Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ հաշվին է պետությունը փորձում խթանել զբոսաշրջությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Անցյալ տարի, հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում գործող ԱԳԼՃԿ–ների տարածքում սանհանգույցներ կառուցելու և դրանք օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հարցն օրակարգային դարձնել։ 

Նախարարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ իրազեկման աշխատանքներ կիրականացնեն։ Իրազեկման աշխատանքները տևել են մի քանի ամիս, իսկ հիմա արդեն, ինչպես ասում են, հարցը հասել է դիվանբաշուն: Եվ այն ԱԳԼՃԿ–ները, որոնք իրազեկվելուց հետո այս ուղղությամբ որևէ աշխատանք չեն սկսել իրականացնել, կարող են անգամ տուգանվել:

Այս առիթով խմբագրությունն օրերս ահազանգ էր ստացել հեռավոր մարզերում գտնվող ԱԳԼՃԿ–ների սեփականատերերից, որ իրենց ԱԳԼՃԿ–ներում ամսական շրջանառությունն այնքան քիչ է, որ չեն կարողանում շահույթով աշխատել, անգամ աշխատակիցներին ժամանակին աշխատավարձ տալ:

«Երբ օրական մեկ կամ երկու մարդ է գազ լցնում մեզ մոտ, ինչպե՞ս կարող ենք հիմա էլ այդքան լրացուցիչ ծախս անել և զուգարան կառուցել: Նախարարի հանձնարարականին կցված պահանջներին համապատասխանող զուգարան կառուցելու համար մոտ 10–15 հազար դոլար գումար է հարկավոր ծախսել:

Եվ այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք նման բեռի տակ մտնել, երբ մի կերպ ենք կարողանում աշխատողի աշխատավարձը տալ, նույնիսկ աշխատավարձն ենք իջեցրել, որ կարողանանք ծախսերը փակել: Ինչպե՞ս կարելի է միջպետական ավտոմայրուղու և կորած–մոլորած մի վայրում գտնվող ԱԳԼՃԿ–ների միջև տարբերություն չդնել և բոլորից նույն բանը պահանջել: Ստիպված պետք է կամ բիզնեսը փակենք, կամ էլ վաճառենք, ուրիշ ճար չունենք»,– ասում էին մեզ ահազանգողները: 

Հարցի շուրջ մեր սեփական լրագրողական ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես, նման խնդիր կա, ինչը բավականին դժգոհություններ է առաջացրել հեռավոր գյուղերում գտնվող և ցածր եկամուտ ունեցող տնտեսվարողների շրջանում: 

Պարզելու համար, թե մեր երկրում ու հատկապես մարզերում առկա բազմաթիվ խնդիրներից՝ ոռոգման, խմելու ջրի, ենթակառուցվածքների, լուսավորության բացակայության կամ, լավագույն դեպքում, անմխիթար վիճակի և բազմաթիվ այլ խնդիրների պարագայում ինչո՞ւ է հանկարծ այդքան կարևորվել ԱԳԼՃԿ–ներում զուգարաններ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու հարցը, զրուցեցինք ՏԿԶ նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանի հետ:

Նա տեղեկացրեց, որ հարցը վարչապետի և նախարարի անմիջական վերահսկողության տակ է գտնվում, հիմնական գործառույթներն իրականացվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, իսկ մարզպետարաններն ընդամենը աջակցում են այդ գործընթացներին: Այն կարևորվել է, քանի որ տարիներ շարունակ զբոսաշրջային սեզոնների ժամանակ այս հարցը թեև բարձրացվել է, սակայն այդպես էլ որևէ լուծում չի ստացել, ինչը բավականին ազդում է երկրի իմիջի վրա: 

«Այդ է պատճառը, որ այս պահին գործընթացն ակտիվ ընթանում է բոլոր մարզերում: Տեսչական մարմնի ներկայացուցիչներն այցելում են ԱԳԼՃԿ–ներ և կարգադրագրեր տալիս, որպեսզի նրանց մոտ առկա տարբեր խնդիրները որոշակի ժամկետում վերացվեն: Եվ ես կարող եմ ուրախությամբ փաստել, որ մեր բազմաթիվ տնտեսվարողներ արդեն իսկ սկսել են վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել: Հիմնական շեշտադրումը միջպետական և միջմարզային ճանապարհների վրա գտնվող ԱԳԼՃԿ–ների մասով է արվում, քանի որ և՛ Շիրակի, և՛ Լոռու, և՛ Սյունիքի մարզերի ուղղությամբ միջպետական ճանապարհների վրա բավականին նորմալ պայմաններում գործող մի շարք ԱԳԼՃԿ–ներ անգամ տարրական պայմաններ ունեցող զուգարաններ չունեն: Մենք արդեն մոտ երեք ամիս է իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, հորդորում, խնդրում ենք տնտեսվարողներին, որպեսզի նրանք չշարունակեն օրենքի խախտումներով աշխատել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Պատասխանելով մեզ ահազանգած քաղաքացու հարցին՝ նախարարի օգնականը նշեց, որ թեև օրենքը բոլորին է վերաբերում և բոլորը պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, սակայն հավաստիացրեց, որ հեռավոր մարզերում գտնվող ԱԳԼՃԿ–ների ու բանուկ վայրերում գտնվողների հանդեպ պահանջներն, այնուամենայնիվ տարբեր կլինեն: 

«Մենք նույնպես որոշ տեղերից նման բողոքներ ստացել ենք և, բնականաբար, մենք էլ ենք հասկանում, որ հեռավոր վայրերում գտնվող ԱԳԼՃԿ–ները, եթե անգամ ցանկություն ունենան, ապա չեն կարող այնքան գումար ներդնել, որ պահանջվող չափորոշիչներին համապատասխանող զուգարաններ կառուցեն: Բայց բոլորը պետք է հնարավորինս ձգտեն հարցին լուծում տալ: Ես հավաստիացնում եմ, որ բոլորի հանդեպ անհատական վերաբերմունք է ցուցաբերվելու և, եթե տեսնենք, որ մարդիկ ինչքան հնարավորություն են ունեցել, այդքանով են բարեկարգում իրականացնում և դա շարունակական բնույթ է կրելու, որևէ մեկը նրանց չի տուգանի: Որևէ մեկը 10–15 հազար դոլար ծախս կատարելու պահանջ չի ներկայացրել հեռավոր մարզերի ԱԳԼՃԿ–ներին: Շատ– շատ ԱԳԼՃԿ–ներ կան, որոնք ընդամենը մի քանի հարյուր հազար դրամի ծախս կատարելով՝ այդ հատվածը կբերեն նորմալ վիճակի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիք, որ դրանից հետո ԱԳԼՃԿ–ները թույլ կտան, որ զբոսաշրջիկներն օգտվեն իրենց զուգարաններից, քանի որ դրանք մասնավոր շինություններ են, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ շատ հարգանքով են վերաբերվում տնտեսվարողներին և թույլ չեն տա նրանց հանդեպ որևէ անօրինական գործողություններ իրականացվեն: Բայց եթե այնպիսի խնդիրներ առաջանան, որ տնտեսվարողները թույլ չտան զբոսաշրջիկներն ԱԳԼՃԿ–ների զուգարաններից օգտվել, ամենայն հավանականությամբ, մարզպետարանները բացատրական աշխատանքներ կիրականացնեն, որպեսզի զբոսաշրջային սեզոնի ժամանակ նման խնդիրներ չլինեն: 

«Խոսքը նրանց կողմից աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները նմանօրինակ խնդիրներ չունենան: Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգերից հեռու գտնվող ԱԳԼՃԿ–ներին, ապա նրանց նկատմամբ ամենատարրական պահանջներն են դրվում, որպեսզի սանիտարական նորմերը պահպանվեն, քանի որ դա շատ կարևոր է»,– ասաց Ա. Մարտիրոսյանը: 

Դիրքային պայմաններից ելնելով՝ տարբեր շահութաբերություն ունեցող ԱԳԼՃԿ–ների հանդեպ տարբեր պահանջներ դրսևորելու մասին նախարարի օգնականն ասաց, որ օրենսդրությունն այդ առումով բաց ունի, որը շտկելու համար չի բացառվում, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան: 

«Այն ԱԳԼՃԿ–ները, որոնք ակտիվ վայրերում են գտնվում, նրանց հանդեպ շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու, իսկ այնպիսիք, որոնք մեր այսքան հորդորներից ու իրազեկումից հետո չեն փորձել գոնե քարը քարի վրա դնել, ապա դա խոսում է տնտեսվարողների կողմից ցուցաբերվող շատ ցավալի մոտեցման մասին: Հարկավոր է գոնե հարգալից վերաբերմունք դրսևորել և գոնե որոշակի աշխատանք իրականացնել: Եվ եթե մենք տեսնենք, որ մեր իրազեկումից հետո գոնե որոշակի տեղաշարժ կա, ապա մարզպետարաններն էլ իրենց հերթին որոշակի ձևով աջակցություն կցուցաբերեն, կխրախուսեն նման տնտեսվարողներին: Նման մեղմ քաղաքականություն վարելու դեպքում, եթե կրկին այնպիսի տնտեսվարողներ լինեն, որոնք նորից չեն ցանկանա քարը քարի վրա դնել, այդ պարագայում համապատասխան մարմինները ստիպված կլինեն վարչական վարույթներ հարուցել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Եվ իսկապես, հարցն ավելի շատ պետք է հետաքրքրի տնտեսվարողներին, քանի որ նման շինությունները կարող են լրացուցիչ եկամուտ ապահովել: Բացի այդ, երկրի և սեփական գործի հանդեպ տարրական հարգանք դրսևորելու պարագայում հնարավոր չէ պատկերացնել որևէ տնտեսվարողի, ով կցանկանան ամոթալի իրավիճակում հայտնվել մեր երկիր ժամանած զբոսաշրջիկի առջև:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան