Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էրիկս իմ երրորդ բալիկն է, տան փոքրն էր։ Աշխույժ, չարաճճի, շարժուն երեխա է եղել։ Ժպիտով էր, ինչպես ասում են՝ աստղով, քաղցրարյուն, շփվող, դեռ փոքրուց բոլորի կողմից սիրված ու բոլորին գրավող, ընկերասեր, ընկերական մեծ շրջապատ ուներ: Չարաճճի էր, տատիկ-պապիկը սիրում էին Էրիկիս երես տալ»,-«Փաստի» հետ զրույցում ժպիտով որդու՝ Էրիկի մանկությունն է հիշում նրա մայրիկը՝ տիկին Մարինեն։

Էրիկը ծնվել է Երևանում: «Մանկապարտեզ հաճախել է Սանկտ Պետերբուրգում, այդ ընթացքում այնտեղ էինք ապրում։ Վերադարձանք Հայաստան։ Սովորել է նախ Երևանի թիվ 109 ռուսական, այնուհետև Գևորգ Չաուշի անվան 188 ավագ դպրոցներում։ Դպրոցին զուգահեռ տասը տարեկանից Էրիկը հաճախել է Ֆուրման Աբրահամյանի անվան ֆուտբոլի ակումբ։ «Շատ լավ էր սովորում, ընդունակ աշակերտ էր։ Դպրոցների ուսուցիչները, տնօրեններն ամեն անգամ ինձ տեսնելիս կամ գրելիս նշում են՝ Էրիկը յուրահատուկ էր, իր նմանը չկար։ Նա ամեն հարցում առաջատար էր։ Իր մասին բոլորը հպարտությամբ են հիշում, և՛ ուրախ, և՛ հուզված են իր մասին խոսում։ Բոլորն են հիշում թե՛ իր սովորելը, թե՛ ընկերասիրությունը։ Այնպիսի հումոր ուներ, որ կարող էր մեկ բառով ամբողջ դասարանին ուրախացնել, ծիծաղեցնել։ Հումորի յուրահատուկ զգացում ուներ։ Փոքրի հետ փոքրի նման էր շփվում, մեծի հետ՝ մեծի նման։ Երեխաներ կային, որոնք առողջական խնդիրներ ունեին, բոլորի հետ այնքան լավ էր շփվում, որ նրանք էլ ձգտում էին Էրիկիս հետ ընկերություն անել, սիրում էին, ուզում էին անընդհատ իր կողքին լինել: Նույն կերպ նաև տանն էր, շատ ջերմ էր բոլորի հետ։ Առանց «ջան» ասելու ոչ մի միտք չէր ձևակերպում։ Առավոտյան տանից դուրս գալիս, երեկոյան տուն վերադառնալիս պարտադիր պետք է համբուրեր ինձ, իսկ «մամ ջան»-ն անպակաս էր իրենից։ Լրիվ այլ ջերմություն ուներ»։

Դպրոցն ավարտելուց հետո Էրիկն առանց քննությունների ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան։ «Դա ավելի շատ իմ ցանկությունն էր։ Մեկ կիսամյակ համալսարան հաճախեց, իսկ հետո որոշեց՝ սովորել չի ուզում, կգնա աշխատելու»։

Էրիկի բանակ զորակոչվելը հետաձգվում է, 2018 թվականին նա մեկնում է Գերմանիա։ «Իմ հարազատներն այնտեղ էին։ Ասաց՝ գնամ, մի քիչ կաշխատեմ։ Անգամ մտածում էինք, որ այնտեղ կմնա, աշխատանք կգտնի, բայց վեց ամիս հետո վերադարձավ։ Չէր դիմանում։ Ամեն անգամ զանգելուց ասում էր՝ կարոտում եմ բոլորիդ, հեռախոսով բոլորիդ ցույց տուր, իմ փոխարեն իրար համբուրեք։ Եվ վերադարձավ. «Չեմ կարող մի քանի տարի այնտեղ մնալ, մինչև օրինական թուղթ ունենամ»։ Արդեն վերադառնալուց հետո ծանուցագիր ստացավ։ Իր բանակ մեկնելը երեք տարով հետաձգվեց։ Ֆուտբոլային խաղի ժամանակ վնասվածք էր ստացել, ծնկի հետ կապված խնդիր ուներ։ Դա չէր անցել նաև երեք տարի հետո, բայց նույն խնդրով ու բժշկական թղթերով իրեն զորակոչեցին բանակ։ Զարմացել էինք, որ իրեն ծանուցագիր եկավ, մինչև վերջին րոպեն հույս ունեինք, որ բժշկական թղթերն աչքի անցկացնելուց հետո իրեն չեն զորակոչի։ Բայց մեզ ասացին, որ սահմանափակումներով կծառայի, շատ չի վազի։ Եվ այդպես էլ իրեն բանակ տարան»։

Էրիկը ժամկետային ծառայության է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 26-ին։ Ծառայում էր Եղնիկների երրորդ գումարտակում։ Էրիկը մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Նրա վերջին զանգը սեպտեմբերի 26-ին էր։ «Այդ օրը լրանում էր իր ծառայության ուղիղ մեկ տարի երկու ամիսը։ Ասացի՝ բալես, մնաց ուղիղ տասն ամիս։ Արձագանքեց. «Մամա՛, մի ասա տասն ամիս, ասա՝ ինն ամիս 29 օր»։ Իր համար անգամ մեկ օրը նշանակություն ուներ։ Շատ էր կարոտում մեզ։ Սեպտեմբերի սկզբից ասում էր՝ բոլորին կարոտել եմ, նկարներ ուղարկի։ Աղջիկս արդեն երեխա ուներ, ուզում էր իրեն փոքրիկի նկարներն ուղարկենք։ Մեկ էլ կարող էր հարցնել. «Իսկ իմ մասին ի՞նչ գիտի, երբ գամ, կճանաչի՞»։ Իրեն պարտադիր նկարներ էի ուղարկում։ Հոկտեմբերի 6-ին թոռնիկիս ծնունդն էր։ Նա գաղտնի ամեն ինչ կազմակերպել էր։ Եղբորիցս գումար էր խնդրել, այստեղ ընկերուհու միջոցով ամեն ինչ կազմակերպել, որ նա մեզ բոլորիս սրճարանում հավաքի, մուլտհերոսներ հրավիրի, անակնկալ էր կազմակերպում։ Ընկերուհին պատմում է՝ շատ էր շտապում։ Ասում է՝ իրեն հանգստացնում էի, որ դեռ սեպտեմբերի սկիզբն է, կհասցնենք։ Բայց կարծես սիրտը մի բան վկայեր։ Ամեն ինչ կազմակերպել էր, անգամ նվեր գնել։ Իր դեպքից հետո միայն ընկերուհին ամեն ինչ պատմեց մեզ»։

Էրիկը զոհվել է սեպտեմբերի 29-ին թշնամու տանկից արձակված կրակից։ «350 հոգանոց գումարտակից երեք զոհ են ունեցել, առաջինն Էրիկս է եղել։ Ընկերն է պատմել։ Խրամատում մի կամավորի են տեսել, որ կարծես ընկած է եղել։ Հրամանատարը կանչել է Էրիկիս հետ եղած զինվորին, նա վազել է այդ կողմ, Էրիկին ասել է՝ հիմա կվերադառնամ, միասին դուրս կբերենք կամավորին։ Բայց Էրիկս չի համբերել։ Տեղից դուրս է եկել, գնացել կամավորին օգնելու, որ այդ փոսից հանի։ Տանկից արձակված կրակից վնասվել է իր գլխավոր զարկերակը։ Վնասվածքը պարանոցի շրջանում էր։ Ընկերներն ասում էին՝ վզի «защитник»-ը կապած չի եղել։ Գիշերը հանել է, առավոտյան չի հասցրել կապել։ Տղաներն ասում են՝ եթե դա կապած լիներ, իրեն ոչինչ չէր լինի։ Արնահոսելով՝ մի կերպ հասել է տղաների մոտ, նրանք մեքենա են կանչել, իրեն սարի գլխից իջեցրել են, բայց, ավաղ, չեն հասցրել...»։

Այս ամենն ընտանիքն իմացել է հոկտեմբերի 23-ին։ «Իրեն գտել ենք հոկտեմբերի 22-ին։ Մինչ դա կապ չկար։ Հրամանատարները, եկող-գնացողները, բոլորը մեզ սխալ ինֆորմացիա էին տալիս, ասում, որ այդտեղ զոհեր չկան, անգամ կռիվ չկա. «Տղաները բունկերներում են, հանգիստ եղեք, ուղղակի կապ չկա, պայթեցրել են, որ կապ չլինի, իրենց այդ կերպ չգտնեն»։ Այդպես խաբվելով՝ 25 օր սպասեցինք։ Մեծ տղաս այստեղից-այնտեղից լուրեր էր լսել, մասնավորապես, որ այնտեղ Էրիկ անունով տղա է զոհվել։ Սկզբում սկսել էր հիվանդանոցներում, իսկ հետո դիահերձարաններում փնտրել Էրիկիս։ Նա էր եղբորը գտել՝ առանց հագուստ, փաստաթուղթ, անուն։ Էրիկիս ավագ որդիս է ճանաչել»։

Պատերազմի օրերից ընտանիքը բազմաթիվ նկարներ և տեսանյութեր ունի։ «Նա իր հեռախոսով նկարել է, նույնիսկ մարտի պահին և՛ կրակել է, և՛ նկարել ու ձայնագրել ինքն իրեն։ Չգիտեմ, թե ինչ է մտքով անցել։ Ասում է՝ օր առաջին, օր երկրորդ, մենք դեռ ողջ ենք, վիճակն ահավոր է, բայց Եղնիկները չենք հանձնելու։ Նման տեսանյութեր կան։ Մեկ ուրիշում ծիծաղում է, հումորներ անում, փամփուշտ է ցույց տալիս՝ սա վերջին պատրոնս է»։

Ապրելու ուժի մասին։ «Գանձ, լույս կորցրեցինք։ Իրեն ճանաչողներն ասում են՝ ինչ լավ է, որ իր հետ շփվել ենք, ճանաչել։ Անընդհատ իր մասին են խոսում, պատմում, իր հումորներն ու բառերը կրկնում։ Էրիկս իր էությամբ լույս էր, ներս էր մտնում, իր հետ հումոր, ուրախություն և լույս էր բերում։ Մեր տան լույսը խավարեց։

Հիմա ապրում եմ և՛ իմ, և՛ Էրիկիս փոխարեն։ Շատերն են ասում՝ դու շատ ուժեղ ես, չգիտեմ, թե այդ ուժը որտեղից է գալիս։ Ես էլ եմ զարմանում, թե ինչպես եմ ապրում։ Ինձ թվում է՝ Էրիկս է ինձ ուժ տալիս։ Ինչ գործ նախաձեռնում եմ, մտածում եմ մի բանի մասին՝ նա ինձ հետ է։ Ծանր պահերին նա մի դուռ բացում է իմ առջև, ճանապարհս կանաչում է։ Անգամ վստահաբար չլինող բանը ստացվում է, այդ պահերին համոզվում եմ՝ սա Էրիկս արեց, նա ինձ օգնեց»։

Հ. Գ. - Էրիկ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՑանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Տղամարդը մոտոցիկլետի վթարից հետո կոմայի մեջ է ընկելԹուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Լաստանավարկության ժամանակ հոսանքը քշել-տարել է երեխայինԳերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Երախտագիտության մոռացված արժեքը․ ինչ է ցույց տալիս այսօրվա լռությունըԻշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունԻնչպես ի հայտ եկան ձեռքի ժամացույցներն, ու ինչպես դրանք դարձան «մոդայի տարր». «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈԻԼԻՍԻ). Գյումրիում շահագործման է հանձնվել 1000-ից ավելի նոր բնակարան. «Փաստ»Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»Օգոստոսի 3-ին քաղաքական նոր բախո՞ւմ․ Կաթողիկոսի մասնակցությունը հարցականի տակ էԻրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան «Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Նավթի գներն աճել են