ապարդյուն փորձում են պատռել ջինսը: Levi's ընկերությունը 1873 թվականին է ներկայացրել իր ջինսե կոմբինեզոնի հետևի մասում կարված կաշվե պիտակի նորաձևությունը շատ պարզ պատճառով՝ անբարեխիղճ կեղծ արտադրողների պատճառով, որոնք հաճախ շուկաները հեղեղում էին բյուջետային «կեղծ» Levi's ջինսերով: Levi's-ը հաշվարկել էր կեղծ շուկայի կորուստները և որոշել արտադրել հատուկ պիտակ, որը ամուր ամրացված է ջինսերի հետևի մասում: Այդ պիտակը պատրաստված էր բնական կաշվից, ինչպես նաև ուներ հատուկ ապրանքանիշ:

Բայց չէ՞ որ կեղծ արտադրողները ևս կարող էին կեղծել այդ կաշվե պիտակը: Բայց հարցն է, որ եթե հիմա դա դժվար չէ, ապա 1880-ականների վերջին իսկական կաշին բավականին թանկ ապրանք էր արդյունաբերական ծավալներով ընդհատակյա հագուստ պատճենելու համար: Բացի դա, Levi's-ի արտոնագրած ապրանքանիշը դրոշմված էր կաշվի վրա, և խաբեբաները երկար ժամանակ չէին կարողանում կրկնօրինակել այդ եզակի լոգոն դրոշման գործարանային բարդ գործընթացի պատճառով, որը պահանջում էր հատուկ գործիքներ:

Հետևաբար, հենց հետևի կաշվե պիտակի շնորհիվ գնորդները կարող էին անմիջապես որոշել՝ արդյո՞ք Levi's ջինսերը օրիգինալ են: Եվ եթե ի սկզբանե այդ պիտակները կարվում էին կեղծիքների դեմ պայքարելու համար, ապա այսօր դրանք տեղեկատվական և մարքեթինգային հնարք են: Դրանք շարունակում են ակտիվորեն կարվել ջինսերի վրա՝ պահպանելու ծանոթ, դարավոր դիզայնը: Այսօր ժակրոնը իրականում պարզ պիտակ է, որի վրա նշված է բրենդը, երբեմն հագուստի խնամքի կանոնները, կազմը, գործվածքի խտությունը և այլն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ծնողները 4 երեխաներին փակի տակ պահելով սովամահ են արելԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Տղամարդը սպանել է իր ընկերուհու վեցամյա որդունԵրևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը»