Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հերթական հետընթացը, հակաժողովրդական, հակամարդկային քայլերն՝ ուղղված պետության հենասյուների խարխլմանը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետք է փաստենք, որ հունիսի 3-ի իրադարձությունները, մասնավորապես հարկադրանքի միջոցները, որոնք ոստիկանության կողմից կիրառվեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնությունների էպոպեան էին: Խոսքն այն բռնությունների մասին է, որոնք մինչ այդ ևս կիրառվել էին այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց սահմանադրական՝ հավաքների ազատության հիմնարար իրավունքն էին իրականացնում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն՝ անդրադառնալով հունիսի 3-ին կառավարական ամառանոցների մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև գրանցված բախումներին:

«Նման բնույթի հարկադրանքի միջոցներն անհիմն էին, որովհետև որևէ սպառնալիք չկար, երթի մասնակիցներն իրենց բնականոն հունի մեջ էին ու ընդամենը պահանջել էին ճանապարհի բացում: Բացի այդ, այնտեղ էին նաև պատգամավորներ, որոնք այդ ճանապարհով գնալու սահմանադրական իրավունք ունեին: Նույն 2018-ին Նիկոլ Փաշինյանը փշալարերի վրայով անցավ: Նա պահանջում էր անցնել Բաղրամյանի հատվածը՝ հիմնվելով իր՝ պատգամավոր լինելու հանգամաքի վրա: Առհասարակ, 2018-ի իրադարձությունները համեմատության մեջ նախադեպային օրինակներ են՝ այս փուլում քննչական գործողությունների, հետագայում նաև դատավարությունների վերաբերյալ եզրահանգումների գալու տեսանկյունից: Մենք այսօր արդեն տեսնում ենք, որ սովորական է դարձել անհամաչափ ուժի կիրառումը նաև անչափահասների, կանանց նկատմամբ: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նմանաբնույթ գործողություններն անպատիժ են մնում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ֆիքսել է մի քանի կարմիր բերետավորների, որոնց լիազորություններն առնվազն պետք է կասեցված լինեին:

«Հստակ դրվագներ կան, ըստ որոնց, այդ մարդկանց նկատմամբ առնվազն խոշտանգման հիմքերով քրեական գործեր պետք է լինեին հարուցված, բայց սկսեցին մանիպուլ յատիվ շրջանառել այն հանգամանքը, թե բազմաթիվ ոստիկաններ ևս վնասվածքներ են ստացել: Իմ գնահատմամբ, սա առաջին հերթին ոստիկանության ծառայողների ու իրենց հրամկազմի պատասխանատվության ներքո է, որովհետև բնագավառը կարգավորող օրենսդրությունը նախատեսում է, որ ոստիկանները կարող են լինել անհատական պաշտպանության միջոցներով՝ սաղավարտով, զրահաբաճկոնով: Մինչդեռ նույն տեսանյութերից պարզ է, որ բազմաթիվ ոստիկաններ միայն առաջին շարքում են անհատական պաշտպանության միջոցներ կրում:

Բացի այդ, տեսանյութերից ակնհայտ էր նաև համապատասխան հմտության բացակայությունը, ինչի հետևանքով լուսաձայնային նռնակը նաև ոստիկանների ուղղությամբ էր նետվել: Ոստիկանները պետք է հստակ գիտակցեն՝ հրամանատարի ու վերադասի ապօրինի հրամանի կատարումը իրենց որևէ կերպով չի ազատելու պատասխանատվությունից: Մեծ հաշվով, հերթական հետընթացին, հերթական հակաժողովրդական, հակամարդկային գործողություններին ու քայլերին ականատես եղանք, որոնք ուղղված էին իրավական, ժողովրդավարական պետության հիմնական հենասյուների խարխլմանը»,-շեշտեց իրավաբանը:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք նաև պարբերաբար վերանայվող օրենքներին, հատկապես քաղաքական լարված իրավիճակներում նոր օրենսդրական փոփոխություններով հանդես գալու փաստերին:

«Ես բազմիցս եմ նշել, որ մենք ապրում ենք երկակի ստանդարտների, ընտրովի արդարադատության ժամանակահատվածում: Այս դեպքում օրենքը խաղալիք դարձնելը մեղմ է ասված: Մեկ ուժի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ տարբեր գործիքակազմերով անընդհատ շահարկում են մեր իրավական, օրենսդրական մեխանիզմները: Օրինակ՝ պետք է հղում կատարել արտահերթ նիստերի քանակին, որոնք, եթե համեմատական վերլուծություն անենք, անհամեմատ շատացել են: Ինչո՞ւ, որովհետև իշխող ուժը ցանկացած իրավիճակում, հստակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչ-որ հարցի լուծում տալու համար անմիջապես ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրում և իր համար նախընտրելի նախագիծն է օրակարգ բերում:

Այլևս հաշվի չեն առնվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ներդրված կարևորագույն, միջազգային կարգավորումներով պարտադրված ընթացակարգերը: Խոսքը, մասնավորապես, կարգավորման ազդեցության գնահատանքի, հանրային քննարկումների մասին է: Էլ չեմ խոսում տեխնիկական հարյուրավոր խնդիրների մասին: Այս ամենի էպոպեան էլ, բնականաբար, հակասահմանադրական սահմանադրական փոփոխություններն էին: Մեծ հաշվով, իշխող ուժն իրեն չի կաշկանդում որևէ միջազգային կոնվենցիոնալ իրավունքով»,ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ կան բազմաթիվ օրինակներ, որոնք լրջագույն խնդիրների մասին են վկայում:

«Օրինակ՝ ծանր վիրավորանքը, որը վաղ անցյալում նախկին իշխանությունների կողմից ապաքրեականացվել էր, ինչը հենց միջազգային իրավունքի պարտադրանք էր: Այն երաշխավորում էր մարդու խոսքի, տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքները:Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նաև արդեն օրենքներ են դարձրել և դրանցում էականորեն սահմանափակում են ԶԼՄ-ների գործունեությունը: Նաև տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի իրացման էական նվազեցում կա: Այսինքն, այս ուժը օրենքների շրջանակներում մնալու որևէ կաշկանդվածություն չունի, չի առաջնորդվում մարդու հիմնարար իրավունքներով, նաև իշխանությունների զսպման, հակակշռման մեխանիզմի պահպանմամբ:

Մի շարք անվտանգային խնդիրներից բացի, մեզ մոտ վաղուց արդեն նաև հարվածի տակ է իրավական անվտանգությունը: Իմ կողմից թվարկված սկզբունքներն իրավական ու ժողովրդավար պետության հենասյուներն են: Պետության իրավական ու ժողովրդավար լինելը հենց դրանց օբյեկտիվ, օրենսդրությանը համապատասխան իրականացումն է ապահովում: Դրանց իրականացման մակարդակի հիման վրա մենք կարող ենք գնահատական տալ՝ արդյո՞ք պետությունը իրավական է, ժողովրդավար: Նույն օրինականության սկզբունքը ենթադրում է, որ պաշտոնատար անձը, պետական մարմինները պարտավոր են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք իրենց լիազորել են Սահմանադրությունն ու օրենքները: Մինչդեռ այս սկզբունքի խախտման եթե ոչ արդեն հազարավոր, ապա հարյուրավոր դրվագներ արդեն ունենք»,-շեշտեց Գ. Մելոյանը:

Նա շեշտեց, որ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակող օրենքներից զատ, այսօր անհետևանք են մնում նաև տարբեր բնույթի բռնություններ կանանց, անչափահասների նկատմամբ. «Այս ամենը փաստում է, որ մեր պետությունը հեռու է ժողովրդավար և իրավական լինելուց: Իհարկե, կարող ենք հետևություններ անել, թե ինչու է այսօր լռում միջազգային հանրությունը, նաև կառույցները: Բնական է, որ այդ լռությունն իր գինն ունի, բայց, ի վերջո, այս ամենն արձանագրվելու է և անհետևանք չի մնալու: Ամեն դեպքում, սակայն, այս ամենը մեծագույն հարված է մեր ՀՀ պետականության հիմքերին, որի հետևանքները հետագայում մեր սերունդներն են զգալու»:

Գ. Մելոյանը, հիշեցնելով ավելի վաղ օրվա իշխանության կողմից նախ ԱԺ շենքը, հետո դատարանները շրջափակելու կոչերն ու դրանց հետևած գործողությունները, ընդգծեց, որ դրանք իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման օրինակ էին. «Գործադիր իշխանությունը ճնշում է գործադրում օրենսդիր իշխանության, այնուհետև դատական իշխանության վրա: Մինչդեռ մենք այլ խնդիր ունենք: 2015-ից մենք խորհրդարանական կառավարման համակարգի ենք անցել, և երբ ուսումնասիրում ենք եվրոպական առավել ժողովրդավարական համարվող պետությունները, տեսնում ենք, որ այդ ուղիով են անցել: Խորհրդարանական կառավարման համակարգն ավելի լայն հնարավորություն է տալիս ժողովրդավար և իրավական պետության վերածվելու համար:

Խորհրդարանի հիմնական գործառույթը գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողությունն է, բայց մեր իրականության մեջ ունենք իրավիճակ, երբ գործադիրն ուղղակիորեն ճնշում է գործադրում օրենսդրի վրա, թելադրում և կառավարում է օրենսդիր իշխանությանը: Իսկ օրենսդիր իշխանությունը, հանձին իր մեծամասնության, ընդամենը խամաճիկ է, որը կառավարվում է մեկ անձի կողմից: Իշխող ուժի ներկայացուցիչները չեն խոչընդոտում, անգամ չեն քննադատում ու կատարում են բացառապես գործադիրից եկող հրամանները: Ընդհանուր առմամբ, մենք բավականին հեռու ենք ժողովրդավարությունը բրենդ հռչակելու իրավիճակից: Ընդհանուր առմամբ, օրենսդիր ու գործադիր իշխանությունների միահյուսումը ավտորիտար կառավարման պետությանը հարիր իրավիճակ է ստեղծում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո