Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լողափնյա վոլեյբոլը շատ սիրված և հայտնի խաղ է ամբողջ աշխարհում։ Ամեն տարի մեծ թվով մրցումներ են անցկացվում։ Իսկ ե՞րբ է առաջացել այդ սպորտաձևը:

Լողափնյա վոլեյբոլի մասին առաջին հիշատակումները հայտնվել են Հավայան կղզիներում անցյալ դարասկզբին։ Այդ ժամանակ սերֆինգիստները, սպասելով ալիքի, ավազի վրա վոլեյբոլ էին խաղում՝ ժամանակն անտեղի չվատնելու համար։ Բայց այն առավել տարածված էր Կալիֆորնիայում՝ Սանտա Մոնիկայի լողափերին։ Հենց այնտեղ էլ առաջին անգամ կառուցվեցին լողափնյա վոլեյբոլի դաշտեր։ Եվրոպայում այդ մասին իմացել են միայն 1927 թվականին, և դա՝ ֆրանսիացի նուդիստների շնորհիվ։ Նրանք վոլեյբոլ էին խաղում Փարիզի մոտ գտնվող Ֆրանկոնվիլ քաղաքում։ Հետո ժամանակի ընթացքում խաղը սկսեց տարածվել ամբողջ Եվրոպայում։ Բայց դա սիրողական վոլեյբոլ էր, իսկ առաջին պաշտոնական մրցումները կայացել են միայն 1947 թվականին Կալիֆորնիայում։ 1948 թվականին Լոս Անջելեսում անցկացվել է առաջին մրցույթը, որը ներառում էր մրցանակային ֆոնդ հաղթողների համար։ Մրցանակը եղել է մեկ արկղ... Pepsi: Խաղը սկսել է ձեռք բերել ժողովրդականություն, դա հետաքրքրել է հեռուստատեսությանը և հովանավորներին, ովքեր պատրաստ էին իրական գումարներ վճարել մրցույթի համար: Հետո սկսել են ձևավորվել վոլեյբոլային պրոֆեսիոնալ թիմեր, հայտնվել են հատուկ ֆեդերացիաներ, որոնք սկսել են մրցաշարեր կազմակերպել։ Այն ժամանակ միասնական կանոններ չկային։ Դրանք հայտնվել են միայն 1976 թվականին։

1987 թվականին տեղի է ունեցել աշխարհի առաջին ոչ պաշտոնական առաջնությունը, որտեղ հաղթել են ամերիկացիները։ 1992 թվականին լողափնյա վոլեյբոլը ներառվել է ամառային օլիմպիական խաղերի ծրագրում՝ որպես ցուցադրական մարզաձև, իսկ չորս տարի անց Ատլանտայի Օլիմպիական խաղերում այն արդեն պաշտոնական մարզաձև էր։

Աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունն անցկացվել է 1997 թվականին։

Լողափնյա վոլեյբոլը խաղում են 8-ից 16 մետր սահմաններով հատուկ դաշտում, ցանցի բարձրությունը մոտավորապես 2-2,5 մետր է: Խաղը ներառում է երկու թիմ՝ յուրաքանչյուրը՝ կազմված երկու խաղացողից: Յուրաքանչյուր յոթ միավորից հետո թիմերը փոխում են տեղերը կորտում։ Սա հավասարեցնում է շանսերը և առավելություններ չի տալիս թիմերից որևէ մեկին: Մեկ թիմի խաղացողները կարող են հերթով դիպչել գնդակին ոչ ավելի, քան երեք անգամ, այնուհետև նրանք պետք է գնդակը նետեն դեպի հակառակորդի կիսադաշտ: Մեկ խաղացողին արգելվում է դիպչել գնդակին երկու անգամից ավելի իր կիսադաշտում: Խաղը տևում է մինչև 21 միավոր յուրաքանչյուր խաղակեսում: Ոչ-ոքիի դեպքում կիրառվում է լրացուցիչ խաղ՝ մինչև 15 միավոր տևողությամբ։ Քանի որ լողափնյա վոլեյբոլի թիմը, ի տարբերություն սովորականի, ունի ընդամենը երկու խաղացող, այդ մարզաձևը թույլ չի տալիս խաղացողներին փոխարինել, բացի դա, եղանակային պայմանները կարող են տարբեր լինել: Գաղտնիք չէ, որ ավազի վրա խաղալը կրկնակի դժվար է, քան սովորական փակ խաղահրապարակում խաղալը, ուստի խաղացողը պետք է լավ ֆիզիկական պատրաստվածություն ունենա:

Եզրափակելով՝ կարելի է ասել, որ լողափնյա վոլեյբոլը, չնայած իր թվացյալ պարզությանը, բավականին բարդ մարզաձև է, որտեղ կարևոր է ոչ միայն յուրաքանչյուր խաղացողի անհատական պատրաստվածությունը, այլ նաև թիմային ոգին, համախմբվածությունը, խաղի ռիթմը բռնելը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունԻնչպես ի հայտ եկան ձեռքի ժամացույցներն, ու ինչպես դրանք դարձան «մոդայի տարր». «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈԻԼԻՍԻ). Գյումրիում շահագործման է հանձնվել 1000-ից ավելի նոր բնակարան. «Փաստ»Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»Օգոստոսի 3-ին քաղաքական նոր բախո՞ւմ․ Կաթողիկոսի մասնակցությունը հարցականի տակ էԻրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան «Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՈ՞ւմ վրա պետք է ընկնի ընտրական անորոշության բեռը․ սահմանադրաիրավական դիտարկումՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՍոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Իրանի հարավում պայթյուններ են որոտացել Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար նախատեսված գումարի, քան հակամшրտության ավարտի մասին․ Թրամփ Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Ռոմանո Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան