Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Հերթական հետընթացը, հակաժողովրդական, հակամարդկային քայլերն՝ ուղղված պետության հենասյուների խարխլմանը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետք է փաստենք, որ հունիսի 3-ի իրադարձությունները, մասնավորապես հարկադրանքի միջոցները, որոնք ոստիկանության կողմից կիրառվեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնությունների էպոպեան էին: Խոսքն այն բռնությունների մասին է, որոնք մինչ այդ ևս կիրառվել էին այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց սահմանադրական՝ հավաքների ազատության հիմնարար իրավունքն էին իրականացնում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն՝ անդրադառնալով հունիսի 3-ին կառավարական ամառանոցների մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև գրանցված բախումներին:

«Նման բնույթի հարկադրանքի միջոցներն անհիմն էին, որովհետև որևէ սպառնալիք չկար, երթի մասնակիցներն իրենց բնականոն հունի մեջ էին ու ընդամենը պահանջել էին ճանապարհի բացում: Բացի այդ, այնտեղ էին նաև պատգամավորներ, որոնք այդ ճանապարհով գնալու սահմանադրական իրավունք ունեին: Նույն 2018-ին Նիկոլ Փաշինյանը փշալարերի վրայով անցավ: Նա պահանջում էր անցնել Բաղրամյանի հատվածը՝ հիմնվելով իր՝ պատգամավոր լինելու հանգամաքի վրա: Առհասարակ, 2018-ի իրադարձությունները համեմատության մեջ նախադեպային օրինակներ են՝ այս փուլում քննչական գործողությունների, հետագայում նաև դատավարությունների վերաբերյալ եզրահանգումների գալու տեսանկյունից: Մենք այսօր արդեն տեսնում ենք, որ սովորական է դարձել անհամաչափ ուժի կիրառումը նաև անչափահասների, կանանց նկատմամբ: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նմանաբնույթ գործողություններն անպատիժ են մնում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ֆիքսել է մի քանի կարմիր բերետավորների, որոնց լիազորություններն առնվազն պետք է կասեցված լինեին:

«Հստակ դրվագներ կան, ըստ որոնց, այդ մարդկանց նկատմամբ առնվազն խոշտանգման հիմքերով քրեական գործեր պետք է լինեին հարուցված, բայց սկսեցին մանիպուլ յատիվ շրջանառել այն հանգամանքը, թե բազմաթիվ ոստիկաններ ևս վնասվածքներ են ստացել: Իմ գնահատմամբ, սա առաջին հերթին ոստիկանության ծառայողների ու իրենց հրամկազմի պատասխանատվության ներքո է, որովհետև բնագավառը կարգավորող օրենսդրությունը նախատեսում է, որ ոստիկանները կարող են լինել անհատական պաշտպանության միջոցներով՝ սաղավարտով, զրահաբաճկոնով: Մինչդեռ նույն տեսանյութերից պարզ է, որ բազմաթիվ ոստիկաններ միայն առաջին շարքում են անհատական պաշտպանության միջոցներ կրում:

Բացի այդ, տեսանյութերից ակնհայտ էր նաև համապատասխան հմտության բացակայությունը, ինչի հետևանքով լուսաձայնային նռնակը նաև ոստիկանների ուղղությամբ էր նետվել: Ոստիկանները պետք է հստակ գիտակցեն՝ հրամանատարի ու վերադասի ապօրինի հրամանի կատարումը իրենց որևէ կերպով չի ազատելու պատասխանատվությունից: Մեծ հաշվով, հերթական հետընթացին, հերթական հակաժողովրդական, հակամարդկային գործողություններին ու քայլերին ականատես եղանք, որոնք ուղղված էին իրավական, ժողովրդավարական պետության հիմնական հենասյուների խարխլմանը»,-շեշտեց իրավաբանը:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք նաև պարբերաբար վերանայվող օրենքներին, հատկապես քաղաքական լարված իրավիճակներում նոր օրենսդրական փոփոխություններով հանդես գալու փաստերին:

«Ես բազմիցս եմ նշել, որ մենք ապրում ենք երկակի ստանդարտների, ընտրովի արդարադատության ժամանակահատվածում: Այս դեպքում օրենքը խաղալիք դարձնելը մեղմ է ասված: Մեկ ուժի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ տարբեր գործիքակազմերով անընդհատ շահարկում են մեր իրավական, օրենսդրական մեխանիզմները: Օրինակ՝ պետք է հղում կատարել արտահերթ նիստերի քանակին, որոնք, եթե համեմատական վերլուծություն անենք, անհամեմատ շատացել են: Ինչո՞ւ, որովհետև իշխող ուժը ցանկացած իրավիճակում, հստակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչ-որ հարցի լուծում տալու համար անմիջապես ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրում և իր համար նախընտրելի նախագիծն է օրակարգ բերում:

Այլևս հաշվի չեն առնվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ներդրված կարևորագույն, միջազգային կարգավորումներով պարտադրված ընթացակարգերը: Խոսքը, մասնավորապես, կարգավորման ազդեցության գնահատանքի, հանրային քննարկումների մասին է: Էլ չեմ խոսում տեխնիկական հարյուրավոր խնդիրների մասին: Այս ամենի էպոպեան էլ, բնականաբար, հակասահմանադրական սահմանադրական փոփոխություններն էին: Մեծ հաշվով, իշխող ուժն իրեն չի կաշկանդում որևէ միջազգային կոնվենցիոնալ իրավունքով»,ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ կան բազմաթիվ օրինակներ, որոնք լրջագույն խնդիրների մասին են վկայում:

«Օրինակ՝ ծանր վիրավորանքը, որը վաղ անցյալում նախկին իշխանությունների կողմից ապաքրեականացվել էր, ինչը հենց միջազգային իրավունքի պարտադրանք էր: Այն երաշխավորում էր մարդու խոսքի, տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքները:Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նաև արդեն օրենքներ են դարձրել և դրանցում էականորեն սահմանափակում են ԶԼՄ-ների գործունեությունը: Նաև տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի իրացման էական նվազեցում կա: Այսինքն, այս ուժը օրենքների շրջանակներում մնալու որևէ կաշկանդվածություն չունի, չի առաջնորդվում մարդու հիմնարար իրավունքներով, նաև իշխանությունների զսպման, հակակշռման մեխանիզմի պահպանմամբ:

Մի շարք անվտանգային խնդիրներից բացի, մեզ մոտ վաղուց արդեն նաև հարվածի տակ է իրավական անվտանգությունը: Իմ կողմից թվարկված սկզբունքներն իրավական ու ժողովրդավար պետության հենասյուներն են: Պետության իրավական ու ժողովրդավար լինելը հենց դրանց օբյեկտիվ, օրենսդրությանը համապատասխան իրականացումն է ապահովում: Դրանց իրականացման մակարդակի հիման վրա մենք կարող ենք գնահատական տալ՝ արդյո՞ք պետությունը իրավական է, ժողովրդավար: Նույն օրինականության սկզբունքը ենթադրում է, որ պաշտոնատար անձը, պետական մարմինները պարտավոր են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք իրենց լիազորել են Սահմանադրությունն ու օրենքները: Մինչդեռ այս սկզբունքի խախտման եթե ոչ արդեն հազարավոր, ապա հարյուրավոր դրվագներ արդեն ունենք»,-շեշտեց Գ. Մելոյանը:

Նա շեշտեց, որ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակող օրենքներից զատ, այսօր անհետևանք են մնում նաև տարբեր բնույթի բռնություններ կանանց, անչափահասների նկատմամբ. «Այս ամենը փաստում է, որ մեր պետությունը հեռու է ժողովրդավար և իրավական լինելուց: Իհարկե, կարող ենք հետևություններ անել, թե ինչու է այսօր լռում միջազգային հանրությունը, նաև կառույցները: Բնական է, որ այդ լռությունն իր գինն ունի, բայց, ի վերջո, այս ամենն արձանագրվելու է և անհետևանք չի մնալու: Ամեն դեպքում, սակայն, այս ամենը մեծագույն հարված է մեր ՀՀ պետականության հիմքերին, որի հետևանքները հետագայում մեր սերունդներն են զգալու»:

Գ. Մելոյանը, հիշեցնելով ավելի վաղ օրվա իշխանության կողմից նախ ԱԺ շենքը, հետո դատարանները շրջափակելու կոչերն ու դրանց հետևած գործողությունները, ընդգծեց, որ դրանք իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման օրինակ էին. «Գործադիր իշխանությունը ճնշում է գործադրում օրենսդիր իշխանության, այնուհետև դատական իշխանության վրա: Մինչդեռ մենք այլ խնդիր ունենք: 2015-ից մենք խորհրդարանական կառավարման համակարգի ենք անցել, և երբ ուսումնասիրում ենք եվրոպական առավել ժողովրդավարական համարվող պետությունները, տեսնում ենք, որ այդ ուղիով են անցել: Խորհրդարանական կառավարման համակարգն ավելի լայն հնարավորություն է տալիս ժողովրդավար և իրավական պետության վերածվելու համար:

Խորհրդարանի հիմնական գործառույթը գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողությունն է, բայց մեր իրականության մեջ ունենք իրավիճակ, երբ գործադիրն ուղղակիորեն ճնշում է գործադրում օրենսդրի վրա, թելադրում և կառավարում է օրենսդիր իշխանությանը: Իսկ օրենսդիր իշխանությունը, հանձին իր մեծամասնության, ընդամենը խամաճիկ է, որը կառավարվում է մեկ անձի կողմից: Իշխող ուժի ներկայացուցիչները չեն խոչընդոտում, անգամ չեն քննադատում ու կատարում են բացառապես գործադիրից եկող հրամանները: Ընդհանուր առմամբ, մենք բավականին հեռու ենք ժողովրդավարությունը բրենդ հռչակելու իրավիճակից: Ընդհանուր առմամբ, օրենսդիր ու գործադիր իշխանությունների միահյուսումը ավտորիտար կառավարման պետությանը հարիր իրավիճակ է ստեղծում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026