Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru–ն գրում է, որ օրերս տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Այն հեռու է եղել ջերմ, առավել ևս՝ բարեկամական լինելուց։ Ընդդիմությունն ամեն ինչ արել է ընդգծելու «հաղթող» Փաշինյանի փաստացի ապալեգիտիմությունը։ Անգամ «հաղթողներն» են խախտել կարևոր ավանդույթը՝ առաջին նիստին չհրավիրելով Հայ եկեղեցու առաջնորդին։

Ապալեգիտիմություն ասելով՝ պետք նկատի ունենալ այն փաստը, որ Փաշինյանի քաղաքական թիմը ընտրարշավի ընթացքում օգտագործել է գործիքների լայն շրջանակ հասարակական կարծիքը մանիպուլ յացիայի ենթարկելու և ընդդիմությանը բացահայտ հետապնդելու համար։ Ընդ որում, նրանք դա արել են հնարավորինս կոպտորեն և անփույթ, նույն կերպ, ինչպես փորձում են կառավարել տնտեսությունը և կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսից ի վեր Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի ներմուծման վրա։ Ռուսաստանում շատերը կասկածանքով էին վերաբերվում դրանց արդյունավետությանը, և ինչպես փորձը ցույց տվեց, դրանք չկանխեցին եվրոպամետ ուժերի հաղթանակը Հայաստանում: Իսկ այն, թե արդյո՞ք դրանք արդյունավետ կլինեն ապագայում, դեռ պարզ չէ։ Իդեալական առումով դա պետք է արվեր շատ ավելի վաղ՝ գոնե ձմռանը, ավելին՝ դեռ անցյալ ամռանը: Բայց եղավ այն, ինչ եղավ:

Ինչպես երևում է, աշխատեց հին խորհրդային մոտեցումը: Կա մի այսպիսի «ասույթ». եթե քաղաքական ղեկավարը չի կարողանում դադարեցնել ալկոհոլի չարաշահումը, ապա ինքը պետք է ստանձնի առաջնորդի դերը՝ դրան քաղաքական բնույթ հաղորդելու համար։ Ռուս-հայկական հարաբերությունների դեպքում դա նշանակում է, որ պետք է աշխատել նրանց հետ, ովքեր կան: Այսինքն, պետք է ստեղծել մանևրելու տարածք Հայաստանի ներկայիս արևմտամետ ղեկավարության համար, որի արդյունքում տեղ չի մնա Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Եվ այստեղ չկա որևէ դիկտատուրա, ազատությունների խեղդում կամ այլ լիբերալ սարսափ պատմություններ: Ամեն ինչ չափազանց ազնիվ և պրագմատիկ է: Ամեն ինչ համապատասխանում է ժամանակակից միջազգային հարաբերությունների լավագույն ավանդույթներին: Ռուսաստանի նկատմամբ հարևան պետության կողմից թշնամանքը պետք է լինի ոչ ցանկալի այդ պետության համար։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է առևտուր անել ու ժպտալ մեկին, որը հետագայում «մեջքից կհարվածի»։ Այդ առումով Ռուսաստանը ևս, սահմանափակելով հայկական արտադրանքի ներմուծումը, քիչ մանևրելու տեղ ունի։

Ներկայում սահմանափակումներ են կիրառվել հետևյալ ապրանքային խմբերի վրա՝ միրգ, ծաղիկներ, հանքային ջուր, կոնյակ, ձուկ, կաթնամթերք։ Իսկ ինչպե՞ս է Հայաստանը դուրս գալիս այս լարված իրավիճակից։ Ամենաակնհայտ տարբերակը մատակարարումների աշխարհագրությունը ընդլայնելն է, այսինքն՝ նոր շուկաներ փնտրելը։ Եվ այդ առումով Փաշինյանը և նրա դաշնակիցները բազմաթիվ զավեշտալի հայտարարություններ են արել այն մասին, թե ինչպես են Եվրամիության դռները բացվելու Հայաստանի առջև։ Հայաստանի ղեկավարությունը, իհարկե, հասկանում է դրա անհնարինությունը, և այդ ամպագոռգոռ հայտարարությունները ներքին սպառման համար են։

Իրականում, Երևանը հիմա տենդագին փորձում է ընդլայնել իր վաճառքի շուկաները։ Վաճառքի ճգնաժամից դուրս գալու միջոց է շրջանցիկ ճանապարհով Ռուսաստան ներթափանցելու փորձը։ Այդ առումով, շուկաների ընդլայնման ջանքերը կարող են իրականում պարզապես լինել Ռուսաստան մուտք գործելու փորձեր երրորդ երկրների միջոցով։ Օրինակ՝ եղել են հաղորդագրություններ, որ Երևանը փորձել է ծաղիկներ արտահանել Իրանի և նույնիսկ Բելառուսի միջոցով։ Սակայն մատակարարման երկու ուղին էլ փակվել է Ռուսաստանի կողմից։ Եվս մեկ օրինակ՝ ծիրանի թեման. այս տարի Ուզբեկստանն է ապահովել հայկական ծիրանի արտահանման ամենամեծ մասը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ուզբեկստանին ծիրան պետք։

Երկրորդ տեղում Վրաստան արտահանումն է։ Բայց այստեղ ևս հարցեր կան։ Պարզ է, որ այդ երկիրն է այն ամենամոտ բարեկամական շուկան, ուր Հայաստանը կարող է արտահանել։ Կամ, ավելի ճշգրիտ, այն տարանցման միակ երկիրն է՝ հաշվի առնելով սահմանը հատելու հեշտությունը։ Բայց աշխարհագրությունը չէ կարևորը։ Հարցն այն է, թե ինչպե՞ս կարձագանքեն վրացի ֆերմերները այս նոր մրցակցին։

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների ձևաչափը դեռևս լիովին անհասկանալի է։

Իրանը ևս մնում է որպես շուկա։ Սակայն այդ երկրի ավանդաբար փակ բնույթը կխանգարի հայկական արտադրանքը որևէ այլ երկիր վերաարտահանելուն: Ներկայում Հայաստանի արտաքին շուկաների ցանկում արդեն իսկ ներառված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Սինգապուրը և նույնիսկ Շվեյցարիան։

Զվարճալի է այն, որ Փաշինյանն անընդհատ այս իրավիճակը փորձում է «շրջանցել» անհեթեթ հայտարարություններով։ Օրինակ՝ երկու միլիարդ դոլարը, որը Փաշինյանը ցանկանում է ստանալ «Ռուսական երկաթուղիներից» վարձակալության համար։ Զվարճալի է նաև այն հայտնի հայտարարությունը, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կնշանակի ԵԱՏՄ-ի լիակատար փլուզում։

Կարճ ասած՝ Հայաստանի ղեկավարությունը դեռևս որևէ խելամիտ դիրքորոշում չի ցուցաբերել Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում։ Հնարավոր է՝ որոշ հայերի համար Փաշինյանի հռետորաբանությունը ազգային հպարտության բալասան է, բայց ինչի՞ կբերի դա։ Արևմտամետ և աղքատ լինելու հեռանկարը մեծ է։ Եթե այդ ուղին հարմար է հայերին, ապա ժամանակն է սկսել վերանվանել Երևանի փողոցները չարագործների անուններով, ինչպես դա արեցին Ռուսաստանին հարևան հայտնի երկրում։

Սակայն հուսանք, որ Երևանի ներկայիս քաղաքականությունը հետևում է անխուսափելին ընդունելու հայտնի հոգեբանական ցիկլին։ Սկզբում ժխտում, ապա զայրույթ։ Հետո կգա սակարկության անցնելու ժամանակը։ Եվ եթե սակարկությունը փոխադարձաբար օգտակար լինի, ապա Ռուսաստանը կօգնի Հայաստանին հաղթահարել հետագա դեպրեսիան։ Եվ այդ ժամանակ կհետևի հետ ընդունելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին