Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Զինվորի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1902 – ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը։

1907 - վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։

1931 – ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։

1938 – ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։

1966 – ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։

1973 – ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։

1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը։

2005 – Հայաստանի կառավարությունը հերթական նիստում որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին։

2006 – վախճանվել է գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։

2011– վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։

2012 – Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:

2021 – Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սեյրան Օհանյանը շիշ է նետել նրա ուղղությամբ։ Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ սկսել են շշեր նետել, տեղի է ունեցել ծեծկռտուք, ներս են հրավիրվել ԱԺ անվտանգության աշխատակիցները։

ԱՇԽԱՐՀ

357 – Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։

1227 – վախճանվել է մոնղոլների կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։

1530 – ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Ահեղը։

1580 – իսպանացիները, գրավելով Լիսաբոնը, Պորտուգալիան միացրել են Իսպանիային։

1609 – Գալիլեո Գալիլեյը Մեծ խորհրդին և Վենեցիայի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։

1718 – ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։

1744 – ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։

1784 – իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով. նա թռել է Հերիոտի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։

1793 – հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։

1810 – անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքը թիթեղյա տուփերում պահածոյացնելու մեթոդը։

1822 – վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։

1867 – վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։

1833 – Պյոտր Պախտուսովի արշավախումբը առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիր կղզիախումբը։

1837 – ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։

1875 – Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը։

1900 – վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։

1906 – Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։

1908 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվություն երևույթը։

1928 – անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։

1929 – Տոկիոյից թռած «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյում։

1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը մտել են Իրան։

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը ազատագրել են Փարիզը։

1960 – Հռոմում տեղի է ունեցել 17-րդ Օլիմպիական խաղերի բացումը:

1973 – ընդունված է համարել, որ ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով։

1980 – Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1987 – ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻԱՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում և վարակված արտասահմանցիների արտաքսում երկրից։

1990 – Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։

1991 – Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։

1993 – հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։

2003 – հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։

2012 – վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։

2018 – վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։

2021 – Մոսկվայում դադարել են երթևեկել տրոլեյբուսները (բացառությամբ թանգարանային Т երթուղու):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Տարադրամի փոխարժեքը Հայաստանում․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին այսօրՉինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Առանց վարորդական իրավունքի տարեց կինը հետիոտնային անցումի վրա վրшերթի է ենթարկել երեխային, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան «Չգիտեմ սիրեմ թե ատեմ ․․․ ». Գոռ Հակոբյանի էմոցիոնալ տեսանյութը՝ հիվանդանոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում