Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ հաշվին է պետությունը փորձում խթանել զբոսաշրջությունը

POLITICS

Անցյալ տարի, հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում գործող ԱԳԼՃԿ–ների տարածքում սանհանգույցներ կառուցելու և դրանք օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հարցն օրակարգային դարձնել։ 

Նախարարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ իրազեկման աշխատանքներ կիրականացնեն։ Իրազեկման աշխատանքները տևել են մի քանի ամիս, իսկ հիմա արդեն, ինչպես ասում են, հարցը հասել է դիվանբաշուն: Եվ այն ԱԳԼՃԿ–ները, որոնք իրազեկվելուց հետո այս ուղղությամբ որևէ աշխատանք չեն սկսել իրականացնել, կարող են անգամ տուգանվել:

Այս առիթով խմբագրությունն օրերս ահազանգ էր ստացել հեռավոր մարզերում գտնվող ԱԳԼՃԿ–ների սեփականատերերից, որ իրենց ԱԳԼՃԿ–ներում ամսական շրջանառությունն այնքան քիչ է, որ չեն կարողանում շահույթով աշխատել, անգամ աշխատակիցներին ժամանակին աշխատավարձ տալ:

«Երբ օրական մեկ կամ երկու մարդ է գազ լցնում մեզ մոտ, ինչպե՞ս կարող ենք հիմա էլ այդքան լրացուցիչ ծախս անել և զուգարան կառուցել: Նախարարի հանձնարարականին կցված պահանջներին համապատասխանող զուգարան կառուցելու համար մոտ 10–15 հազար դոլար գումար է հարկավոր ծախսել:

Եվ այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք նման բեռի տակ մտնել, երբ մի կերպ ենք կարողանում աշխատողի աշխատավարձը տալ, նույնիսկ աշխատավարձն ենք իջեցրել, որ կարողանանք ծախսերը փակել: Ինչպե՞ս կարելի է միջպետական ավտոմայրուղու և կորած–մոլորած մի վայրում գտնվող ԱԳԼՃԿ–ների միջև տարբերություն չդնել և բոլորից նույն բանը պահանջել: Ստիպված պետք է կամ բիզնեսը փակենք, կամ էլ վաճառենք, ուրիշ ճար չունենք»,– ասում էին մեզ ահազանգողները: 

Հարցի շուրջ մեր սեփական լրագրողական ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես, նման խնդիր կա, ինչը բավականին դժգոհություններ է առաջացրել հեռավոր գյուղերում գտնվող և ցածր եկամուտ ունեցող տնտեսվարողների շրջանում: 

Պարզելու համար, թե մեր երկրում ու հատկապես մարզերում առկա բազմաթիվ խնդիրներից՝ ոռոգման, խմելու ջրի, ենթակառուցվածքների, լուսավորության բացակայության կամ, լավագույն դեպքում, անմխիթար վիճակի և բազմաթիվ այլ խնդիրների պարագայում ինչո՞ւ է հանկարծ այդքան կարևորվել ԱԳԼՃԿ–ներում զուգարաններ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու հարցը, զրուցեցինք ՏԿԶ նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանի հետ:

Նա տեղեկացրեց, որ հարցը վարչապետի և նախարարի անմիջական վերահսկողության տակ է գտնվում, հիմնական գործառույթներն իրականացվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, իսկ մարզպետարաններն ընդամենը աջակցում են այդ գործընթացներին: Այն կարևորվել է, քանի որ տարիներ շարունակ զբոսաշրջային սեզոնների ժամանակ այս հարցը թեև բարձրացվել է, սակայն այդպես էլ որևէ լուծում չի ստացել, ինչը բավականին ազդում է երկրի իմիջի վրա: 

«Այդ է պատճառը, որ այս պահին գործընթացն ակտիվ ընթանում է բոլոր մարզերում: Տեսչական մարմնի ներկայացուցիչներն այցելում են ԱԳԼՃԿ–ներ և կարգադրագրեր տալիս, որպեսզի նրանց մոտ առկա տարբեր խնդիրները որոշակի ժամկետում վերացվեն: Եվ ես կարող եմ ուրախությամբ փաստել, որ մեր բազմաթիվ տնտեսվարողներ արդեն իսկ սկսել են վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել: Հիմնական շեշտադրումը միջպետական և միջմարզային ճանապարհների վրա գտնվող ԱԳԼՃԿ–ների մասով է արվում, քանի որ և՛ Շիրակի, և՛ Լոռու, և՛ Սյունիքի մարզերի ուղղությամբ միջպետական ճանապարհների վրա բավականին նորմալ պայմաններում գործող մի շարք ԱԳԼՃԿ–ներ անգամ տարրական պայմաններ ունեցող զուգարաններ չունեն: Մենք արդեն մոտ երեք ամիս է իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, հորդորում, խնդրում ենք տնտեսվարողներին, որպեսզի նրանք չշարունակեն օրենքի խախտումներով աշխատել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Պատասխանելով մեզ ահազանգած քաղաքացու հարցին՝ նախարարի օգնականը նշեց, որ թեև օրենքը բոլորին է վերաբերում և բոլորը պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին, սակայն հավաստիացրեց, որ հեռավոր մարզերում գտնվող ԱԳԼՃԿ–ների ու բանուկ վայրերում գտնվողների հանդեպ պահանջներն, այնուամենայնիվ տարբեր կլինեն: 

«Մենք նույնպես որոշ տեղերից նման բողոքներ ստացել ենք և, բնականաբար, մենք էլ ենք հասկանում, որ հեռավոր վայրերում գտնվող ԱԳԼՃԿ–ները, եթե անգամ ցանկություն ունենան, ապա չեն կարող այնքան գումար ներդնել, որ պահանջվող չափորոշիչներին համապատասխանող զուգարաններ կառուցեն: Բայց բոլորը պետք է հնարավորինս ձգտեն հարցին լուծում տալ: Ես հավաստիացնում եմ, որ բոլորի հանդեպ անհատական վերաբերմունք է ցուցաբերվելու և, եթե տեսնենք, որ մարդիկ ինչքան հնարավորություն են ունեցել, այդքանով են բարեկարգում իրականացնում և դա շարունակական բնույթ է կրելու, որևէ մեկը նրանց չի տուգանի: Որևէ մեկը 10–15 հազար դոլար ծախս կատարելու պահանջ չի ներկայացրել հեռավոր մարզերի ԱԳԼՃԿ–ներին: Շատ– շատ ԱԳԼՃԿ–ներ կան, որոնք ընդամենը մի քանի հարյուր հազար դրամի ծախս կատարելով՝ այդ հատվածը կբերեն նորմալ վիճակի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիք, որ դրանից հետո ԱԳԼՃԿ–ները թույլ կտան, որ զբոսաշրջիկներն օգտվեն իրենց զուգարաններից, քանի որ դրանք մասնավոր շինություններ են, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ շատ հարգանքով են վերաբերվում տնտեսվարողներին և թույլ չեն տա նրանց հանդեպ որևէ անօրինական գործողություններ իրականացվեն: Բայց եթե այնպիսի խնդիրներ առաջանան, որ տնտեսվարողները թույլ չտան զբոսաշրջիկներն ԱԳԼՃԿ–ների զուգարաններից օգտվել, ամենայն հավանականությամբ, մարզպետարանները բացատրական աշխատանքներ կիրականացնեն, որպեսզի զբոսաշրջային սեզոնի ժամանակ նման խնդիրներ չլինեն: 

«Խոսքը նրանց կողմից աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները նմանօրինակ խնդիրներ չունենան: Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգերից հեռու գտնվող ԱԳԼՃԿ–ներին, ապա նրանց նկատմամբ ամենատարրական պահանջներն են դրվում, որպեսզի սանիտարական նորմերը պահպանվեն, քանի որ դա շատ կարևոր է»,– ասաց Ա. Մարտիրոսյանը: 

Դիրքային պայմաններից ելնելով՝ տարբեր շահութաբերություն ունեցող ԱԳԼՃԿ–ների հանդեպ տարբեր պահանջներ դրսևորելու մասին նախարարի օգնականն ասաց, որ օրենսդրությունն այդ առումով բաց ունի, որը շտկելու համար չի բացառվում, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան: 

«Այն ԱԳԼՃԿ–ները, որոնք ակտիվ վայրերում են գտնվում, նրանց հանդեպ շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու, իսկ այնպիսիք, որոնք մեր այսքան հորդորներից ու իրազեկումից հետո չեն փորձել գոնե քարը քարի վրա դնել, ապա դա խոսում է տնտեսվարողների կողմից ցուցաբերվող շատ ցավալի մոտեցման մասին: Հարկավոր է գոնե հարգալից վերաբերմունք դրսևորել և գոնե որոշակի աշխատանք իրականացնել: Եվ եթե մենք տեսնենք, որ մեր իրազեկումից հետո գոնե որոշակի տեղաշարժ կա, ապա մարզպետարաններն էլ իրենց հերթին որոշակի ձևով աջակցություն կցուցաբերեն, կխրախուսեն նման տնտեսվարողներին: Նման մեղմ քաղաքականություն վարելու դեպքում, եթե կրկին այնպիսի տնտեսվարողներ լինեն, որոնք նորից չեն ցանկանա քարը քարի վրա դնել, այդ պարագայում համապատասխան մարմինները ստիպված կլինեն վարչական վարույթներ հարուցել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Եվ իսկապես, հարցն ավելի շատ պետք է հետաքրքրի տնտեսվարողներին, քանի որ նման շինությունները կարող են լրացուցիչ եկամուտ ապահովել: Բացի այդ, երկրի և սեփական գործի հանդեպ տարրական հարգանք դրսևորելու պարագայում հնարավոր չէ պատկերացնել որևէ տնտեսվարողի, ով կցանկանան ամոթալի իրավիճակում հայտնվել մեր երկիր ժամանած զբոսաշրջիկի առջև:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers