Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի ժողովրդագրական խնդիրների հարացույցը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնակչության թվաքանակը պետության հզորության առաջնային բաղադրիչներից մեկն է։ Պատահական չէ, որ մեծ բնակչություն ունեցող երկրների համար առաջընթացի մեծ հեռանկարներ են բացվում։ Եվ պատահական չէ նաև, որ ասիական երկու հսկաները՝ Հնդկաստանը և Չինաստանը, դարձել են զարգացման խոշոր կենտրոններ։ Ընդ որում, կարևոր է ոչ միայն բնակչության թվաքանակը, այլև դեմոգրաֆիկ աճի տեմպը։ Այն պետությունները, որոնց բնակչության թվաքանակը նվազում է, ու դրա հետ մեկտեղ անընդհատ ավելանում է տարեցների թիվը, բախվում են լուրջ խնդիրների։

Օրինակ՝ Ճապոնիայի տնտեսությունն այդպես էլ դուրս չի գալիս լճացման փուլից և ի վիճակի չէ այնպիսի զարգացման թափ հավաքել, ինչպես տեղի ունեցավ ճապոնական տնտեսական հրաշքի տարիներին։ Բազմաթիվ զարգացած երկրներ ժողովրդագրական խնդիրները մեղմելու նպատակով փորձում են բնակչության թվի հիմնահարցը լուծել ներգաղթի կազմակերպման միջոցով։ Բայց այլ երկրներից ներգաղթն իր հերթին այլ խնդիրներ է ստեղծում այդ երկրների համար՝ փոխելով բնակչության համամասնությունը։ Պատահական չէ, որ եվրոպական երկրներում միգրացիայի սահմանափակման ու միգրանտներին չընդունելու հարցերը դարձել են քաղաքական առաջնահերթ թեմաներ։ Եվ ժողովրդագրական խնդրի հիմնական լուծումը դիտարկվում է բնակչության բնական աճը խրախուսելու տարբերակում։

Ծնելիության ցածր մակարդակի և արտագաղթի բարձր տեմպի հետևանքով Հայաստանի բնակչությունը ևս նվազում ու ծերանում է: 2011 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, 2001 թվականին՝ 3 213 011 մարդ։ Իսկ 2022 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 մլն 638 հազար 917՝ նախորդ մարդահամարի համեմատ նվազելով շուրջ 90 հազարով։ Թերևս բնակչության նվազման միտումը շարունակվում է նաև այս տարի։ Ընդ որում, Հայաստանի բնակչության թվի նվազումը ոչ միայն ծնելիության ցածր ցուցանիշների, այլև արտագաղթի բարձր տեմպերի արդյունք է։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ այս տարի ևս Հայաստանից մարդկանց արտահոսքի տեմպերը պահպանվել են։ Այս տարվա ինը ամսվա արդյունքներով, երկրից դուրս եկածների թիվը 10 հազար 634-ով ավելի է մուտք գործողների թվից։ Իսկ եթե Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները չեն լուծվում, ապա ժամանակի ընթացքում Հայաստանը դառնում է ոչ մրցակցային՝ ընդունակ չլինելով դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին։

Փոքր բնակչության թիվը նաև անվտանգային միջավայրի վրա է ազդում։ Օրինակ՝ իրավիճակը բոլորովին այլ կլիներ, երբ Արցախում բնակչության թիվը մի քանի անգամ ավելի լիներ։ Ադրբեջանը լուրջ դժվարություն կունենար Արցախի հայաթափումն իրականացնելու հարցում։ Իսկ եթե Հայաստանի բնակչության թիվը մեծ լիներ, ապա մեր երկիրը առավել մեծ ներուժ կունենար անվտանգային սպառնալիքներին դիմագրավելու համար։ Ճիշտ է՝ պետությունը որոշակի մեխանիզմներ է մշակել ծնելիության աճը խթանելու համար, սակայն դրանք բավարար չեն։ Համակարգային մոտեցում է անհրաժեշտ։ Երեխաների ծննդի դեպքում միայն որոշակի գումարի տրամադրմամբ հնարավոր չէ հարցը լուծել։ Պետք է նախ պայմաններ ստեղծվեն ամուսնությունների թվի աճն ու բազմազավակությունը խթանելու համար։ Իսկ դրա համար պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և քաղաքացիներին ապահովել աշխատանքով, որպեսզի նրանք չլքեն երկիրը։

Հատկապես լուրջ խնդիր է նաև բնակֆոնդի ապահովման հարցը։ Չեն կառուցվում համապատասխան քանակությամբ բնակարաններ, որոնք կբավարարեն բնակչության կարիքները։ Կառուցվող բնակարաններն էլ գլխավորապես մայրաքաղաքում են կամ էլ անմատչելի են, քանի որ շատ բարձր գին է սահմանված դրանց համար։ Շուկայում որոշակի աշխուժություն էլ ապահովում էր եկամտահարկի վերադարձի «ինստիտուտը», սակայն իշխանությունները ցանկանում են ժամանակի ընթացքում ընդհանրապես բացառել այդ հնարավորությունը։ Բայց նման քայլերի արդյունքում փոքրանում է այն հնարավորությունը, որ իրենց ունեցած եկամուտների պարագայում քաղաքացիները ի վիճակի կլինեն նոր բնակարաններ ձեռք բերել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակֆոնդը հնցած է և թարմացման կարիք ունի։

Բազմաթիվ քաղաքացիներ էլ, ովքեր հեռացել են Հայաստանից, իրենց տները թողել են դատարկ, այն դեպքում, որ կարելի էր դրանք ևս օգտագործել, հատկապես, որ մեր երկրում ընտանիքներ կան, որ բնակարան չունեն։ Մյուս կողմից էլ՝ նկատի ունենանք, որ մարզերում հատուկենտ են բնակարանների կառուցման ծրագրերը կամ էլ ընդհանրապես բացակայում են։ Երկրի բնակչությունը գերկենտրոնացված է Երևանում։ Անհրաժեշտ է ապակենտրոնացման քաղաքականություն վարել և ուշադրություն դարձնել նաև մարզերի առաջընթացի վրա։ Ու հատկապես սահմանամերձ բնակավայրերը պետք է ունենան զարգացման լայն հնարավորություններ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովը