Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լեգենդար Parker գրիչի պատմությունն սկսվել է 1880-ականներին: Այն ժամանակ աղքատ ուսուցիչ Ջորջ Պարկերը ինչ-որ կերպ լրացուցիչ գումար վաստակելու համար սկսել է թանաքով գրիչներ վաճառել ուսանողներին և գործընկերներին: Բայց դրանք անորակ են եղել, և գնորդները հաճախ են բողոքել դրանցից: Չնայած այն բանին, որ Պարկերը զբաղվում էր միայն գրիչների վաճառքով, սակայն ստիպված էր երբեմն նաև վերականգնել վնասված գրիչները: Շուտով նա հոգնել է դրանից և միտք հղացել ստեղծել իր սեփական բարձրորակ գրիչի մոդելը: Լավագույն արտադրանք հորինելու ցանկությունը, գրիչներ պատրաստելու ունակությունը, ինչպես նաև տաղանդն ու աշխատասիրությունն օգնել են Պարկերին սկսել իր բիզնեսը: Արդեն 1892 թվականի մարտի 8-ին հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նրա սեփական ընկերությունը՝ Parker Pen Company-ին: Ջորջը գրիչի իր առաջին արտոնագիրը ստացել է 1889 թվականին: 1894 թվականին թանաքով գրիչների արդյունաբերության մեջ հեղափոխություն է տեղի ունեցել, և արտոնագրվել է «Lucky Curve» գրիչը: Լուծվել է այդ տարիների գրիչների կարևորագույն խնդիրներից մեկը՝ դրանցից թանաքի արտահոսքը, որը փչացնում էր հագուստը և պայուսակները: «Lucky Curve» -ի ներդրմամբ ընկերության վաճառքները արագորեն աճել են: Այդպիսի հաջողությունը ուժ է տվել Ջորջ Պարկերին՝ գրիչների համար ավելի ու ավելի կատարյալ մեխանիզմներ հորինելու համար: Այդպես ծնվել է թանաքի լիցքավորման նորարարական մեթոդը, որի շնորհիվ գրիչը լիցքավորվում էր առանց ձեռքերը թանաքոտելու՝ մխոցային մեխանիզմի օգնությամբ: Կատարյալ գրիչ ստեղծելը եղել է Պարկերի հիմնական նպատակը, որին նա անընդհատ ձգտում էր հասնել: Նրա ստեղծագործական մտքի մեկ այլ մարմնավորում էր Safety Cap-ը՝ անվտանգության գլխադիրը: Հետագայում անհրաժեշտություն է առաջացել սեփական տարբերակիչ նշանը ստեղծել, որպեսզի Parker գրիչն առաջին հայացքից տարբերվի այլ գրիչներից: Այն հայտնվել է 1916 թվականին: Դա նետաձև ամրակն է, որն այժմ էլ նույնն է մնացել: Parker գրիչների պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել 1921 թվականին նորարարական Parker Duofoldի կամ BIG RED- ի թողարկմամբ: Դա «Պարկեր» ընկերության պատմության մեջ նոր մակարդակ է նշագծել: Գրիչի մարմինը ներկվել է կարմիր-նարնջագույնով, որն արտացոլել է այդ տարիների նորաձևության միտումները: Parker Duofold- ը դարձել է նորաձև իր, որը մարմնավորում է 20-րդ դարի սկզբի վերջին տեխնոլոգիական նվաճումները: BIG RED- ի արժեքը հասնում էր մինչև 7 դոլարի: Այդ գինն ավելի բարձր էր, քան մյուս գրիչներինը, բայց դա չի ազդել ժողովրդականության վրա, և պահանջարկը միայն աճել է: Բացի այդ, արտադրողը հատուկ շուկայավարման ռազմավարություն է գործածել և սկսել յուրաքանչյուր նման գրիչի համար տալ 25 տարվա երաշխիք: Դա նաև ծառայել է որպես ապրանքի լավ որակի ցուցիչ: Parker գրիչները հայտնի են եղել պետական պաշտոնյաների, բանկերի պաշտոնյաների, ինժեներների և գրողների շրջանում: Պարկերի զարգացումը կանգ չի առել, և 1931 թվականին որոշում է կայացվել արտադրել նոր ապրանք` Quink թանաք: Սա ընկերության կողմից ճիշտ քայլ էր, քանի որ գրիչների հեղինակությունն աճել էր, և կարելի էր մտածել թանաքի որակը բարելավելու մասին: Իր բնութագրերով Quink- ը շահեկանորեն տարբերվել է այլ թանաքներից՝ արագ է չորանում, արագ և հեշտությամբ էլ մաքրվում է մատներից և հագուստից:

Parker Pen ընկերությունն ունի մեծ թվով գրիչների մոդելներ, որոնք իսկապես լեգենդար են դարձել: Parker 51-ը թողարկվել է 1941 թվականին և հնարավորություն էր տալիս անգամ ինքնաթիռով թռչելիս գրել: Բայց դա չէ նրա անհավատալի համբավի հիմնական պատճառը, այլ այն, որ այն Դուայթ Էյզենհաուերի ձեռքին էր, երբ նա ստորագրել է գերմանացիների կապիտուլ յացիան 1945 թվականին: Նույն գրիչով գեներալ ՄակԱրթուրը ստորագրել է Ճապոնիայի կապիտուլ յացիան: Parker գրիչներից ամենավաճառվողը եղել է Parker 45-ը, որը հայտնվել է 1960 թվականին: Միայն առաջին քսան տարում վաճառվել էր դրա ավելի քան 75 միլիոն օրինակ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդ