Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լավն ու վատը կարող են խառնվել,ծանոթները մնալ, պրոֆեսիոնալները՝ տուժել.լճացման վտանգ՝ կրճատումներից հետո. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախարարությունների կրճատման և մի քանիսի միավորման հարցը բողոքի ալիք է բարձրացրել պետական մարմիններում աշխատող այն անձանց շրջանում, որոնք աշխատանքից զրկվելու խնդրի առաջ են: Նախարարությունների կրճատման, դրանից բխող սոցիալական խնդրի մասին զրուցել ենք Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:

Ավելորդ կադրեր, «ձևակերպվածներ» ու 2–3 իրական աշխատող. մեխանիկական կրճատումը բավարար չէ

«Կրճատմանն ընդհանրապես դրական եմ վերաբերվում, որովհետև պետական ապարատը օպտիմալացման կարիք ունի: Օպտիմալացման՝ մի քանի ուղղությամբ, որոնցից առաջինը թվաքանակն է: Օպտիմալացման համատեքստում պետք է հաշվի առնել նաև ծառայությունների որակի բարձրացումը, պատասխանատվության ինստիտուտի զարգացումը, քաղաքացիների՝ բիզնեսին առնչվող բողոքները լսելն ու երկխոսություն ապահովելը: Բացի այդ, կրճատման արդյունքում ոչ թե պետք է հեռացվեն մասնագետները, այլ այն ավելորդ կադրերը, որոնք պետական կառույց են մխրճվել կուսակցական շահերի շրջանակներում կամ ծանոթների շնորհիվ: Հայաստանի ներկայիս մարտահրավերներն ու սոցիալ–տնտեսական խնդիրները բերում են կառավարման համակարգի բարելավման հրամայականի: Բարելավման ժամանակ պետք է պահպանվեն այն նախարարություններն ու պետական մարմինները, որոնք համապատասխանում են այդ մարտահրավերների լուծմանը: Իրենք պետք է ծառայեն այդ մարտահրավերների լուծմանն ու կարգավորմանը: Եթե կրճատումները զուտ մեխանիկական են, ուղղված նրան, որ ուղղակի թիվ նվազի, ապա դա բավարար չէ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ պետք է տեսնենք այդ պետական մարմինների առաքելությունը, նպատակը և պրոֆեսիոնալիզմը:

Նրա խոսքով, պետք է դիտարկել նաև այն հարցը, թե նախարարությունների և պետական մարմինների կազմն ու քանակը բավարա՞ր են արդյոք այդ մարտահրավերը հաղթահարելու համար. «Կրճատմանը դրական եմ վերաբերվում նաև նրա համար, որովհետև գիտեմ՝ պետական ապարատում ավելորդ շատ մարդիկ կան: Տարբեր վարչություններում իրականում 2–3 մարդ է աշխատում, բայց 5–6–ը հավելյալ ձևակերպված են:

Բայց հնարավոր է նաև, որ աշխատանքի ծավալը հենց 5 կամ 6 հոգու համար է: Հետևաբար, եթե ավելորդ 5–ին ազատում են, թողնում են 3 պրոֆեսիոնալներին, ևս երկուսի պետք է ընդունեն, որ պրոֆեսիոնալ թիմ լինի: Դա նրա համար, որ երեքը ոչ թե չարչարվելով աշխատեն, այլ օպտիմալ: Այսինքն՝ մեկ անձին ընկնող ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխանի իր ընդհանուր մանդատին ու առաքելությանը»:

Ականջի հետև գցողներն ու պատասխանատու անձերի անհրաժեշտությունը

Գագիկ Մակարյանը, որպես կարևոր հանգամանք, առանձնացրեց հետևյալը. «Թե՛ ընդհանուր պետական մարմինների, թե՛ պաշտոնյաների պատասխանատվությունը շատ ցածր մակարդակի վրա է: Վնասներ են հասցնում պետությանը, բիզնեսին, քաղաքացիներին այն առումով, որ կարող են հետևողական չլինել, չպատասխանել նամակներին, ուշացնել պատասխանը, ականջի հետև գցել, թյուրիմացություններ և մերժողական, սուտ նամակներ գրել: Մեծ հաշվով՝ դիտավորյալ կամ պատահական վնաս հասցնել, բայց չպատժվել՝ ո՛չ զգուշացում ստանալ, ո՛չ նկատողություն, ո՛չ էլ հեռացվել աշխատանքից: Օպտիմալացման համատեքստում կառավարությունը պետք է անպայման ուշադրություն դարձնի պատասխանատվության ինստիտուտի վրա: Պետք է մնան այն պաշտոնյաներն ու աշխատակիցները, որոնք կրում են այդ պատասխանատվությունը: Տեսանք, որ այս 8 ամիսների ընթացքում բազմաթիվ պետական մարմիններ ու նախարարներ այդ պատասխանատվությունը լիարժեք չարտահայտեցին: Պաշտոն ստացան, նստեցին, բայց չհասկացան, որ պաշտոնը նաև պատասխանատվություն  է և իրենք պարտավորություններ ունեն ժողովրդի, բիզնեսի առաջ: Պատասխանատու անձեր. սա հետագա բարեփոխումների գործընթացներում կարևոր փաստարկներից մեկը պետք է լինի»:

Գ. Մակարյանից հետաքրքրվեցինք՝ ունե՞նք մեխանիզմ, որը թույլ կտա արդար սկզբունքով ընտրել պրոֆեսիոնալներին, պատասխանատուներին, և ազատվել ավելորդ կադրերից: Ի պատասխան՝ նշեց. «Մեխանիզմ չունենք: Ունենք հնից եկած ժառանգություն և նույն մեխանիզմը կրկնվում է: Այսինքն՝ առաջնահերթությունը տրվում է թիմի անդամ հասկացողությանը, հաշվի է առնվում կուսակցական պատկանելիությունը, բայց առաջնայինը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը: Եվ չպետք է լինի այնպես, որ պրոֆեսիոնալ մարդիկ երկրորդական տեղերում լինեն: Եթե պատկերացնում են, որ նման մարդիկ պետք է ցածր էշելոններում լինեն, սխալվում են: Նրանք բարձր էշելոններում պետք է լինեն, որ իրենց հետևից տանեն մյուսներին, որ կարողանան համակարգել աշխատանքը, տեսնել մյուսների սխալները, վերևից ներքև ուղղորդեն, օգնեն: Եթե նրանք պետք է ստորադասվեն, ապա դա պրոֆեսիոնալի նկատմամբ հարգանք չի ենթադրում»:

Դատարկ խոստումների փոխարեն լուծումներ են պետք

Ինչ վերաբերում է հարցի սոցիալական բաղադրիչին ու նաև երեկ սկիզբ առած բողոքի ալիքին, Գ. Մակարյանը նախ ընդգծեց.

«Աշխատանքային իրավունքների ամենաառաջին խախտողները պետական մարմիններն են, և սա նորություն չէ: Հիմա մենք կրկին դրան ենք ականատես լինում: Եթե ինչ–որ մասնավոր հիմնարկ կրճատում աներ, աշխատավարձ չտար, ամբողջ պետական մարմինները կմխրճվեին այնտեղ, բոլորի ուշադրության ներքո կլիներ այդ ընկերությունը: Բայց ստացվում է, որ պետությունն առանց նորմալ բացատրելու է սա անում: Չի բացատրում, որ սա ընդհանուր պետական շահի համար է, որ թեև այսօր աշխատանք եք կորցնում, ձեզ համար լուծումներ ենք գտնում: Կարող են նաև մասնավոր հատվածին դիմել, ներկայացնել որոշակի ցանկ: Որովհետև պետական ապարատում աշխատած մարդիկ գրագետ են, ունեն փաստաթղթերի հետ աշխատելու գրագիտություն, երկար ռեժիմով աշխատելու կարողություն, շփման կուլտուրա: Կարելի է դիմել մասնավոր սեկտորին ու ասել, որ ա՛յս, ա՛յս ոլորտներում կրճատումներ ենք նախատեսում, դիմել համապատասխան ասոցիացիաներին, միություններին, մարդկանց ասել, որ այսպիսի աշխատանքների ու աշխատուժի հնարավորություններ են բացվում, եթե ցանկանում եք՝ դիմեք: Որոշակի սխեմաներով՝ զբաղվածության թե՛ մասնավոր, թե՛ պետական գործակալություններով ինֆորմացիա կարող է փոխանցվել: Եվ պարտադիր չէ, որ անվանական ցուցակներ լինեն: Օրինակ՝ կարող է այսպես փոխանցվել՝ 5 մշակույթի մասնագետ, 6 կրթության մասնագետ և այլն»:

Նրա դիտարկմամբ՝ գործատուներն այսօր մենեջերների, քարտուղարների և այլ մասնագետների կարիք ունեն: «Կառավարությունը պետք է խելամիտ ձևով կազմակերպի այդ ամենը, դեռ ուշ չէ»: Ամանորի շեմին մարդկանց այսպես ցնցելը, անհանգստացնելն ու հուզմունքներ պատճառելը այդքան էլ հարմար տարբերակ չէ: Պետությունը պետք է փորձի այդ մարդկանց հանգստացնել ոչ թե ուղղակի դատարկ խոստումներ, այլ գործնական լուծումներ տալով: Օրինակ՝ ասվի, որ 2019թ. զբաղվածության պետական ծրագրերի այսքան տոկոսն ուղղորդվել է ձեզ աշխատանքի տեղավորելու խնդրին: Սա ավելի լավ տարբերակ է, քան հայտարարելը, որ կրճատելու են, գնացեք՝ մտածեք: Հայաստանում այսօր աշխատանք գտնելը շատ դժվար է: Երբ հազարավոր մարդիկ դուրս են գալիս համակարգից, դա բավականին մեծ լարվածություն կառաջացնի»,–ասաց նա՝ բերելով տարիներ առաջ շուրջ 5000–7000 ուսուցիչների կրճատումը, ինչի հետևանքով նրանք ամբողջ երկրով ցաքուցրիվ եղան՝ մի մասը որոշեց բիզնեսով զբաղվել, մի մասն անգործ մնաց, մյուս մասն էլ ինքնազբաղվածության որոշ լուծումներ գտավ:

Հոգեբանական նուրբ մոտեցումներ են անհրաժեշտ

«Հիմա եթե այսպես քաոսի ձևով պետք է կատարվի, բնականաբար, քաղաքացիները կդժգոհեն, կբողոքեն, հետո լճացում ու լարվածություն կառաջանա: 

Իսկ շտապողականության տակ կարող են ոչ թե լուծումներ տրվել, այլ սխալ որոշումներ կայացվել: Այստեղ նաև այլ գործընթաց էլ է հնարավոր. եթե վերևի պաշտոնները՝ առաջին դեմքերը, պետք է միայն թիմից լինեն, կարող է դրան հետևի այն, որ ներքևի օղակները ևս թիմից պետք է լինեն: Միգուցե այսպես է արվում, որ այդ տեղերն ազատվեն նրանց համա՞ր: Այսինքն՝ ազատեն ու հանկարծ մի քանի ամիս հետո սուսուփուս ընդունեն իրենց շարքերի մարդկանց: Իրականում դա օպտիմալացում չի լինի: 

Կստացվի, որ կրճատումը պարզապես հին համակարգի մարդկանցից ազատվելու համար է, բայց այդ մարդիկ մեղավոր չեն, որ նման իրավիճակների մեջ են հայտնվել: Շատ դեպքերում մարդիկ կուսակցության անդամ են դարձել, որ այդ տեղը պահպանեն, բայց դա չի նշանակում, որ նրանք պետության ու տնտեսության դեմ ինչ–որ դրսևորումներ են ունեցել: Հոգեբանական նուրբ մոտեցում պետք է լինի: Իսկ պետական մարմինները պետք է օրինակ լինեն մասնավորի համար: Կրկին շեշտում եմ՝ կողմ եմ, որ կրճատվեն, բայց այն միայն օպտիմալացման նպատակով՝ օպտիմալացում հանուն պետության զարգացման, հանուն այն ուղղությունների, որոնց մասին արդեն նշեցի»,–ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչպե՞ս խուսափել միայն թիմակիցներին ներգրավելու տխրահռչակ պրակտիկայից, Գ. Մակարյանն ընդգծեց, որ կարող են մշակվել չափորոշիչներ, և մրցույթները դրանց համապատասխան լինեն: 

«Ընտրության կարգը պետք է խելացի լինի, ռազմավարությունը պետք  է ճիշտ դրվի: Եթե այդ գործընթացն արագ է իրականացվում, ապա լավն ու վատը կարող են խառնվել իրար, ծանոթները մնան, ու պրոֆեսիոնալները կրկին տուժեն: Այդ արագության մեջ կարող է սխալմամբ չիմանան, թե ում են ընդունում, ում՝ ազատում: Սա լավ բանի չի բերի և կարող է ազդել աշխատանքի որակի վրա: Հիմա ունենք նախարարներ, որոնք չեն հասցրել իրենց գործին տիրապետել, և որոնք նորից են նշանակվելու: Բացի նշվածից, այդ շտապողականությունը կհանգեցնի նրան, որ վաղը կտեսնենք ոչ միայն նման նախարարների, այլև պետական ապարատի նման միջին օղակներ»,–եզրափակեց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ