Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական հասարակարգերում ընտրությունների լեգիտիմությունը սոսկ քվեարկության օրվա տեխնիկական արձանագրությունը չէ։ Այն մի ողջ շղթա է, որը խարսխված է երեք հիմնարար սկզբունքի վրա՝ մրցակիցների համար հավասար պայմանների ապահովում, հանրային ազատ ու անկաշկանդ խոսույթի առկայություն և քվեարկության արդյունքների անձեռնմխելիություն։ Երբ այս շղթայի օղակները սկսում են կանխամտածված կերպով խարխլվել հենց առաջին իսկ օրվանից, ապա վերջնարդյունքը չի կարող արտահայտել ժողովրդի իրական կամքը։ Գործընթացի համակարգված դիտարկումը ցույց է տալիս, թե ինչպես նախընտրական փուլից առաջ խաղի կանոնների կամայական փոփոխությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, հանրությանը պարտադրված գոյաբանական վախերը, երկակի ստանդարտների վրա հիմնված իրավական ու վարչական ճնշումները և, ի վերջո, հետընտրական մանիպուլ յացիաները հանգեցրին ընտրությունների լեգիտիմության լիակատար փլուզման։

Այս ամբողջ գործընթացի քաղաքական ու իրավական խոտորումները մեկնարկեցին ընտրություններից դեռևս կարճ ժամանակ առաջ, երբ իշխանության կողմից իրականացվեց խաղի կանոնների կտրուկ ու միակողմանի փոփոխություն։ Չնայած գործող օրենսդրությունը լիարժեքորեն թույլ էր տալիս կոնկրետ անձի անունով քաղաքական դաշինքների ձևավորումն ու մասնակցությունը, ընտրական շեմին կանգնած ընդդիմադիր ուժերին պարզապես արգելվեց հանդես գալ այդ ձևաչափով

Այս քայլն ուներ հստակ քաղաքական նպատակ՝ կոտրել ընդդիմության կազմակերպչական ու բրենդային առավելությունները և մեկնարկային փուլում արդեն խաթարել հավասար մրցակցության սկզբունքը։

Հենց այս կամայական արգելքին հաջորդեց իրավական իսկական վակխանալիան, որն ուղղվեց ընդդիմադիր շտաբների և կառույցների դեմ։ Այս իրավական ճնշումների աննախադեպ մասշտաբը դրսևորվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրինակով. կուսակցության ամենաակտիվ անդամներից շուրջ 700 հոգի՝ շտաբի պետեր, տարածքային և մարզային պատասխանատուներ, հայտնվեցին քրեական հետապնդումների, կալանքի կամ տնային կալանքի տակ։ Սա ուղղակի կոտրեց կուսակցության կազմակերպչական ողնաշարը՝ պարալիզացնելով ողջ քարոզչական և կազմակերպչական աշխատանքները։

Իրավական ճնշումների այս նույն շղթայի մեջ իշխանությունը կիրառեց հաջորդ համակարգված հարվածը՝ թիրախավորելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնապես ձևակերպված աշխատակիցների գործունեությունը։ Թեև կուսակցության անձնակազմն ու ակտիվիստները ձևակերպված էին օրենքի տառին համապատասխան, նրանց ամենօրյա աշխատանքային պարտականությունների համար վճարվող օրինական աշխատավարձերը իրավապահ մարմինների կողմից կանխամտածված կերպով սկսեցին որակվել ու հանրությանը ներկայացվել որպես «ընտրակաշառք»։ Օրինական ֆինանսական հարաբերությունների այսպիսի արհեստական ու աբսուրդային տրանսֆորմացիան հիմք դարձավ կուսակցության անդամների դեմ իրականացվող համատարած բռնաճնշումների, զանգվածային խուզարկությունների և անհիմն կալանավորումների համար՝ նպատակ ունենալով ամբողջությամբ կաթվածահար անել քաղաքական ուժի ֆինանսատնտեսական և կազմակերպչական կենսագործունեությունը։

Քաղաքական հալածանքների և ուղղորդված արդարադատության ամենացայտուն օրինակը դարձավ վարչապետի ուղիղ հրահանգով ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարի թիրախավորումը։ Երկրի ղեկավարն անձամբ ամբիոնից հնչեցրեց մեղադրանքներ վերջինիս գործունեության վերաբերյալ՝ ուղղակիորեն կապելով այն «պետական դավաճանության» ծանրագույն հոդվածի հետ։ Այս հրապարակային քաղաքական դատավճռից անմիջապես հետո իրավապահ ողջ համակարգը շտապեց «իրավական կոստյում» հագցնել քաղաքական պատվերին, ինչի արդյունքում ընդդիմադիր գործիչը շինծու հիմքերով կալանավորվեց։ Ընդդիմության նկատմամբ այս ռեպրեսիվ տրամաբանությունը շարունակվեց նաև հետընտրական փուլում, երբ իրավապահները խուզարկություններ սկսեցին Անդրանիկ Թևանյանի համախոհ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի բնակարանում (ով Թևանյանի հետ միասին դեռ ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը)՝ ցույց տալով, որ իշխանությունը նպատակ ունի երկարաձգել տեռորի շղթան և ճնշել ցանկացած այլախոհություն։

Այս իրավական տեռորին զուգահեռ՝ հանրային տիրույթ ներարկվեց թունավոր ու ագրեսիվ խոսույթ՝ հասարակությանը պարտադրելով «վախ վաճառելու» մարտավարությունը։ Նախընտրական առաջին իսկ օրերից հնչող պաշտոնական բառապաշարը, որը հագեցած էր մրցակիցներին «սատկացնելու», «նստացնելու», «կզզացնելու» կամ «ջախջախելու» բացահայտ սպառնալիքներով, հասարակության մեջ ձևավորեց հոգեբանական տեռորի իսկական մթնոլորտ։ Նման ատելության խոսքի պաշտոնականացումը կաշկանդեց ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը։ Ավելին, ցանկացած քաղաքացի, ով նախընտրական շրջանում համարձակվեց հրապարակային հանդիպումների ժամանակ բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ կամ բարձրացնել անհաճո հարցեր, անմիջապես ենթարկվեց դաժան թիրախավորման և հալածանքների։ Դրա վառ օրինակներից է մետրոյում արցախցի աղջկա դեպքը, որն իշխանական քարոզչամեքենայի կողմից լկտիաբար թիրախավորվեց։ Նույն տրամաբանությամբ, Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մասնակից բժշկուհին համակարգված թիրախավորվեց ինչպես իշխանության կողմնակիցների կողմից, այնպես էլ իր իսկ աշխատավայրում, ինչը ցույց տվեց, որ քաղաքական հայացքների համար մարդուն կարող են հալածել նաև մասնագիտական միջավայրում։ Իսկ Արթուր Օսիպյանի դեպքը ցույց տվեց համակարգի ողջ ռեպրեսիվ էությունը. հրապարակային բանավեճից հետո նրան պարզապես բանտ նետեցին, և 20 օրից ավելի տևած հացադուլից հետո, միայն քաղհասարակության ներկայացուցիչների երաշխավորությամբ, օրերս նա ազատ արձակվեց։ Նմանատիպ բազմաթիվ օրինակները հստակ ազդակ էին ողջ հանրությանը, ինչը չէր կարող ահաբեկման ու վախի համատարած մթնոլորտ չստեղծել նախընտրական Հայաստանում։

Այս ամենին գումարվեց այն ահաբեկող թեզը, թե սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում արդեն իսկ սեպտեմբերին երկրին սպասվում է աղետաբեր ու կործանարար պատերազմ։ Նման պնդումն ուղղակիորեն զրկեց հասարակությանը նորմալ, սթափ ու կշռադատված ընտրություն կատարելու հիմնարար իրավունքից։ Հանրության մի ստվար հատված, զուրկ լինելով խորքային քաղաքական-անալիտիկ կարողություններից, հայտնվեց ապատեղեկատվության և սարսափի ազդեցության տակ՝ քվեարկելով ոչ թե հանուն գաղափարների կամ զարգացման ծրագրերի, այլ ամբողջությամբ անվտանգային սպառնալիքներից ու պատերազմի արհեստականորեն ստեղծված ուրվականից խուսափելու տրամաբանությամբ։

Միևնույն ժամանակ, ընտրական գործընթացի անհավասարությունն ու ընտրովի արդարադատությունն ի հայտ եկան իրավապահ համակարգի գործելաոճում, որտեղ կիրառվեցին բացահայտ երկակի ստանդարտներ։ Քարոզարշավի ընթացքում ընդդիմության կողմից հանրայնացվեցին բազմաթիվ ծանրակշիռ փաստեր իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի զանգվածային կիրառման մասին՝ դպրոցների, մանկապարտեզների և համայնքային հիմնարկների աշխատողների ներգրավմամբ։ Սակայն իշխանական ճամբարում արձանագրված այս համակարգային խախտումների դեպքում իրավապահ համակարգը դրսևորեց լիակատար անգործություն, մինչդեռ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվեցին աղմկոտ, ցուցադրական ձերբակալություններ և «մասկի շոուներ»։

Այս ամբողջ գործընթացի տրամաբանական և ամենավտանգավոր հանգրվանը դարձավ ընտրական արդյունքների ամփոփման փուլը։ Ամենաաղմկահարույց զարգացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տեղամասային արդյունքների պաշտոնական վերահաշվարկից և անհրաժեշտ շտկումներից հետո ակնհայտ դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, այնուամենայնիվ, հաղթահարում է խորհրդարանական 4 տոկոսանոց անցողիկ շեմը։ Տեսնելով, որ մաթեմատիկական ու վարչական սովորական մանիպուլ յացիաներն այլևս արդյունք չեն տալիս, իշխանությունը դիմեց աննախադեպ ու բացահայտ «կացնային» քայլի։ Այն երկու ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր համեմատաբար բարձր և վճռորոշ քանակի քվեներ, ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն և ամբողջությամբ չեղյալ հայտարարվեցին։ Ձայների ընտրովի և կոպիտ ոչնչացման այս վերջին քայլով իշխանությունը փորձում է ընդդիմադիր ուժին դուրս մղել խորհրդարանից՝ ուղղակիորեն ապալեգիտիմացնելով ապագա խորհրդարանը և այն զրկելով հանրության իրական քվեների արտացոլումը լինելու հնարավորությունից։

Երբ քաղաքական համակարգը ձևավորվում է ոչ թե քաղաքացիների ազատ կամքի դրսևորմամբ, այլ խաղի կանոնների կամայական փոփոխությամբ, 700 ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումներով, օրինական աշխատավարձերը որպես ընտրակաշառք որակելով ու դրա հիման վրա համատարած տեռոր իրականացնելով, հանրային հանդիպումների ժամանակ այլախոհների ու բանավիճողների բացահայտ հալածանքներով, աշխատանքի վայրում ու համակարգված կերպով թիրախավորումներով, կալանավորումներով, հոգեբանական տեռորով, պատերազմի վախի ներարկմամբ, վարչական ռեսուրսի անպատիժ կիրառմամբ, երկրի ղեկավարի ուղիղ հրահանգներով ընդդիմադիրների կալանավորմամբ, երկակի ստանդարտների իրավակիրառ պրակտիկայով ու տեղամասային արդյունքների կոպիտ ու մեխանիկական չեղարկմամբ, այդպիսի ընտրությունները բացարձակապես զուրկ են լեգիտիմությունից. դրանք չեն կարող արտահայտել հանրության իրական տրամադրություններն ու ձայների իրական պատկերը։ Ստեղծված իրավիճակում, երբ խորհրդարանական կազմն արհեստականորեն սրբագրված է, միակ իրավական և քաղաքական ելքը սույն արդյունքների անվավեր ճանաչումն է և նոր, արդար, հավասար ու անկաշկանդ պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ժողովրդի իշխանությունը վերականգնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՕբամեյանգը մոտ ժամանակներս կդառնա «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվիՍտեփանավանում բшխվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրшվորԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինելուԿուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինՈւկրաինայի զինվшծ ուժերի հարվшծի հետևանքով զnհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներըՋուր հավաքեք. ջուր չի լինելուԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՆա Ֆրանսիայի վերջին հույսն է․ Իլոն Մասկը՝ Լը Պենի մասինՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-իցՖրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանիՆախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգԳյումրիում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներԱռեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվելԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճՍպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. ջերմաստիճանը կնվազիԳրանցվել է ծովի մակերվույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համարԵրևանում կանացկացվեն Գարեջրի օրերԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՍտորջրյա աղե հսկաները. Մեռյալ ծովի զարմանահրաշ կերտվածքներըԵս Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում՝ ժամանակն է, որ այս պшտերազմն ավարտվի․ ԹրամփԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Ջնջեմ»Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավորՈղբերգական դեպք՝ Երևանում. վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանըՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումԹել Ավիվը և Բեյրութը համաձայնության են եկելՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցում«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողինՍևանա լճում հեծանվանավակ է շրջվելՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկելԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ ԱՄՆ-ը ավարտել է Իրանի դեմ hարվածների նոր փուլը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է