Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Լավն ու վատը կարող են խառնվել,ծանոթները մնալ, պրոֆեսիոնալները՝ տուժել.լճացման վտանգ՝ կրճատումներից հետո. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախարարությունների կրճատման և մի քանիսի միավորման հարցը բողոքի ալիք է բարձրացրել պետական մարմիններում աշխատող այն անձանց շրջանում, որոնք աշխատանքից զրկվելու խնդրի առաջ են: Նախարարությունների կրճատման, դրանից բխող սոցիալական խնդրի մասին զրուցել ենք Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:

Ավելորդ կադրեր, «ձևակերպվածներ» ու 2–3 իրական աշխատող. մեխանիկական կրճատումը բավարար չէ

«Կրճատմանն ընդհանրապես դրական եմ վերաբերվում, որովհետև պետական ապարատը օպտիմալացման կարիք ունի: Օպտիմալացման՝ մի քանի ուղղությամբ, որոնցից առաջինը թվաքանակն է: Օպտիմալացման համատեքստում պետք է հաշվի առնել նաև ծառայությունների որակի բարձրացումը, պատասխանատվության ինստիտուտի զարգացումը, քաղաքացիների՝ բիզնեսին առնչվող բողոքները լսելն ու երկխոսություն ապահովելը: Բացի այդ, կրճատման արդյունքում ոչ թե պետք է հեռացվեն մասնագետները, այլ այն ավելորդ կադրերը, որոնք պետական կառույց են մխրճվել կուսակցական շահերի շրջանակներում կամ ծանոթների շնորհիվ: Հայաստանի ներկայիս մարտահրավերներն ու սոցիալ–տնտեսական խնդիրները բերում են կառավարման համակարգի բարելավման հրամայականի: Բարելավման ժամանակ պետք է պահպանվեն այն նախարարություններն ու պետական մարմինները, որոնք համապատասխանում են այդ մարտահրավերների լուծմանը: Իրենք պետք է ծառայեն այդ մարտահրավերների լուծմանն ու կարգավորմանը: Եթե կրճատումները զուտ մեխանիկական են, ուղղված նրան, որ ուղղակի թիվ նվազի, ապա դա բավարար չէ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ պետք է տեսնենք այդ պետական մարմինների առաքելությունը, նպատակը և պրոֆեսիոնալիզմը:

Նրա խոսքով, պետք է դիտարկել նաև այն հարցը, թե նախարարությունների և պետական մարմինների կազմն ու քանակը բավարա՞ր են արդյոք այդ մարտահրավերը հաղթահարելու համար. «Կրճատմանը դրական եմ վերաբերվում նաև նրա համար, որովհետև գիտեմ՝ պետական ապարատում ավելորդ շատ մարդիկ կան: Տարբեր վարչություններում իրականում 2–3 մարդ է աշխատում, բայց 5–6–ը հավելյալ ձևակերպված են:

Բայց հնարավոր է նաև, որ աշխատանքի ծավալը հենց 5 կամ 6 հոգու համար է: Հետևաբար, եթե ավելորդ 5–ին ազատում են, թողնում են 3 պրոֆեսիոնալներին, ևս երկուսի պետք է ընդունեն, որ պրոֆեսիոնալ թիմ լինի: Դա նրա համար, որ երեքը ոչ թե չարչարվելով աշխատեն, այլ օպտիմալ: Այսինքն՝ մեկ անձին ընկնող ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխանի իր ընդհանուր մանդատին ու առաքելությանը»:

Ականջի հետև գցողներն ու պատասխանատու անձերի անհրաժեշտությունը

Գագիկ Մակարյանը, որպես կարևոր հանգամանք, առանձնացրեց հետևյալը. «Թե՛ ընդհանուր պետական մարմինների, թե՛ պաշտոնյաների պատասխանատվությունը շատ ցածր մակարդակի վրա է: Վնասներ են հասցնում պետությանը, բիզնեսին, քաղաքացիներին այն առումով, որ կարող են հետևողական չլինել, չպատասխանել նամակներին, ուշացնել պատասխանը, ականջի հետև գցել, թյուրիմացություններ և մերժողական, սուտ նամակներ գրել: Մեծ հաշվով՝ դիտավորյալ կամ պատահական վնաս հասցնել, բայց չպատժվել՝ ո՛չ զգուշացում ստանալ, ո՛չ նկատողություն, ո՛չ էլ հեռացվել աշխատանքից: Օպտիմալացման համատեքստում կառավարությունը պետք է անպայման ուշադրություն դարձնի պատասխանատվության ինստիտուտի վրա: Պետք է մնան այն պաշտոնյաներն ու աշխատակիցները, որոնք կրում են այդ պատասխանատվությունը: Տեսանք, որ այս 8 ամիսների ընթացքում բազմաթիվ պետական մարմիններ ու նախարարներ այդ պատասխանատվությունը լիարժեք չարտահայտեցին: Պաշտոն ստացան, նստեցին, բայց չհասկացան, որ պաշտոնը նաև պատասխանատվություն  է և իրենք պարտավորություններ ունեն ժողովրդի, բիզնեսի առաջ: Պատասխանատու անձեր. սա հետագա բարեփոխումների գործընթացներում կարևոր փաստարկներից մեկը պետք է լինի»:

Գ. Մակարյանից հետաքրքրվեցինք՝ ունե՞նք մեխանիզմ, որը թույլ կտա արդար սկզբունքով ընտրել պրոֆեսիոնալներին, պատասխանատուներին, և ազատվել ավելորդ կադրերից: Ի պատասխան՝ նշեց. «Մեխանիզմ չունենք: Ունենք հնից եկած ժառանգություն և նույն մեխանիզմը կրկնվում է: Այսինքն՝ առաջնահերթությունը տրվում է թիմի անդամ հասկացողությանը, հաշվի է առնվում կուսակցական պատկանելիությունը, բայց առաջնայինը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը: Եվ չպետք է լինի այնպես, որ պրոֆեսիոնալ մարդիկ երկրորդական տեղերում լինեն: Եթե պատկերացնում են, որ նման մարդիկ պետք է ցածր էշելոններում լինեն, սխալվում են: Նրանք բարձր էշելոններում պետք է լինեն, որ իրենց հետևից տանեն մյուսներին, որ կարողանան համակարգել աշխատանքը, տեսնել մյուսների սխալները, վերևից ներքև ուղղորդեն, օգնեն: Եթե նրանք պետք է ստորադասվեն, ապա դա պրոֆեսիոնալի նկատմամբ հարգանք չի ենթադրում»:

Դատարկ խոստումների փոխարեն լուծումներ են պետք

Ինչ վերաբերում է հարցի սոցիալական բաղադրիչին ու նաև երեկ սկիզբ առած բողոքի ալիքին, Գ. Մակարյանը նախ ընդգծեց.

«Աշխատանքային իրավունքների ամենաառաջին խախտողները պետական մարմիններն են, և սա նորություն չէ: Հիմա մենք կրկին դրան ենք ականատես լինում: Եթե ինչ–որ մասնավոր հիմնարկ կրճատում աներ, աշխատավարձ չտար, ամբողջ պետական մարմինները կմխրճվեին այնտեղ, բոլորի ուշադրության ներքո կլիներ այդ ընկերությունը: Բայց ստացվում է, որ պետությունն առանց նորմալ բացատրելու է սա անում: Չի բացատրում, որ սա ընդհանուր պետական շահի համար է, որ թեև այսօր աշխատանք եք կորցնում, ձեզ համար լուծումներ ենք գտնում: Կարող են նաև մասնավոր հատվածին դիմել, ներկայացնել որոշակի ցանկ: Որովհետև պետական ապարատում աշխատած մարդիկ գրագետ են, ունեն փաստաթղթերի հետ աշխատելու գրագիտություն, երկար ռեժիմով աշխատելու կարողություն, շփման կուլտուրա: Կարելի է դիմել մասնավոր սեկտորին ու ասել, որ ա՛յս, ա՛յս ոլորտներում կրճատումներ ենք նախատեսում, դիմել համապատասխան ասոցիացիաներին, միություններին, մարդկանց ասել, որ այսպիսի աշխատանքների ու աշխատուժի հնարավորություններ են բացվում, եթե ցանկանում եք՝ դիմեք: Որոշակի սխեմաներով՝ զբաղվածության թե՛ մասնավոր, թե՛ պետական գործակալություններով ինֆորմացիա կարող է փոխանցվել: Եվ պարտադիր չէ, որ անվանական ցուցակներ լինեն: Օրինակ՝ կարող է այսպես փոխանցվել՝ 5 մշակույթի մասնագետ, 6 կրթության մասնագետ և այլն»:

Նրա դիտարկմամբ՝ գործատուներն այսօր մենեջերների, քարտուղարների և այլ մասնագետների կարիք ունեն: «Կառավարությունը պետք է խելամիտ ձևով կազմակերպի այդ ամենը, դեռ ուշ չէ»: Ամանորի շեմին մարդկանց այսպես ցնցելը, անհանգստացնելն ու հուզմունքներ պատճառելը այդքան էլ հարմար տարբերակ չէ: Պետությունը պետք է փորձի այդ մարդկանց հանգստացնել ոչ թե ուղղակի դատարկ խոստումներ, այլ գործնական լուծումներ տալով: Օրինակ՝ ասվի, որ 2019թ. զբաղվածության պետական ծրագրերի այսքան տոկոսն ուղղորդվել է ձեզ աշխատանքի տեղավորելու խնդրին: Սա ավելի լավ տարբերակ է, քան հայտարարելը, որ կրճատելու են, գնացեք՝ մտածեք: Հայաստանում այսօր աշխատանք գտնելը շատ դժվար է: Երբ հազարավոր մարդիկ դուրս են գալիս համակարգից, դա բավականին մեծ լարվածություն կառաջացնի»,–ասաց նա՝ բերելով տարիներ առաջ շուրջ 5000–7000 ուսուցիչների կրճատումը, ինչի հետևանքով նրանք ամբողջ երկրով ցաքուցրիվ եղան՝ մի մասը որոշեց բիզնեսով զբաղվել, մի մասն անգործ մնաց, մյուս մասն էլ ինքնազբաղվածության որոշ լուծումներ գտավ:

Հոգեբանական նուրբ մոտեցումներ են անհրաժեշտ

«Հիմա եթե այսպես քաոսի ձևով պետք է կատարվի, բնականաբար, քաղաքացիները կդժգոհեն, կբողոքեն, հետո լճացում ու լարվածություն կառաջանա: 

Իսկ շտապողականության տակ կարող են ոչ թե լուծումներ տրվել, այլ սխալ որոշումներ կայացվել: Այստեղ նաև այլ գործընթաց էլ է հնարավոր. եթե վերևի պաշտոնները՝ առաջին դեմքերը, պետք է միայն թիմից լինեն, կարող է դրան հետևի այն, որ ներքևի օղակները ևս թիմից պետք է լինեն: Միգուցե այսպես է արվում, որ այդ տեղերն ազատվեն նրանց համա՞ր: Այսինքն՝ ազատեն ու հանկարծ մի քանի ամիս հետո սուսուփուս ընդունեն իրենց շարքերի մարդկանց: Իրականում դա օպտիմալացում չի լինի: 

Կստացվի, որ կրճատումը պարզապես հին համակարգի մարդկանցից ազատվելու համար է, բայց այդ մարդիկ մեղավոր չեն, որ նման իրավիճակների մեջ են հայտնվել: Շատ դեպքերում մարդիկ կուսակցության անդամ են դարձել, որ այդ տեղը պահպանեն, բայց դա չի նշանակում, որ նրանք պետության ու տնտեսության դեմ ինչ–որ դրսևորումներ են ունեցել: Հոգեբանական նուրբ մոտեցում պետք է լինի: Իսկ պետական մարմինները պետք է օրինակ լինեն մասնավորի համար: Կրկին շեշտում եմ՝ կողմ եմ, որ կրճատվեն, բայց այն միայն օպտիմալացման նպատակով՝ օպտիմալացում հանուն պետության զարգացման, հանուն այն ուղղությունների, որոնց մասին արդեն նշեցի»,–ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչպե՞ս խուսափել միայն թիմակիցներին ներգրավելու տխրահռչակ պրակտիկայից, Գ. Մակարյանն ընդգծեց, որ կարող են մշակվել չափորոշիչներ, և մրցույթները դրանց համապատասխան լինեն: 

«Ընտրության կարգը պետք է խելացի լինի, ռազմավարությունը պետք  է ճիշտ դրվի: Եթե այդ գործընթացն արագ է իրականացվում, ապա լավն ու վատը կարող են խառնվել իրար, ծանոթները մնան, ու պրոֆեսիոնալները կրկին տուժեն: Այդ արագության մեջ կարող է սխալմամբ չիմանան, թե ում են ընդունում, ում՝ ազատում: Սա լավ բանի չի բերի և կարող է ազդել աշխատանքի որակի վրա: Հիմա ունենք նախարարներ, որոնք չեն հասցրել իրենց գործին տիրապետել, և որոնք նորից են նշանակվելու: Բացի նշվածից, այդ շտապողականությունը կհանգեցնի նրան, որ վաղը կտեսնենք ոչ միայն նման նախարարների, այլև պետական ապարատի նման միջին օղակներ»,–եզրափակեց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign