Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լողը որպես սպորտաձև ի հայտ է եկել դեռ հին ժամանակներում։ Հունաստանում կանայք և աղջիկները, ովքեր լոտոս էին հավաքում գետի վրա, ցույց էին տալիս զարմանալի շնորհք. նրանք կարող էին զամբյուղը պահել իրենց ձեռքերում և շարժվել ջրի միջով միայն իրենց ոտքերի օգնությամբ, ընդ որում՝ դա երբեմն անում էին խմբով ու սինխրոն կերպով: Հին հույն պատմաբան Հերոդոտոսը նշել է, որ ինքը տեսել է մի աղջկա, որն այնքան հանգիստ էր զգում իրեն ջրի մեջ, որ դարձել էր ծովի աստծո սիրելին:

Այնուամենայնիվ, չնայած լողի հին լինելուն, սինխրոն լողի համար 19-րդ դարն է որոշիչ եղել: Այդ ժամանակ է այն առանձնացվել որպես առանձին սպորտաձև։ Ճիշտ է, սկզբում կանայք չէին մասնակցում սինխրոն լողի մրցույթներին։ Այն ժամանակ այն կոչվում էր ջրային բալետ, և միայն հետո է Կանադայում հայտնվել այդ սպորտաձևի՝ մեզ համար սովորական անվանումը՝ սինխրոն լող։ Անկարևոր չէ նշել, որ օլիմպիական չեմպիոն Նորման Ռոսն է առաջին անգամ օգտագործել «սինխրոն լող» տերմինը։

Սինխրոն լողի առաջին մրցումները տեղի են ունեցել 1891 թվականին Բեռլինում, ապա՝ 1892 թվականին Լոնդոնում։ Սկզբում բոլոր լողորդները տղամարդիկ էին, նրանք ստեղծում էին ֆիգուրներ ջրի վրա և պարում էին շրջանաձև՝ շրջապատված ծաղկեպսակներով և լապտերներով: Նոր սպորտաձևի մասսայականացման խթան է հանդիսացել ավստրալացի լողորդուհի Անետ Քելլերմանի շոուն։ Նրա շոուները չափազանց տարածված էին և մեծապես նպաստել են այդ նոր սպորտաձևի առաջացմանը:

Սինխրոն լողի հետագա զարգացումը կապված է Քեթրին Քերտիսի հետ։ Նա առաջինն էր, ով որոշեց ջրի մեջ ակրոբատիկ գործողություններ կատարել երաժշտության ներքո: 1933–1934 թվականներին նրա ուսանողները ելույթ են ունեցել Չիկագոյում անցկացվող «Պրոգրես» համաշխարհային ցուցահանդեսում։ 1952 թվականին էլ սինխրոն լողը ստացել է պաշտոնական միջազգային ճանաչում և իր ժամանակակից անվանումը։ Այդ թվականին Ֆրանսիայի առաջնությունում է օգտագործվել նախկինում չօգտագործված երաժշտական նվագակցությունը:

1948 թվականին էլ սինխրոն լողն առաջին անգամ ներկայացվել է Օլիմպիական խաղերում որպես ցուցադրական մարզաձև, և գրեթե 40 տարի անց էլ՝ Լոս Անջելեսում 1984 թվականին, այն հանդես է եկել որպես հիմնական մարզաձև։ Մեդալային ծրագրում մարզիկները մրցել են մենախաղի և զուգախաղի մրցանակների համար։ Հետո՝ 1996 թվականին, Ատլանտայում մենախաղի և զուգախաղի մրցումները փոխարինվել են թիմային մրցումներով։

2017 թվականի հուլիսին Լողի միջազգային ֆեդերացիան սինխրոն լողը պաշտոնապես վերանվանել է գեղարվեստական լողի։ Չնայած դրան, հիմա էլ դեռ ընդունված է այդ սպորտաձևն անվանել սինխրոն լող։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»